Կրթությունը Շուշիի և Ալեքսանդրապոլի գավառներում
ու նրա սոցիալական արտահայտությունն ըստ
1910-1917թթ. «Կովկասյան տարեգրքի» տվյալների
Ներածություն
Անդրկովկասի հայությունը կենտրանոցած էր Ռուսական կայսրության երեք վարչական միավորներում՝ Կարսի մարզում, Երևանի և Ելիզավետպոլի նահանգներում։ Ու թեև նրանք ամբողջությամբ չէին համապատասխանում Արևելյան Հայաստանի տարածքին կամ մեր ազգային տեղակայմանը, նրանց ձևավորումը հանդիսանում էր կենտրոնական իշխանության ռազմա-պաշտպանական, տնտեսական, ինչպեսև հասարակության վերահսկողության և ձուլման նպատակներ ապահովող կառավարման գործիք։ Կայսրության օգտապաշտական մոտեցումները հավասարապես տարածվում էին կրթամշակութային ոլորտի վրա։ Այն առաջին հերթին դիտվում էր որպես տնտեսական արդիականացման նպաստող միջոց։ Կրթամշակութային կյանքի հանդեպ նման մոտեցումը, երբ առաջինից անմիջական կախում ուներ գավառների նյութական զարգացումը, բնակչության բարօրությունն ու կրթության, բարձր մասնագիտացում ունեցողների հասարակական կարգավիճակը, XX-րդ դարի կարևոր առանձնահատկություններից մեկն էր։ //-130 Դարաշրջան, երբ հասարակական-տնտեսական առաջընթացը, բարգավաճումն ու հասարակական հաջողությունը անբաժան էին իրարից։
Քանի որ Ռուսական կայսրության պետական համակարգը մանրազնին հսկում էր իր հպատակ ժողովուրդների ազգային և մշակութային կյանքը, որոնք բոլորը ենթարկվում էին պահպանողական, ձուլման ու ծայրաստիճան գաղափարացված քաղաքականությանը, հոդվածում նպատակ է հետապնդվում վերլուծել հասարակության ներքին կյանքով պայմանավորված մշակութային այն չափորոշիչներ, նվաճումներն ու խոչընդոտները, որոնց առերեսվում էին Ելիզավետպոլի ու Երևանի նահանգների հայկական գավառները։ Շուշիի և Ալեքսանդրապոլի գավառները ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ տեղի հայ բնակչությունը կազմում էր մեծամասնություն։ Նույնանուն գավառի կետնրոն Շուշի քաղաքը չորրորդն էր իր կարևորությամբ Անդրկովկասում, իսկ հայերեն տպագրված գրքերի առումով՝ երկրորդ տեղ էր զբաղեցնում տարածաշրջանում։ Ալեքսանդրապոլն էլ, իր կարևորությամբ, երկրորդքաղաքային օջախն էր հայ իրականության մեջ։ Ընդ որում, այս գավառների բնակչության ու տեղական կառավարման հայ մեծամասնությունը բնակվում էր երկու, ազգային կազմով իրարից տարբեր նահանգներում. Ելիզավետպոլի տարածքում գերակշռում էր կովկասյան թաթարները, իսկ Երևանի վարչական միավորում՝ հայերը։ Հարկավոր էր հասկանալ՝ որքանո՞վ էր ազդում այդ հանգամանքն ու երկու հայկական գավառների վարչական ենթակայության տարբերությունը տեղաբնիկների, նրանց կրթության (ընդհանուր և ազգային), ժողովրդագրության ու հասարակական զարգացման վրա։ Այն մարդկանց վրա, որոնք ազգային խոր ինքնագիտակցության կրողներ էին, ում կենցաղը հագեցած էր հին պատմակրոնական բազում հուշարձաններով, որոնք գործում էին առավելագույնս մայրենի լեզվի ու դպրոցների միջավայրում։
Որպես հիմնական աղբյուր ընդունվել են վիճակագրական առումով վստահելի և փաստանյութով հարուստ «Կովկասյան Տարեգրքի» 1910-1917թթ. հատորները։ Հիշատակելի է նաև Ա. Դաբաղյանի համառոտ փորձը, թեև նա կենտրոնացել է 1860-1880-ական թթ. վրա և միայն հպանցիկ անդրադարձել մեր խնդրո առարկա հարցերին1:
Ընդհանուր համեմատություն Շուշիի և Ալեքսանդրապոլի գավառների հասարակական-ժողովրդագրական ցուցանիշների
Հայտնի է, որ 1916թ. հունվարի 1-ի դրությամբ Ելիզավետպոլի նահանգը զբաղեցնում էր 44.331 քառ. կմ տարածք և ուներ 1 մլն. 275 հազ. 131 բնակիչ։ Այդ թվում, շիա դավանանքի կովկասյան թաթարները2 կազմում էին բնակչության 37,5%-ը, սուննի պատկանելիության մահմեդականները՝ 23,9%, իսկ 418.859 հայերը՝ 32,8%-ը։ Երևանի նահանգը, տարածքային առումով, զգալիորեն զիջում էր առաջինին, բայց համեմատելի էր բնակչության քանակով։ Այն, ժողովրդա-գրական տեսակետից, շատ ավելի հոծ էր՝ ընդգրկելով 26.397,1 քառ. կմ և 1 մլն. 120 հազ. 242 բնակիչ։ Որից հայեր՝ 669.871 մարդ կամ 59,8%-ը, շիա դավանանքի կովկասյան թաթարներ՝ 32,5%, սուննիններ՝ ընդամենը 0,3%-ն և իրանալեզու քրդեր՝ 3,3%-ը։ Ռուսական տարրը երկու նահանգներում համապատասխանաբար կազմում էր 4,7%-ն ու 1,4%-ը3:
Ինչ վերաբերվում է մեր առանձնացված գավառներին, ապա Շուշիինն ընդգրկում էր 5.034 քառ. կմ. և ուներ 29 բնակիչ մեկ քառ. կմ-ի վրա։ 1916թ. հունվարի 1-ի դրությամբ գավառում ապրում էր 144.876 հոգի, որոնցից 75.416 (կամ 52%-ը)՝ հայ, 2.842 (կամ 2%-ը)՝ ռուս և 61.618 (կամ 42,5%-ը)՝ շիա կովկասյան թաթար, թեև Տարեգրքերում չէր նշվում վերջինների ազգային պատկանելությունը։ Սուննիններն ևս կազմում էին 3,4%-ը։ Բուն Շուշի քաղաքը 1908թ. ուներ 37.531, //-132 իսկ 1916թ.՝ 43.869 բնակիչ, տարեկան աճը հասնում էր 1,9%-ի։ Այսպես, 1916թ. դրությամբ հայերը կազմում էին 23.432 մարդ կամ 53,4%, շիաներ՝ 19.091 կամ 43,5%, ռուսներ՝ 1.249 կամ 2,9% ու սուննիններ, ընդամենը, 30 բնակիչ4:
Միևնույն ժամանակ, չափերով զգալիորեն ավելի փոքր Ալեքսանդրապոլի գավառն՝ իր 3.854,3 քառ. կմ., տարածքով, էապես ավելի բազմամարդ էր և ուներ 174.206 բնակիչ կամ 45,2 մարդ մեկ քառ. կմ-ի վրա։ Գավառը, ազգային պատկերով, ամենամիատարրն էր, որտեղ ապրում էր 156.859 հայ (90%), 3,5% շիա, 1,1% սուննի, 2% ռուս։ Ի տարբերություն 1908 թվականի, 1916-ի դրությամբ Ալեքսանդրապոլ քաղաքը առաջ անցավ Շուշիից ու բնակչության թիվը հասավ 51.874-ի։ Այստեղ կար 45.646 մարդ, որից 88% հայ, 7,9% ռուս, իսկ շիա կովկասյան թաթարներ, ընդամենը, 1,9%։ Եթե Շուշի քաղաքում առկա էր ընդամենը 35 եվրոպացի, ապա Ալեքսանդրապոլում նրանք 269 հոգի էին5:
Նկատենք. որպես կանոն, տեղաբնիկ գյուղացիների տոկոսի առավելությունը քաղաքաբնակների նկատմամբ վկայում է ազգամիջյան բարվոք վիճակի և գյուղացու՝ իրեն պաշտպանված զգալու մասին։ Մեր դեպքում, Շուշի գավառի ազգային վիճակագրությունը գրեթե համընկնում է համանուն քաղաքի՝ վարչական կենտրոնի ազգային պատկերի հետ։ Նշանակում է, գյուղացուն քիչ էր հրապուրում առավել պաշտպանված քաղաքը։ Ընդ որում, գավառում մարդկանց տարեկան բնական աճն ընդամենը 0,5% էր, այստեղ հիմնական արտահոսքը տեղի էր ունենում վարչական միավորից դուրս՝ դեպի Բաքու կամ արդյունաբերական այլ կենտրոններ6:
Ալեքսանդրապոլի գավառի թվային ցուցանիշները ավելի լավ տեսք ունեն ազգային պատկերի առումով։ Մենք նորից գրանցում ենք բնակչության աճի համարյա նույն 0,6%, իսկ վարչական կենտրոնում հիմնականում միգրացիոն բնույթի 11,1%-ի հասնող բնակչության աճ։ Հասկանալի է, որ երկրորդ ցուցա-//-133 նիշը պայմանավորված էր գավառի մոտակա գյուղերից քաղաք տեղափոխված ընտանիքներով։ Ի տարբերություն Շուշիի, Ալեքսանդրապոլ քաղաքում ավելի բուռն էր զարգանում տնտեսությունը, որի համար ազդեցիկ խթան դարձավ երկաթուղին՝ արհեստանոցով հանդերձ, և ռուսական բանակի 39-րդ հետևակային դիվիզիայի կայազորի ու շտաբկայանի տեղակայումը քաղաքում։ Նկատենք, որ երկու գավառների կենտրոններն էլ գերազանցում էին իրենց նահանգների մայրաքաղաքներին՝ մշակույթի և գրատպության (Շուշի)7, կամ արդյունաբերության և բնակչության թվի (Ալեքսանդրապոլ) առումով։ Բացի այդ, զիջելով 1915թ. եկամուտների ոլորտում (մեկ շնչին հասնող 2,91 ռուբ.՝ 3,32 ռուբ. դիմաց), շուշեցիները պակաս էին ծախսում և նկատելիորեն գերազանցում ալեքսանդրապոլցիներին կայսերական գանձա-տուն կատարած վճարներով։ Մեկ շնչին ընկնող այդ ցուցանիշը հավասար էր 1,62 ռուբլու՝ Ալեքսանդրապոլի 27 կոպեկի դիմաց8: Սրա կողքին, Արցախն ավելի քիչ վարկ էր վերց-նում բանկերից։ Աշխարհագրական առումով, Շուշին կանգնած էր Ելիզավետպոլից 184 կմ, իսկ Ալեքսանդրապոլը Երևանից՝ 155 կմ հեռու։
Արդյունաբերության, քաղաքային բնակչության և եկամուտների աճն անհնարին է առանց կրթության հետ փոխգործության և այդ ասպարեզի զարգացման։ Լուսավորության ամբողջ համակարգի հասարակական ցուցանիշները գնահատելու համար ներկայացնենք երկու նահանգներին վերաբերող 1908թ. համեմատական տվյալները։ Հոգևորականների մասին տվյալ-ները առնչվում են միայն Հայ Առաքելական եկեղեցուն9: //-134
գործունեության տեսակներ Ելիզավետպոլի / Երևանի նահանգներում |
1 մասնագետի բաժին ընկնող ընդհանուր բնակչության քանակը Ելիզավետպոլի / Երևանի նահանգներում |
միևնույն ոլորտում կանանց թվաքանակը |
կանանց տոկոսը մասնագետների կազմում |
1.886 / 902 ուսուցիչներ |
465 մեծահասակների կամ 155 երեխաների /920 մեծահասակների կամ 307 երեխաների համար |
860 / 411 |
45,6 |
777 / 561 բժիշկներ |
1.641 / 1.997 հոգու համար |
408 / 282 |
52,5 / 50,3 |
103 / 174 դատապաշտպաններ |
8.526 / 4.767 հոգու համար |
44 |
42,7 |
1.410 / 945 պետական պաշտոնյաններ |
624 / 878 հոգու համար կամ բնակչության 0,1% |
|
|
2.136 / 3.032 հոգեվորականներ |
196 / 221 ծխականների համար կամ համայնքի 0,5% |
1.030 |
48,2 |
1.538 / 674 ոսկերիչներ |
571 / 1.230 հոգու համար |
721 / 311 |
46,9 / 46,1 |
13.608 / 7.600 շինարարներ |
65 / 109 հոգու համար կամ բնակչության 1,5% / 0,9% |
6.348 / 2.986 |
46,7 / 35,3 |
25.357 / 16.717 առևտրականներ |
35 / 50 հոգու համար կամ բնակչության 2,9% / 2% |
11.971 / 7.912 |
47,2 / 47,3 |
1.148 / 748 կալանավորվածներ |
765 / 1.109 հոգու թվից կամ բնակչության 0,1% |
|
|
Ինչպես տեսնում ենք, Երևանի նահանգի համեմատությամբ Ելիզավետպոլի նահանգի հայկական դպրոցները գրեթե երկու անգամ ավելի էին հագեցած ուսուցիչներով, և կանանց տոկոսը ճիշտ նույնն էր։ Վերջինս ուներ ավելի բարվոք բժիշկական սպասարկում, զգալիորեն գերազանցում էր ոսկերչության, շինարարության և առևտրի զարգացմամբ, թեև ակնհայտորեն կաղում էր դատական պաշտպանության ասպարեզում։ Ուշագրավ է կին մասնագետների մեծ, համարյա հավասարաչափ ներկայությունը երկու տարածաշրջաններում։ Բացի այդ, պետական պաշտոնյաններն ու կալանավորները միշտ կազմում էին բնակչության 0,1%-ը, իսկ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները՝ համայնքի 0,5%-ը։
Որքանով էլ եռանդուն էին Շուշիում մոն անցյալում գործող բողոքական քարոզիչները, այնուամենայնիվ, երկու համեմատվող քաղաքների հայությունը միատարր էր դավանանքի առումով։ Հազվադեպ հանդիպող կաթոլիկներն ու բողոքականները թվով ավելի շատ էին Ալեքսանդրապոլում։ Այստեղ՝ քաղաքում և գավառում, պահպանվեց 14 հոգուց բաղկացած կաթոլիկ դեկանատն, իսկ նրան սպասարկող եկեղեցում պատարագ էր //-135 մատուցում հայր Սարգիս Օվսոյանը10: Ընդ որում, 17 հոգևորականներ ոնեցող Շուշի քաղաքում՝ որտեղ Եղիշե վարդապետ Ահարոնյանցը ղեկավարում էր Ղարաբաղի թեմը, հայությունը եղել էր ազգային ու կրոնական առումով խոցելի մեծամասնություն։ Ի հարբերություն դրա, Ալեսանդրապոլում հայությունը թելադրող ու գերակշիռ մեծամասնություն էր, ինչը հասարակական կյանքում վսհատություն էր ներշնչում նրա անդամներին։
1908-1916թթ. այդ հավաքական կամակարգը հրատարակեց «Մեր օրերը», «Ժայռ», «Ախուրյան», «Գավառի Ձայն» թերթերը Ալեքսանդրապոլում և «Ազգագրական հանդեսը» (1896-1916), «Ղարաբաղը» (1911-1912), «Շուշինսկի լիստոկը» (1911), «Շուշինսկայա ժիզն» (1913-1914), «Աշակերտը» (1913), «Միությունը» և «Միրաժը» (1913-1917), «Ղարաբաղի Ձայնը» (1915), «Փայլակը» և «Պայքարը» (1915-1917), «Նեցուկը», «Սրինգը» և «Եռանդը» (1917) Շուշիում։ Նույն տարիներին հրատարակվեց նաև 108 անուն հայերեն գիրք՝ 181.255 օրինակ տպաքանակով ու 37 գիրք՝ թաթարերեն՝ 66.101 օրինակ։ 1915 թվականին Անդրկովկասի թատրոններում բեմադրվեց 87 պիես, որից 47՝ հայերեն, 8՝ թաթարերեն, 11՝ ռուսերեն, 5՝ ասորերեն ու 3՝ հունարեն11:
Անդրադառնալով կրթությանը նշենք, որ 1908թ. դրությամբ Անդրկովկասի 1 մլն. 390 հազ. հայությունը ուներ դպրոցական տարիքի 111.200 երեխա։ Նրանցից 29.484 կամ 26,5%-ը ստանում էր տարատեսակ կրթություն։ 7.834 հոգի հաճախում էր միջնակարգ, 17.718՝ տարրական, 1.006՝ արդյունաբերական դպրոցներ։ Ընդ որում, հայերը կազմում էին երկրամասի բոլոր միջնակարգ դպրոցներում առկա 29.423 աշակերտների 26,6%-ը և ընդհանուր սկզբնական ուսումնական հաստատությունների 10.549 սաների 27,3%։ Նրանք հասնում էին 20,6%-ի՝ տարրական կրթություն ստացող 85.981 երեխաների, և 30,9%՝ արդյունաբերական համակարգի 3.263 սաների միջավայրից։ //-136 Այսպիսով, երկրամասի լուսավորության բոլոր օջախների 129.639 աշակերտների մեջ հայ երեխաների համամասնությունը հասնում էր 22,8%-ի12:
Կրթության նշանավոր հաստատությունները Շուշիի և Ալեքսանդրապոլի գավառներում
Երկու գավառային կենտրոնները բարձր էին գնահատում Շուշիում՝ Ռեալական ուսումնարանը և Ալեքսասնդրապոլում՝ Առևտրայինը։ Առաջինում սովորում էր 447-468 ուսանող, որից 70%-ը՝ հայ, 27,6%-ը՝ թաթար։ Սաների 56%-ը հասարակական պատկանելությամբ, քաղքենիական և համքարական ընտանիքներից էր։ 1908-1910թթ. այդ հաստատության տնօրեններն էին Ա.Ս.Իվանովն ու Ն.Դ.Եգորովը, տեսչական հսկողություն էին իրականացնում Ա.Ի.Մոգիլևսկին ու Մ.Պ.Կագանը, դասավանդում՝ Կ.Ի.Ամբրուսը, Է.Բուդեն, Ն.Ն.Վասիլեվը, Ի.Ի.Գվասելիանին, Ս.Ֆ.Գոդենկոն, Թ.Գ.Զաալովը, Մ.Կլիխը, Գ.Ե.Օնիկովը, Ֆ.Ռեմորովը, Լ.Լ.Սիմոնյանը, Մ.Գաջիևը, Ռ.Ն.Շահնազարյանը, Ի.Ֆ.Շուլցը, Ա.Գ.Ալֆիմովը, Ա.Ֆ.Վիսոցկին, Ա.Պ.Ժուրավլեվը, Վ.Ն.Զիզդոն, Ի.Ֆ.Կիպշիձեն, Վ.Ա.Կլաուսը, Մ.Գ.Լեմոսը, Կ.Ի.Մաչավարիանին, Լևոն Թախթաջյանը, Ի.Պ.Ռամբիդին, Մ.Գ.Չավչիանիձեն, Ն.Մ.Էնեան։ Կրոնի առարկան մատուցում էին քահանաներ Եղիշե Թարխանյանցը, Արիստակես Տեր-Оգանեսյանը և Ֆ.Վ.Ֆեոֆիլակտովը, առոջղապահությանը հետևում էր բժիշկ Ի.Ս.Զուրաբյանը13:
Իր հերթին, Առևտրային ուսումնարանում պարապում էր 440-459 հոգի, որոնցից 81-83,6%-ը՝ հայ և 13%-ը՝ ռուս։ Ինչպես Ռեալականում, այստեղ ևս երեխաների 50,7%-ը պատկանում էր քաղքենի և համքարական ընտանիքներին, 18%-ը՝ վաճառականների և 14%-ը՝ գեղջուկների14: Ընդհանուր առմամբ, //-137 այդ հաստատությունը արտադասային էր, սակայն վաճառականությանը տրվում էր արտոնյալ վիճակ։ Երկու օջախներում էլ իրականացվում էր 8-ամյա ուսոմ, ընդ որում Ռեալականում մեկ ուսուցչին բաժին էր ընկնում 8-ից 18 տարեկան հասած 23 երեխա։ Նրա կողքին, Շուշիում գործող Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցում գերակշռում էին սպայական ընտանիքների շառավիղները՝ հասնելով 43,1%-ի և 14,5%-ը սերում էր գյուղացիներից։ Այստեղ ևս մեկ ուսուցչին բաժին էր ընկնում 23 երեխա։ Համեմատության առումով, Ալեքսանդրապոլի Օլգինյան օրիորդաց գիմնազիայում, որտեղ հաճախում էր 372-581 ուսանուհի, հայուհի-ների քանակը հասնում էր ընդամենը 63,6-58,3%-ի։ Նրանց հետ միասին պարապում էր միայն 1 մահմեդական ու 127 ռուս աղջիկ։ Այստեղ սպաների դուստրերը կազմում էին 33,6%-ը, ազնվականների և վաճառականների՝ յուրաքանչյուրը 19,2%-ը, իսկ գեղջկուհիներ չկային։
Օլգինյանում մեկ ուսուցիչը աշխատում էր 31 սանուհու հետ։ Մանկավարժական խորհրդի նախագահներն էին Ա.Ի.Լեդենևն ու Ա.Ա.Սուխովը։ Գիմնազիայի վարիչ էր նշանակվել Օլգա Բ.Անդրեասյանը, մանկավարժներն էին Կ.Գ.Ափինյանը, Ա.Ն.Գաբայանը, Ե.Ռ.Գուրգենիձեն, Վ.Մ.Դմիտրիևան, Ա.Ա.Կուլիկովան, Ա.Մ.Մատինյանը, Հ.Բ. Ռաֆայելյանը, Մ.Վ. Ռեյպոլսկայան, Խ.Ա. Սահակյանցը, Ե.Ն. Տեր-Սահակյանը, Ա.Ի.Խոդալիցկին, բժիշը Ն.Ս.Տեր-Սահակյանը, Ե.Կ.Միկաբերիձեն, Զ.Ն.Դևդորիանին, Ա.Ի.Մայկովսկակյան, Ա.Մ.Եվանգուլյանը։ Կրոնի ուսուցումը իրականացնում էին քահանաներ Կարապետ Առաքելյանն ու Մ.Կիրիակովը15: Գիմնազուհիներն ուսումնասիրում էին հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն ու գերմաներեն, թվաբանութ-յուն, երկրաչափություն, աշխարհագրություն, պատմություն, բնագիտություն, ֆիզիկա, տնավա-րություն, ձեռագործ, լրացուցիչ վարձով՝ նաև նկարչություն, երգեցողություն, երաժշտություն ու պար։
Համանման ծրագրեր առաջարկում էր Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց վարժարանը (1871-1921), որն 1905թ. ձեռք է բերել 214-385 ուսանուհիների կրթող իգական միջնակարգ դպրոցի կարգավիճակ, նույնը նաև Ղազարոս Աղայանի հիմնած Սահականուշյան օրիորդաց դպրոցի պարագայում։ Այն իր գործունեությունը ծավալեց 1882-1921թթ.։ Ընդհանուր առմամբ, միջնակարգ դպրոցների, գիմնազիաների և ուսոմնարանների ֆինանսական հենք էին հանդիսանում բարեգործական հիմնադրամներն, որոնք գումարներ էին ներդրում բանկերում՝ տարեկան 5-6%-ի եկամտով16: Ծնողների մուծած ուսման վարձը ձևավորում էր բյուջեյի շուրջ մեկ երրորդը՝ վճարունակ ընտանիքները տարեկան մուծում էին 46-80 ռուբ. և նրանց 8-10-տարեկան մանուկները ընդունվում նախապատրաստական բաժանմունք։ Այնուհետև, անցնելով ընդունման ստուգումները, 10-13 տարեկան հասակում նրանք դառնում էին առաջին դասարանցի։ Ուսումնարանների պարագայում, ուսման վարձը 80-ից 100 ռուբ. էր՝ չորս նախապատրաստական և 120 ռուբ.՝ հիմնական դասարանների համար։ Ի դեպ, շնորհալի և անվճար սովորող երեխաները, որոնք սերում էին համեստ ապրուստ ունեցող ընտանիքներից, (սկսած XIX-րդ դարավերջից) մշտապես կազմում էին ամբողջ ուսանողության 8%-ը17:
Ի դեպ, թեմական դպրոցները ուսուցումն իրականացնում էին հայերեն։ Շուշիում դասավանդում էին նաև ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն ու լատիներեն։ Ուսումնական գործընթացը մեկնարկում էր առավոտյան ժամը 8-ին կամ (հոկտեմբերի 1-ից) 9:00-ին՝ երեք ժամ տևողությամբ, որին հաջորդում էր երեք-չորսժամյա ընդմիջում, և ժամը 15-ից մինչև 18:00 ընթանում էր դասերի երկրոդ փուլը։ Երեկոյան ժամը 18:00–20:00, հնարավոր էր անվճար կարդալ գրադարանում՝ մանկավարժի հսկողության ներքո։ //-139
Շուշիի թեմական դպրոցի վերականգնումն ու ծաղկումը 1908-1910թթ. սերտորեն կապված է նրա տեսուչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ավետիք Տեր-Պողոսյանի անվան հետ18: Այդ հաստատության 374 սաները դասեր էին առնում Պետրոս Շանշյանից, Պերճ Պռոշյանից, Ղազարոս Աղայանից, Նիկողայոս Աղբալյանից, հողատնտես (ագրոնոմ) Լևոն Թախթաջյանից, կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանից։ Նրանց աշակերտների շարքում արժանահիշատակ են Արամ Մանուկյանը, Լեոն, Մուրացանը, Նիկոլ Դումանը, Բախշի Իշխանյանը, Վանի Իշխանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, քիմիական գիտությունների դակ-տոր, ԵՊՀ ու ԵրԲԻ ապագա ռեկտոր Հակոբ Մ.Հովհաննիսյանը, նկարիչ Ստեփան Աղաջանյանը, դերասան ու բեմադրիչ Վաղարշ Վաղարշյանը։
վտանգվել Միևնույն ժամանակ, 1910թ. Ալեքսանդրապոլի Առևտրային ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Բ.Ս.Վերսալաձեն, տնօրենը՝ արքունի խորհրդական Լ.Դ.Սարկիսյանը: Աշխատակազում գտնվում էր 19 մանկավարժ, այդ թվում Կ.Վ.Աբովյանը, Ա.Ի.Բաբայանը, Յու.Ի.Բալտինգը, Գ.Յա.Բուրկևիչը, Կ.Ա.Գովարդը, Ա.Ա.Գրեսսելը, Ն.Հ.Կիրակոսյանը, Ա.Վ.Կոչերգինը, Լ.Վ.Մանուելյանը, Է.Կ.Պրուսս-Ժուկովսկայան, Ս.Ե.Տատոմիրը, Ս.Գ.Տեր-Գրիգորյանը, Մ.Պ.Տերեշչենկոն, Ի.Ն.Տեր-Մարտիրոսյանը, Ն.Ս.Տեր-Սահակյանը, Ա.Գ.Տերտերյանը, Ա.Պ.Չախմախսազյանը և քահանաներ Ներսես Նիկողոսյանն ու Պավել Սմիրնովը։
Վերոնշյալ հաստատություններից բացի, Շուշիում առկա էին նաև Մարիամյան օրիորդաց վարժարանը (214-257 սանուհի) և Բարձրագույն տարրական ուսոմնարանը (286-147 տղա), որից 47,6-48,3% քաղքենի կամ համքարական, իսկ 18,2% գյուղական ծագում ունեցող երեխա։ Թեև վերջինում պարապում էին տոհմական ազնվականների 37 զավակ, որը կազմում էր սա-//-140 ների 12,9%19: Շուշիում դպրոցական նստարանի միաժամանակ նստում էր 872 աշակերտ կամ ընդհանուր բնակչության 2-2,1-%։ Ալեքսանդրապոլում, իր հերթին, միջնակարգ ուսման համակարգը լրացնում էր եռամյա Բարձրագույն տարրական ուսումնարանը՝ նվազելով 163-ից 130 հոգու։ Աշակերտների ընդհանուր թիվը հասնում էր 1.170-ի, կամ քաղաքի բնակչության նույն 2,1%։ Ընդ որում, երկու վայրերում էլ մեծ նշանակություն էին տալիս իգական կրթությանը։ Ազգային պատկանելությամբ, Շուշիում Մարիամյանի օրիորդներից 89,2-90,5%-ը և Բարձրագույն տարրականի սաներից 74,5-78,5%-ը՝ հայ էին։ Հասարակական կառուցվածքի տեսակետից, վերջինում գերակշռում էին քաղքենի՝ 51,5%, այնուհետև գալիս էին գյուղացի տղաները՝ 19,4%, ազնվականների և պետական պաշտոնյաների զավակները՝ 18,3%, դրանց 9,7%-ը հոգևորական միջավայրից էին։ Այդ առումով, Ալեքսանդրապոլի աշակերտների ընդհանուր թվի 50,7%-ը նմանապես ուներ քաղքենիական ծագում, 8,4%-ը պատկանում էր պատվավոր քաղաքացիների և վաճառականների ընտանիքներին, 14%՝ գուղացի ընտանիքների20:
Անդրադառնալով Մարիամյանի վարչական ու բուն կրթական գործունեությանը, նշենք, որ 1910-1917 թթ. նրա խորհրդի նախագահ ընտրվեցին Ն.Դ.Եգորովը և Ա.Ս.Իվանովը։ Այստեղ աշատում էին Ն.Յա. և Տ.Ս.Ալեկսեևները, Կ.Պ.Վասիլևան, Ի.Դ.Վացովսկայան, Մ.Վ.Եֆիմովը, Վ.Գ.Զուրաբյանը, Ն.Ս.Քալանթարյանը, Ն.Ի.Միրզոյանը, Մ.Ա.Միխայլովան, Տ.Ի.Ռազդորսկայան, Ե.Ա. Ռոսսովսկայան, Օ.Դ.Սապունովան, Ի.Ֆ.Շուլցը, բժիշկ Ի.Ս.Զուրաբյանը։ Կրոն են դասավանդել Հարություն վարդապետ Վարդապետյանցն ու քահանա Ֆ.Ֆեոֆիլակտովը։ Կրոնական կանոններից բացի, աղջիկներն ուսումնասիրում էին հայոց քերականություն և ռուսերեն, հանրահաշիվ, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, ձեռագործ, ինչպես նաև հետևում մանկա-վարժական աշխատանքում նախապատրաստական, կրտսեր և ավագ դասա-րաններում և այբուբենի դասավանդում21:
Կարևորելով ժամանակի թելադրանքը, 1909-1910թթ. թեմական դպրոցները նախաձեռնեցին իրենց ուսումնական ծրագրերի միասնականացումը։ Դրանք անհրաժեշտ էր համապատասխանեցնել գիմնազիական պահանջներին, քանի որ կարգավիճակի բարելավումը և ծրագրերի բարդացումը նրանց շրջավարտներին իրավունք էր տալիս ընդունվելու համալսարան։ Ուստի 1909թ. սեպտեմբերին Էջմիածնում կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլանի օծման առթիվ գումարված Ազգային-եկեղեցական ժողովը կրթության հարցերով մի շարք խորհրդատվություններ անցկացրեց և Թիֆլիսում գործող Ներսիսյան դպրոցին արձակեց ուսումնական ծրագրեր ուժեղացնելու և դրանք միատեսակ դարձնելու հանձնարարություն։ Շուշիում այդ աշխատանքը համակարգում էր բժիշկ Ն. Եարամիշյանը, որը 1838 թ. հունիսի 22-ին բացված ու մինչև 1920 թ. մարտի 23-ը կոտորածը գործող Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցի տեսուչն էր22:
Նիկոլայ II-ի 1903 թ. հունիսի 12-ի կարգադրությունը՝ Հայ եկեղեցու միջոցներն ու գույքը կայսերական կառավարման հանձնելու մասին, և նրա ազդեցությունը դպրոցական գործի վրա
Ժխտելով պետական վարչական համակարգը և ամբողջ հասարակական կյանքն արդիականացնելու անհրաժեշտությունը, XX-րդ դարասկզբին ցարական կառավարությունը սկսեց հետապնդել ու փակել եկեղեցական ծխական և իգական դպրոցները, այդ թվում նաև Շուշիում գործող և մեծ հռչակ վայելող՝ Ղարաբաղի Հայոց թեմական դպրոցը։ Նիկոլայ II-ի 1903 թ. //-142 հունիսի 12-ի կարգադրությունը՝ Հայ եկեղեցու միջոցներն ու գույքը կայսերական նախարարների ու լուսավորության նախարարության կառավարման հանձնելու մասին23 թելադրում էր փակել դպրոցներն ու հրատարակչությունները՝ նրանց ունեցվածքը հանձնելու նպատակով։ Հետևաբար, թեմական դպրոցի գույքն ի պահ հանձնվեց առաջնորդին, իսկ բուն շենքերը բռնագրավեց կայսերական գանձատունը։ Սա առաջ բերեց բուռն վրդովմունքի ալիք, այդ թվում՝ կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի հրամանը՝ անտեսելու տվյալ կարգադրությունը, կապալառուների բոյկոտը կազմակերպված աճուրդների նկատմամբ, ելույթներ հանուն հայերենի պաշտպանության և իշխանությունների կողմից ճնշվող ժողովրդական հուզումները Շուշիում։
Անդրկովկասով մեկ ծավալված զանգվածային բողոքների հետևանքով 1905թ. օգոստոսի 1-ին ցարն՝ իր անձնական հրամանագրով չեղարկեց չարաբաստիկ կարգադրությունը. նա որոշեց Հայ եկեղեցուն վերադարձնել «միջոցներ՝ ժողովրդի օգուտը նպաստող լայն լուսավորչական գործունեության համար»։ Միապետը թույլատրեց բացել ուսումնական նոր օջախներ՝ հիմք ընդունելով 1874թ. հուլիս 19-ի կանոնները, պատվիրեց վերականգնել ու հետ հանձնել մինչ այդ գործող հայկական դպրոցների ամբողջ գույքը՝ պահանջելով մշակել նրանց համար նոր Կանոնադրություն։ Ի կատար ածելով այդ որոշումը, տեղական իշխանություննենը օգոստոսի 4-ին համաձայնվեցին Շուշիում թեմական դպրացի բացմանը։ Խրիմյան Հայրիքի հրամանին միակամ, անցկացվեցին դպրոցների հոգաբարձուների խորհուրդների ընտրություններ։ Այդ ժամանակից ի վեր, մինչև 1920թ. մարտի 23-ի կոտորածը, քաղաքում գործում էին Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի ժամանակակից երկու տպարանները, որտեղ արտադրվեց 150 անուն գիրք։ Նրանց լրացնում էր 1874-1920թթ. հրապարակ իջած 22 պարբերական, որոից միայն երեքը՝ ռուսաց լեզվով։ //-143
1903թ. կարգադրությունը և ուսումնառության անհրադժեշտությունը առաջ բերեցից մի շարք աշակերտների Շուշիից Թիֆլիս կամ Երևան, հազվադեպ նաև Բաքու տեղափոխվելու երեույթ։ Սակայն, կարգադրության հետագա չեղարկումը 1905թ. օգոստոսի 1-ի հրամանագրի ուժով մեծ խթան էր լուսավորության համակարգը ընդգծված աշխարհիկ դարձնելու համար։ Ճիշտ է, այդ գործընթացը խափանեց 1905-1907թթ. հեղափոխությունը, որը վերածվեց ազգամիջյան պատերազմի։ Հասկանալի է, որ ի տարբերություն ազգային առումով միատարր Ալեքսանդրապոլի գավառի, հատկապես Շուշիի վարչական միավորը՝ հայ բնակչության ընդամենը 52%-ով, վերածվեց թաթարական հարձակումների գլխավոր ռազմաբեմի։ Վերջինները բացահայտ զինված ու կազմակերպված էին ցարական կառավարության կողմից։ Շուշի քաղաքում իրականացված արյունալի ջարդերի հատևանքով ոչնչացավ հայկական դպրոցների տնտեսական հիմքը։ Միայն 1914 թվականին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հանգանակության, բամբակի և նավթի մեկենաս արդյունաբերողներ Բ.Ռ.Արզումանյանի (200 հազ. ռուբ.), Միքայել Արամյանցի (30 հազ. ռուբ.), եղբայրներ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյանների (200 հազ. ռուբ.) ֆինանսական օգնության շնորտիվ, Շուշիի թեմական դպրոցը վերականգնվեց24:
Ընդհանուր առմամբ, միայն 1905-1906թթ. Արցախում բացվեց 23 ծխական դպրոց։ Այս ուսմանական տարում երկրամասի թեմը իրականացրեց 40 հայկական դպրոցների աշխատանք, որոնց մեծամասնությունը երկսեռ ու երկասիճան էր, որտեղ կրթվում էր 1.940 երեխա։ 1908/9 ուսարում նույն այդ երկրարմասում գործում էր արդեն 64 դպրոց, որնցից 25՝ Վարանդայում, 13՝ Դիզակում, 7՝ Խաչենում, 6՝ Ջրաբերդում, 10՝ Նուխի գավառում, 3՝ Շուշի քաղաքում25: //-144
Եզրակացություն
Շուշիի և Ալեքսանդարպոլի գավառներում XX դ. սկզբին իրականացվող կրթության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Շուշիի գավառը առաջատար դիրքեր էր պահպանում լուսավորության ու մշակույթի ոլորտում, թեև զիջում էր Ալեքսանդրապոլին հասարակական և արդյունաբերական զարգացմամբ։ Երկու վարչական միավորներում էլ ձևավորվեց կրթության կուռ, առավելապես աշխարհիկ համակարգ, որն ապահովում էր կանանց զբաղվածության բարձր տոկոս մանկավարժական, բժշկական, դատապաշտպանական, ոսկերչական գործում, շինարարության առևտրի մեջ։ Նիկոլայ II-ի 1903թ. հունիսի 12-ի կարգադրությունը և 1905-1907թթ. հեղափոխությունը հատկապես ծանր հարված հասցրեցին ք.Շուշիում իրականացվող կրթությանը, քանի որ ի տարբերություն Ալեքսանդրապոլի, Շուշի քաղաքում և գավառում հայերը կազմում էին բնակիչների ընդամենը 53,4 ու 52%-ը։
Այնուամենայնիվ, 1909-1910թթ. հայկական դպրոցների ուսումնական ծրագրերին ավելի աշխարհիկ բնույթ հաջորդելը, նրանց արդիականացումն ու միասնականացումը, հետագա վերականգնողական աշխատանքի հետ միասին հանգեցին այն իրավիճակի, որ արդեն 1917 թ. դրությամբ երկու գավառների դպրոցներն էլ ձևավորեցին պետական և թեմական հաստատությունների կուռ համալի՝ տարրական կրթության օջախներից սկսած մինչև համալսարաններ ընդունվելու իրավունքը երաշխավորող գիմնազիաներ։ Հայերեն իրականացվող ուսումը, գրաբարի, պատմության, լեզվի և գրականության առանցքային գիտելիքի փոխանցումն աշակերտներին ապահովում էր աղջիկների և տղաների որակյալ կրթություն։ Ռեալական և Առևտրային ուսոմնարանները, Մարիամյան օրիորդաց վարժարանը, Մարիամ Ղուկասյան միջնակարգ դպրոցը և Օլգինյան օրիորդաց գիմնազիան, Արղության հայ օրիորդաց միջնակարգ դպրոցը և Շուշիի թեմական (Ազգային) դպրոցը քաջ հայտնի էին իրենց նահագների սահմաններից հեռու։ Նրանք աչքի էին ընկնում ինչպես մատուցած մեծածավալ գիտելիքի գործնական նշանակությամբ, այդպես էր ուսման բարձրորակ մակարդակով։ //-145
Բանալի բառեր. Շուշի, Ալեքսանդրապոլ, կրթություն, Ելիզավետպոլի նահանգ, Երևանի նահանգ, Արցախ, Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոց, Ռեալական ուսումնարան, Առևտրային ուսումնարան, Ն. Եարամիշյան։
Գրականություն
Այվազյան Գ. 2020, Ալեքսանդրապոլի դպրոցների պատմությունից: – Գիտական աշխատություններ, հատ. 23, № 2, Գյումրի, ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կետնրոն, էջ 116-133:
Բալայան Մ. 2017, Շուշիի վերածումը Ղարաբաղի հոգևոր կենտրոնի: – «Հայագիտական ուսումնասիրություններ», Գիտական հոդվածների պարբերական ժողովածու, № 7/2016, Ստեփանակերտ, ԱրՊՀ, էջ 19-27:
Բալայան Վ. 2020, Արցախը որպես առաջադեմ գաղափարների ձևավորման և տարածման կենտրոն (XIX դ. երկրորդ կես – XX դ. սկիզբ): – «Բանբեր Մատենադարանի», Եր., № 29, էջ 329-339:
Դաբաղյան Ա. 2007, Շուշիի հասարակական կյանքը ըստ «Կովկասյան տարեգրքի»։ – Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Եր., Գիտություն, էջ 330-334։
Երկանյան Վ. 1970, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905), Եր., ՀՍՍՀ ԳԱ, 309 էջ։
Լէօ 1915, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի 1838-1913, Թիֆլիզ, տպ. Ն.Աղանեանի, 692 էջ։
Խուդոյան Ս. Կ. 1987, Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Ժամանակագրությունը հավելյալ մանրամասներով, Եր., Լույս, 619 էջ։
Համբարյան Ա. Ս. 1961, Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905թթ.։ – ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», Հասարակական գիտություններ, № 10, էջ 77-86։
Հարությունյան Գ. 2002, Արցախահայ դպրոցը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։ – «Կանթեղ», Գիտական հոդվածներ, Եր., Ասողիկ, գիրք 4, էջ 213-222:
Հարությունյան Մ. Գ. 2010, Մշակութային կյանքը Լեռնային Ղարաբաղում (Արցա-խում) 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 160 էջ:
Հարությունյան Վ. Կ. 2015, Շուշիի օրիորդաց դպրոցները և հայ բարերարները։ – «Մեսրոպ Մաշտոց համալսարանի լրատու», Գիտական հոդվածների ժողովածու, Եր., Լիմուշ, էջ 106-114:
Հարությունյան Վ. Կ. 2021, Շուշիի բարեգործական կազմակերպությունների և բարերարների կրթամշակութային գործունեությունից (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ)։ – Ադրբեջանի ցեղասպան վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան, Միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., Էդիտ պրինտ, էջ 278-299։ //-146
Ղուլյան Կ. 2018, Շուշիի տպագրության զարգացման պատմությունից։ – Сборник статей международной конференции “Государства де-факто на постсоветском пространстве: пути и перспективы их развития.” Степанакерт, Дизак плюс, էջ 33-44:
Кавказскiй календарь на 1910 годъ (LXV г.), часть I, под ред. В.В.Стратонова. Тифлисъ, Типографiя Т-ва Либерманъ и Ко, 1909, 928 с.
Кавказскiй календарь на 1911 г. (LXVI г.), Тифлисъ, Типографiя канцелярiи Намђстника на Кавказђ, 1910, 752 с.
Кавказскiй календарь на 1917 годъ (LXXII г.), под ред. Н.П.Стельмащука. Тифлисъ, Типографiя Канцелярiи Намђстника на Кавказђ, 1916, 1231 с.
Полное собранiе законовъ Россiйской имперiи 1905, Собранiе 3-е, т. XXIII 1903 г., Отдђленiе I и дополненiя, СПб, Гос. типографiя, 1303 с.
Полное собранiе законовъ Россiйской имперiи 1908, Собранiе 3-е, т. XXV 1905 г., Отдђленiе I и дополненiя, СПб, Гос. типографiя, 1122 с. //-147 …
Մեջբերումներ
1) Տե'ս Դաբաղյան 2007, 330-334։
2) Քանի որ արդիական ադրբեջանցիներն իրենց ինքնանույնացման համար միայն 1918 թ. են ընդունել իրանական տեղանունը, այստեղ մեջբերում ենք այն եզրույթն, որ արձանագրված է բոլոր սկզբնաղբյուրներում՝ ներառյալ 1917թ. հատորները։
3) Кавказскiй календарь на 1917 годъ, Отдђлъ статистическiй, 194-197, 218-221 (հետայսու՝ КК)։ //-132
4) КК 1917, Отд.стат., 191-197.
5) Նույն տեղում, 214-221։
6) КК 1910, Отд.стат., 528-529. //-133
7) Մ.Հարությունյան 2010, 62; Կ.Ղուլյան 2018, 35։
8) КК 1917, Отд.стат., 190-197, 214-221, 278-283, 292-293, 299-300; КК 1910-I Отд. стат., 178, 425, 442, 461, 596, 598, 602, 606, 609; КК 1911 Учрежденiя Министерства торговли и промышленности (հետայսու՝ МТиП), 334; Учрежд. Министерства народнаго просвещенiя (հետայսու՝ МНП), 226:
9) КК 1910-I Отд.стат., 528-530, 534-537. //-134
10) КК 1911 Учрежденiя Духовных дђлъ иностранныхъ исповђданiй, 546.
11) КК 1910-I Отд.стат., 614; КК 1917 Отд. справочный, 207-209. //-136
12) КК 1910-I Отд. стат., 589.
13) Նույն տեղում, 596; КК 1911 Учрежд. МНП, 226; КК 1917 Учрежд. МВД, 350-351.
14) КК 1910-I Отд.стат., 601, 609; КК 1911 Учрежд. МНП, 257; КК 1917 Учрежд. МВД, 405. //-137
15) КК 1910-I Отд.стат., 592, Отд. справоч., 908; КК 1911 Учрежд. МНП, 226-227; КК 1917 Учрежд. МВД, 351. //-138
16) Օրինակ՝ Վ.Կ.Հարությունյան 2015, 108։
17) Այվազյան 2020, 128: //-139
18) Խուդոյան 1987, 370-374: //-140
19) КК 1910-I Отд.стат., 598; КК 1911 Учрежд. МНП, 270; КК 1917 Учрежд. МВД, 441.
20) КК 1910-I Отд.стат., 598, 602, 609; КК 1911 Учрежд. МТиП, 334; КК 1917 Отд.стат., 292-293, 299-300. //-141
21) КК 1910-I Отд.стат., 606; КК 1911 Учрежд. МНП, 276-277; КК 1917 Учрежд. МВД, 404.
22) Տե'ս Լէօ 1915, 182, 257, 608-609, 614, 681-682; Մ.Բալայան 2017, 23: //-142
23) Ինքը՝ Повеление, տե'ս Полное собранiе законовъ 1905, 778-779; ցարական Указ-ը տե'ս Полное собранiе законовъ 1908, 619-620; Համբարյան 1961, 78-79, 85; Երկանյան 1970, 255-256; к его политической оценке: Վ. Բալայան 2020, 334։ //-143
24) Լէօ 1915, 579-585, 588, 630-637; Վ.Հարությունյան 2015, 110; Վ.Բալայան 2020, 329-339; Վ.Հարությունյան 2021, 288-290։
25) Գ.Հարությունյան 2002, 222։ //-144 ...