1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը
ԱՄՆ-ի, Սեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի
քաղաքական հակասությունների կիզակետում
Ամփոփում
Բանալի բառեր՝ 1918–1920թթ. Հայաստանի Հանրապետությունը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, միջազգային հարաբերություններ, 1919–1920թթ. Փարիզի հաշտության կոնֆերանս։
Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարբեր եղանակներով էին հաստատվում Հայաստանի Հանրապետությունում։ Բրիտանացիներն ակտիվորեն խառնվում էին Հայաստանի Հանրապետության նեքին գործերին և երբեմն իրենց կամքը թելադրում։ Աշխարհագրական տեսանկյունով դիտարկելով հարցը՝ անգլիացիները ՀՀ տարածքները հայտարարեցին Կարսի մարզն ու Նախիջևանը, բայց ՀՀ-ից զատեցին Զանգեզուրն ու Արցախը։ Ամերիկացիները գործադրեցին մարդասիրական ներխուժում՝ տրամադրելով անվճար օգնություն ու վարկավորելով պետական բեռների գնումը։ Նրանք բացեցին մանկատներ, հիվանդանոցներ ու արհեստանոցներ, որոնց արտադրանը արտահանվում //-312 էր Ամերիկա։ ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Հայաստանի մանդատը, իսկ 1919թ. նոյեմբերից անցավ ՀՀ անկախության անմիջական աջակցությանը։ Նա ՀՀ-ի հետ կնքել է պաշտոնական առևտրային պայմանագիր, իսկ տեղում գործում էր Մերձավոր Արևելքում նպաստամատույց պետական կոմիտեն։ Ֆրանսիացիները զարգացրին առևտրատնտեսական կապեր՝ Հայաստանի հումքի դիմաց վաճառելով զենք։ Նրանք սատարում էին ՀՀ անկախությանը, հայկական էին ճանաչում Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը։ //-313