Հայրենիքի հետ Արցախի Միացման պատմական նշանակությունը
(1988-1990թթ.)
1988-1990թթ. եղել են ազգային աննախադեպ գործընթացների ու նվաճումների տարիներ, երբ՝ ի տարբերություն նախորդ անկախությանը, ոչ թե Թուրքիային ենք հանձնել մեր պետության հալալ կեսն, այլ հիմք ենք դրել Հայերնիքի աճին՝ 37 տոկոսով։ Այդ ամենը կատարվել է հետագայում ծավալված կռվի մարտիկների՝ առաջին հերթին արցախցու խիզախությամբ և արյամբ, գաղթականների //-448 տանջանքով, երկրաշարժից տառապյալ շիրակցու աներևակայելի տոկունությամբ, սփյուռքի ու արտերկրի լայն աջակցության, մեր բոլորիս՝ փոխադրական ու էներգետիկ շրջափակման ցուրտ ու մութ տարիներին դիմակայելու, ճիշտ քաղաքականության ու պաշտպանության, կյանքն և աշխատանքը ապահովելու շնորհիվ։ Հատկապես Հայաստանում են կիրառվել ԽՍՀՄ-ի համար աննախադեպ պառլամենտական նիստերն ու որոշումները, հանրահավաքներն ու երթերը, գործադուլ ու նստացույց, հացադուլն ու «մեռյալ քաղաք» բոյկոտի ձևը, մտավորականության, հայտնի գիտնականների և կոլեկտիվների քարոզչական աշխատանքը։ Սա թույլ է տվել պատռել տեղեկատվական զրպարտանք ու շրջափակումը, ոչ թե պարզապես փոխել, այլ լավացնել իրավիճակը, առաջ է բերել աշխարհի զարմանքը, հիացմունքը, լայնածավալ արձագանքը, սփյուռքի և արտերկրի այդքան հարկավոր աջակցությունը։
Ազգային շարժումը ուղեկցվել է բազում բարդագույն խնդիրներով, որոնք սպիպված էինք լուծել ոչ թե փոխ առ փոխ, այլ միաժամանակ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ բնակչության անվտանգությունն և ինքապաշտպանությունը, հողի մասնավորեցումը, լայնածավալ սեփականաշնորհում ու փողի արժեքազրկումը, բազմակուսակցական համակարգը, բազմակարծիքությունն և անկախ պետականության ձևավորումը, համազգային ընտրությունները, գաղափարախոսական ու քարոզչական նոր սկզբունքները, հետագայում արդյունաբերության, առևտրի, բժիշկական ու կրթական համակարգերի արմատական ձևափոխումը բավական էր՝ պատմության էջերում գրվելու համար։
Համազգային շարժման համար բոլորից բարդ պրոբլեմը սեփականաշնորհումն էր, քանի որ հավաքական և իր էությամբ պետական պահանջը դեմ էր առնում զուտ անհատական շահին։ Միաժամանակ ազատագրական պայքարը՝ իր սկզբունքորեն նոր ձևերով ու ժողովրդավար ոճով, պետք է դիմակայեր հին՝ անցյալում էլ արդեն հնացած ու պարտություն ճաշակած կաղապարներ նրան թելադրելու ձգտումներին։ Պաշտպանությունը թելադրում էր միանձնյա ղեկավարություն, բայց ժողովրդական կռիվը՝ անհատի նախաձեռնություն։ Այդ՝ պրոֆեսիոնալ ու զանգվածային, կամավոր ուժերի համադրումը, դարձել է Արցախի իշխանության կարևոր նվաճումներից մեկը։
Մեր հաղթանակը անհնար էր առանց բանիմաց անձանց ու ազատ նախաձեռնության, առանց բոլոր հասարակական ու պետական համակարգերի լիարժեք գործունեության։ 1988-1990թթ. աննախադեպ հասարակական մթնոլորտի տարիներ էին, երբ Մոսկվայի վերադաս մարմինների հետ իրավացիորեն ու անհրաժեշտաբար խոսում էինք պաշնոնական եզրույթների լեզվով, իսկ տեղեկատվական շրջափակումը պատռում էինք ժողովրդական միջոցներով ու հասցեատերերին հասկանալի լեզվով։ Պաշտոնական կարգախոսներ կիրառելը միամտություն չէր, այլ մեր պայմանների ճիշտ ընկալում։ Դա միակ գրավականն էր մեր շարժումը ի սկզբանե ջարդից պահպանելու համար։
Մեր գործի դրած ժողովրդավարությունը թույլ իշխանություն չի նշանակում։ Նա միայն ընտրությունների վրա հիմնված պետական համակարգ է, որը վտանգավոր է փոխարինել հարկադրանքի (դիկտատուրայի) իշխանաձևով։ Վերջինը անկասկած հարմար է գործադիր ասպարեզում, բայց զգալիորեն թուլացնում է մարդկային գործոնը։ Իսկ փոքր հասարակության համար հարկավոր է ներգրավել նրա բոլոր առկա ուժերը։ Ընդգծեմ. ժողովրդավարության արդիական եղանակը հատկապես օգտակար է ճգնաժամի պայմաններում։ Նրա շրջանակներում անձն իրեն ավելի ուժեղ է զգում (empowerment), դրսևորելով կապիտալիզմի գերազանցությունը ավատատիրության նկատմամբ։ Եվ պատահական չէ ԽՄԿԿ քաղբյուրոյի 1988թ. փետրվարի 21-ի որոշման մեջ կատարված այն գրությունը, թե «Մենք գործ ունենք ինչ-որ բացարձան նոր բանի հետ»:
1988-1990 թվականներին բնորոշ էր հակասությունը տեղական ու կենտրոնական վարչական օղակների միջև։ Այդ պայմաններում Հայաստանը՝ իր ազգային հարցի պատմության մեջ առաջին անգամ, բուն խնդրի հետ միասին բերել է իր մշակած, միանգամայն իրականանալի լուծումն ու անմիջապես անցել է բարձրացրած խնդրի կարգավորմանը։ Նախորդ ժամանակների կրավորական առարկայից վերածելով պետության, բանակցությունների գործունյա և պատասխանատու կողմին։ Առկա օրենքներ գործադրելը, միջազգային իրավունքին հետևելը դարձել է Միացման շարժման նորություններից ու առավելություններից մեկը։ Այն բերել է հստակ հիմնավորում, որոշակի պաշտպանություն, արտերկրի համակրանք և ապահովել է մեր դրական, արտաքին աշխարհին հասկանալի կերպարը։ Այժմ և ապագայում չափազանց կարևոր է //-449 հակասության մեջ չմտնել միջազգային օրենսդրական կանոնների հետ։
Քարոզչության ոլորտում ամենից մեծ դժվարություն է ստեղծել 1) անկախության և Միացման դրույթների համադրումը։
Հատկապես ողջունելի է և վերջնական հաջողության հիմք է հանդիսանում այն հիմնադրույթը, թե Արցախի Հայաստանին վերամիավորվելու որոշումը մինչ հիմա չի կորցրել իր նշանակությունը և իրավական ուժը։ Մոսկվայից դրդված անկախության պահանջների բացակայությունը բոլորովին էլ թուլություն չէր։ Ցավոք, անկախ կարգավիճակը՝ ինքն իրեն, մեզ հնարավրություն չի տալիս ինքնուրույնորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Սա է նախորդ՝ ՀԽՍՀ կարգավիճակի ընդունելի լինելու գլխավոր պատճառն էր։ Երբ կենտրոնը ցույց տվեց մարդկանց նրանց պաշտպանության բացակայությունը երկրի ներսում, դրա հետ միասին աճեց անկախության գրավչությունը։
Հայաստանի համար անկախությունը շահավետ չէր երկրաշարժի, գաղթականության ու լիակատար շրջափակման պայմաններում։ Բայց Մոսկվայի երկու տարվա անգործությունը շրջափակումը վերացնելու խնդրում, երբ միութենական հանրապետություններից մեկը մեկուսացվել էր մնացած պետությունից, կենտրոնի ազգային հատկանիշով մարդկանց անպաշտպան թողնելու քմայքը պարզապես ստիպել են Հայաստանին ընդունել նրա փաստացի վիճակը։ Այդպես որ անտեղին է և անհնարին 1988-1990թթ. ՀԽՍՀ հասարակական ու պաշտոնական ղեկավարներին մեղադրել իրենց ռազմավարության համար։ Այն հեռու էր միամիտ լինելուց։
Հետևաբար, նա երբեք չէր պայքարում ԽՍՀՄ քանդողի կասկածելի «վաստակի» համար՝ հետագայում քավության նոխազի չվերածվելու մտահոգությամբ։
Նկատի ունենանք. Միացումն ու անկախությունը հանդիսանում են երկու տարբեր գաղափարախոսություն ու քարոզ։ Առաջինն շեշտադրում է ինտեգրացիայի, մյուսը՝ անջատվելու ձգտումը։ Այդպես որ անկախության պայմաններում՝ որն բարեկեցության կամ անվտանգության երաշխիք չէ, օգտակար կլինի ընդգծել պետականության, այն է՝ ողջ հասարակության հավաքական շահի հանգամանքը։ Մենք հասկանում ենք, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ամբողջությամբ. եվրոպական կամ ասիական շատ պետությունների նման պետք է օգտվի միջազգային քաղաքական ու ռազմական կառույցների ներուժից։
Այդ առումով, մնացած Հայաստանից մեկուսացված արցախցու խաղաղ կյանքն անհնարին է, և միայն Հայաստանի Հանրապետությունը վստահաբար և արագ կանգնելու է նրա պաշտպանությանը։ Մենք արդեն նշել ենք անկախ կարգավիճակի սահմանափակ հնարավորությունները։ Սակայն դա բերում է նաև երկու կարևոր առավելություն, որոնք անհամեմատելի լայն նախաձեռնության կարելիությունն ու քո շահի միջազգային հրապարակային ներկայացում են հանդիսանում։ Այդպես որ անկախությունը երաշխիք չէ, այլ հնարավորություն։ Եվ արձանագրենք. ի վերջո, արդիական անկախությունը կայացել է հատկապես արցախյան պայքարի սերնդի ջանքով։
Այնուհետև առաջնահերթ նշանակություն ունի թշնամու կողմից տարածվող հետևյալ դրույթների մերկացումը։
1) Թ.դե Վաալի հայերին իբր առաջիններ բռնություն կիրառած նկարագրությունը։ Վերջինը՝ Մ.Գորբաչովի ֆոնդի փաստազուրկ պնդումից բացի, ուրիշ հիմնավորում չի բերում։ Ի տարբերություն Սումգայիթի, Կապանին առնչվող կեղծարարությունը չունի որևէ իրական ապացույց՝ լուսանկարներ, կինոժապավեններ, Բաքվի ոստիկանների կամ ԽՍՀՄ-ի հսկիչ մարմիններում արձանագրած վկայություններ, բժիշկական գրառումներ և այլն1։ Նժարի մեկ հարթության վրա ամեն ինչ դնող կենտրոնը չկարողացավ Կապանի մեղադրանք բերել՝ որպես Սումգայիթյան դատավարության հակակշիռ։ Քանի որ Ադրբեջանի ագրեսոր լինելն ու հայերի ինքնապաշտպանության դիմելու հանգամանքը ունի գնահատականի ու քաղաքական նշանակություն, հարկավոր է մշտապես ընդգծել, որ հայ ժողովուրդը օգտվում էր ինքնապաշտպանության ու սահմանադրական իր բոլոր իրավունքներից։ Հետևաբար, տեղին է //-450 պահանջել դե Վաալից նրա փաստազուրկ պնդումների հերքում կամ դատական հայտ ներկայացնել։
2) Սումգայիթի ջարրդը արտացոլում էր Ադրբեջանում տիրող կոռուպցիայի և ազգայնամոլության սանձարձակությունը։ Այդ քաղաքում իրականացված եռօրյա կտտանքը հայերին օրենքից դուրս է մղել ԽՍՀՄ-ի որոշակի մասում, այնուհետև հանգել է Բաքվի էլ ավելի սարսափելի կոտորածին ու ամբողջ Արդբեջանի հայաթափման։ Սումգայիթի օրերին միութենական պետությունը փաստորեն հրաժարվել է իր պարտականությունից այդ քաղաքի բնակչության նկատմամբ։ Նա իր ցանկությամբ էր պաշտպանում, կամ չէր պաշտպանում անձի կյանքն ու սեփականությունը։ Սա ճանապարհ էր հարթում ջարդերի ծավալմանն, իսկ հայերի պաշտպանությունը դառնում էր օրինական և հիմնավոր։ Նույնը վերաբերվում է նաև Գանձակում տեղի ունեցած հարձակումների բնորոշմանը։
3) Խոջալուն։ Առայսօր այդ թեման շոշափելը վկայում է մեր քարոզչության թերության մասին։ Տարբեր հրապարակումներով ու բազմազան պաշտոնական ելույթներով մենք վաղուց պետք է փակեինք այդ հարցի անտեղի շահառկումն ադրբեջանական օղակների կողմից։
4) Այնինչ՝ Ադրբեջանն ու 1988-1990թթ. միութենական կենտրոնը աշխատում էին նույնացնել Հայաստանը ջարդարարին, առայսօր այնտեղ ճգնում են նսեմացնել ու հանցավոր ներկայացնել մեր հասարակությանը՝ պետական կառույցով ու համազգային շարժումով հանդերձ, ժխտել ժողովրդի նախորդ 70 տարիների բոլոր նվաճումներն կամ նրանց վերագրել կոմունիստական կուսակցությանը։
5) Վիթխարի և բազմակողմանի աշխատանք է տարվել, որպեսզի 1918-1920թթ. Հանրապետության փորձը պարտադրվի 1988-1990թթ. և արդի հասարակությանը, որպեսզի այն լինի ոչ թե ուսումնասիրելու նյութ, այլ պարտադիր, կրկնման ենթակա մի կաղապար։ Նման գնահատականն և արդիական հարցերի աղավաղումը կոպտորեն խախտում է արժեքների ամբողջ համակարգը։ Այն ոչ միայն ժխտում է մեր պայմանների բոլոր առանձնահատկություններն ու ներկա հնարավորություններն, այլև նենգափոխում է, անտեղի ու ծայր աստիճանի վնասակար կերպով անտեսում է մեր օրվա հաղթանակած հերոսներին։ Փառաբանելով 1920թ. ապաշնորհ վարքագիծը՝ կուսակցական դիկտատուրայով, արտաքին միակողմանի կողմնորոշումով, պատերազմի անպատվաբեր ընթացքով, դրանից բխող ծանր պարտությամբ ու մեր երկրի կեսի կորուստով հանդերձ, մենք ապակողմնորոշում ենք հասարակությանը, առաջ բերելով նրա արդարացի դժգոհությունն ու պետական մարմիններից օտարացումը։
Այնինչ, 1988-1990թթ. ու հետագա պատերազմը պարունակում են ոչ միայն բարձրագույն գովեստի արժանի սխրանքներ, այլև ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի համագորձակցության ու փոխլրացման կարևոր փորձ, պաշտոնական, հասարակական, քաղաքական, քարոզչական ու զինյալ գործոնների սերտ ձուլվածք։ ՀԽՍՀ-ն ունեցել է ոչ միայն ավելի մեծ տարածք ու բնակչության քանակ, քանց թե ինքնավար մարզը։ Խորհրդային Հայաստանը պարունակել է ռազմական արդյունաբերություն, արտերկրի հետ լայն շփում, միութենական հանրապետությանը բնորոշ ավելի ընդարձակ ու բազմատեսակ կապերը միութենական կենտրոնի հետ, Գիտությունների Ակադեմիա՝ Մեծամորով, արագացուցիչներով, տիեզերքում գործող սարքերով ու հզոր հասարակագիտությամբ, ինժեներական ու բժիշկական կադրեր, օդագնացություն և որակյալ բանվորներ, արտերկիր հեռարձակվող լրատվական համակարգ ու կենտրոնի աշխատաոճից լավատեղյակ վարչական համակազմը։
Հասկանալի է, որ այդ ամենը չի ունեցել 1918-1920թթ. Հանրապետությունը, որի միջազգային իրավական ճանաչումը կարճ ժամանակում հանգել է քեմալական Թուրքիայի հարձակման ու նրա դեմ վարած ծանր, կործանիչ պատերազմի։
1988 թվականին՝ խախուտ և անորոշ պայմաններում, Արցախը համազգային ողջ շարժմանը բերեց զարմանալի կազմակերպվածություն ու եռանդ, խիզախություն, տոկունություն, քաղաքական բարձր գիտակցություն ու Հայրենիքին անծայրածիր նվիրվածություն։ Երբ ՀՍԽՀ Գիտությունների Ակադեմիան առաջ է շարժել Գերագույն խորհրդն միջոցով մեր խնդիրը խաղաղ և օրինական ձևով ներկայացնելու առաջարկը, նիստի օգտակար լինելը ընդունվեց ինչպես Հանրապետության կուսակցական օղակում, այնպես էլ Ստեփանակերտում։ Այդ հավանությունը ստանալուց հետո Մարտակերտն ու Հադրութը առաջինն են, որ իրականացրել նման մոտեցումը։ Եվ, անկասկած, Արցախի կազմակերպչական ուժերն առաջինն էին, որ հասկացել ռազմական պայքարի անխուսափելիությունը ու դիմել են զինված պաշտպանության՝ որպես դառը անհրաժեշ-//-451 տությանը։
Դիմելով ամենաարդիական, ժողովրդավարական, այն էլ արևմտյան հասարակությանը բնորոշ քաղաքական պայքարի ձևերին, ԼՂԻՄ-ն ու ՀԽՍՀ-ն միասին ապահովել են պաշտոնական, հասարակական, քարոզչական ու զինյալ գործոնների ձուլվածքը։ Նույնիսկ 1937թ. տեսած մտավորականության սերունդը, որոնք կրում էին դաժան ճնշումների բայց և 1945 թվականի հաղթանակի ոգին. դերասան, բանաստեղծ ու գրողներ, լրագրող ու մանկավարժ, գիտնականները՝ այդ թվում պատմաբաններ, անձնուրաց պաշտպանում էին վտանգավոր ու այն պահին անկանխատեսելի Միացման գործը։
Արցախցու 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշումը անհույս էր առանց ամբողջ հայ ժողովրդի ջանքի։ Խորհրդային Հայաստանի վիթխարի մասնակցությունն միայն, որ խանգարել է Արցախի դեմ ծայյրահեղ պատժամիջոցների կիրառման ու ապահովել է ընդհանուր զինյալ շարժման դրական ավարտը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988թ. հոււնիսի 15-ի, 1989թ. դեկտեմբերի 1-ի նրա և Արցախի Ազգային խորհրդի համատեղ որոշումներից առայսօր, ողջ Հայաստանն է հանդիսանում այս մեր երկրամասի պաշտպանության միակ հուսալի երաշխավորը։ Առանց մեզ բոլորիս Ադրբեջանին դիմակայելու նրա ուժերն՝ 1989թ. օգոստոսի 16-ին կայացած Ազգային խորհրդի որոշումով հանդերձ, անբավարար են։ Սա պարտական ենք իմանալ։
Այսօր հնարավոր է ասել, որ հատկապես ռազմական դաշտում՝ հարազատ օջախների պաշտպանության ժամանակ ցուցաբերաց արիության, հասարակության տոկունության, նախաձեռնողության և ամրության, մեր գործելակերպի արդիական լինելուն, ինչպես և քաղաքական շրջահայացության ձուլվածքը ապահովել է կրկնակի ավելի մեծ դրական արդյունք, քան կարելի էր ենթադրել սկզբնական փուլում։ Խորը հարգանք ու պատիվ արցախցուն, մեր ողջ հասարակությանը՝ Հայրենիքում ու սփյուռքում, որն զարմանալի, արժեքավոր ու այդքան բովանդակալից էջ է լրացրել հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մատյանում։ //-452