Հայաստանն ու Հայկական հարցը ԱՄՆ-ի 1917-1918թթ.
քաղաքականության ոլորտում
1917 թվականը ճգնաժամային էր Հայաստանի և Հայկական հարցի պատմության մեջ: Կովկասյան ռազմաճակատում ձեռք բերած նվաճումները վտանգվել էին Փետրվարյան և էլ ավելի շատ՝ Հոկտեմբերյան //-158 հեղափոխությունների պատճառով: Ռուսական բանակի հաղթանակներին փոխարինել էին ճակատի քայքայումն ու թուրքական հարձակման վտանգը, հայկական կանոնավոր գումարտակները դժվարությամբ բռնում էին կամավորական շարժման տեղը, ցարական վարչակարգի փոխարեն հաստատվել էր Թուրքահայաստանի գեներալ-կոմիսարիատը, արևմտահայ գաղթականների զանգվածները հետզհետե կորցնում էին տունդարձի հնարավորությունը, իսկ Անդրկովկասի կազմալուծումը սաստկանում էր ռուսական հեղափոխության խորացման զուգընթաց՝ հանգեցնելով երեք անկախ հանրապետությունների ձևավորմանը մեր երկրամասում։
Նույն այդ հեղափոխությունները վտանգել էին Անտանտի հաղթանակը Արևմտյան ռազմաճակատում, իսկ ԱՄՆ-ի՝ 1917թ. ապրիլի 6-ին պատերազմին միջամտելու փաստը, բարեհաջող ավարտ էր ապահովում Անգլիայի և Ֆրանսիայի համար։ Ըադ որում, ԱՄՆ-ը Թուրքիային պատերազմ չէր հայտարարել.1 Վաշինգտոնում գերադասում էին հնարավորինս երկար օգտվել համաշխարհային տնտեսության ոլորտում ամրապնդվելու հնարավորությունից2։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները չէին փոխվել նույնիսկ 1917թ. փետրվար – ապրիլին։ Դրանք մնում էին «ընկերական, ավելի լավ, քան առաջներում, և դրանց` այդ հար ու նման ընթացքն ընդհատելու պատճառներ չէին նշմարվում»3։ Այսպիսի համատեքստում հայերին վերապահում էին միայն մարդասիրական օգնությունը, թեև վերջինը ձեռնարկվում էր Կոնգրեսի որոշմամբ ու Պետդեպարտամենտի հրահանգներով։ Ի դեպ, նպաստամատույց գործը կազմակերպում և իրականացնում էր նախագահ Վ.Վիլսոնի //-159 մերձովոր շրջապատը՝ նրա անմիջական մասնակցությամբ։ //-160 ...
Մեջբերումներ
1) Դիվանագիտական հարաբերությունները խզվել էր ոչ թե ամերիկյան, այլ օսմանյան կողմի նախաձեռնությամբ։ United States National Archives, Washington D.C., Record Group 59 General Records of the Department of State (այսուհետև՝ US NA, RG 59), class 763.72/document 5428/Encl.2 ներգրավվել է՝ Papers Relating to the Foreign Relations of the United States. 1917 Supplement I, The World War (այսուհետև՝ Papers Relating). Wash., 1931, p.603: Տես նաև՝ Payaslian S. United States Policy Towards the Armenian Question and the Armenian Genocide. NY, 2005, p.119, 130, 132:
2) Papers Relating, p.134.
3) Ibid., p.206. //-159 ...