1918-1920թթ. Ալեքսանդրապոլը ԱՄՆ Պետդեպարտամենտի

և Հայաստանի Ազգային արխիվի փաստաթղթերում

 

Ամփոփում

ԱՄՆ Պետդեպարտամենտի և Հայաստանի Ազգային արխիվի փաստաթղթերը հնարավորություն են տալիս առանձնացնելու այն երեք հիմնական խնդիրները, որոնք պետք է հաղթահարեր քաղաքը 1918-1920թթ.։ Դրանք էին՝ խաղաղ աշխատանքի վերականգնումը, պաշտպանության կազմակերպումն ու գաղթականների խնամքը։ Պետք է նկատի առնել այն իրողությունը, որ 1918թ. դեկտեմբերի 26-ին՝ հեռանալուց առաջ, թուրքական բանակը ականապատել էր բոլոր կարևոր շենքերը, քաղաքի կայարանը, շոգեքարշերն ու վագոնները։

Այս փաստաթղթերը լուսաբանում են նաև ՀՀ բանակի ու թուրք բնակչության միջև ծագած ռազմաքաղաքական բախումներին ամերիկյան առաքելության պետ փոխգնդապետ Դ.Ռոբինսոնի միջամտությունը, ՀՀ առաջին համալսարանի բացումը, Մերձավոր Արևելքում նպաստամատույցի Կովկասյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Է.Յարոուի ջանքերով 1920թ. օգոստոսի 1-ից նրա նստավայրը Ալեքսանդրապոլ տեղափոխելն և այլն։ Այս վավերագրերը բովանդակալից են և կարող են լրացուցիչ տեղեկություններ հաղորդել Ալեքսանդրապոլ քաղաքի 1918-1920թթ. տարած գոյապայքարի մասին։ //-113