Ազգային-պետական  դոկտրինայի  ձևավորումը

և 1915-1923թթ. փորձը

 

1915-1923թթ. քաղակագիտական վերլուծության համար ներկա պարագայում ամենից շատ օգտագործվում են Պարդյու համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Մելսոնի հետազոտությունները, ինչպես  նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանի, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Լեո Կուպերի և Սակրամենտոյի հելլենաբանական կենտրոնի աշխատակից Ջեյմս Ռեյդի աշխատությունները: Ռ.Մելսոնը ելնում է  հեղափոխական ցեղասպանության մասին իր տեսությունից։ Նա դիտում է կայսերական կառուցվածքների փլուզումն որպես բարեփոխումներ ամփոփվող ծրագրի տապալման հետևանք: Հետուզոտողը նշում է, որ նման ծրագիրը ստեղծվում էր կառավարող էթնիկական մեծամասնության, և ոչ թե նրա հետ մրցող ազգային փոքրամասնությունների զարգացման համար: Նախատեսված փոփոխումների նպատակը՝ առկա տարբերությունների համահարթեցում էր, ինչն արտահայտվում էր պանիսլամիզմի և պանօտտոմանիզմի պաշտոնական գաղափարախոսության մեջ։ Իսկ վերջինը հետապնդում էր պետության ամբողջացումն, և ոչ թե նրա մասնատում:

Այն պայմաններում, երբ քաղաքական կյանքը վարող մեծամասնությունը հետ է մնում՝ սոցիալական զարգացման ոլորտում, եթե նա ի զորու չէ հասնել ռեֆորմի նպատակներին, ապա  սկսում է փնտրել իր անհաղոջության «քավության նոխազ»-ի։ Եվ որքան լավ է օգտվում գործունյա և ճկուն փոքրամասնությունը բարեփոխումների հնարավորություններից՝ այնքան մեծ է վտանգը, որ հենց նա կդառնա «քավության նոխազ», որ փոքրամասնության հաջողությունը կհարուցի մեծ էթնոսի զայրույթն, իսկ վերջինը կհամարի, թե հաջողությունը ձեռք է բերվում իր հաշվին: Վտանգն առավել է մեծանում, երբ փոքրամասնությունը նպաստում է վախին  կամ արտաքին ներխուժման սպառնալիքին: Նորամուծությունների տապալումն արտահայտվում է կառավարող էթնոսի ինքնագնահատման ու նրա գաղափարախոսության կերպափոխությամբ՝ այժմ օտտոմանիզմից հեռանալով, իշխող ուսմունքը դառնում է ազգային բացառիկության, կռվարար մի ծրագիր: Դա արտահայտվում է նաև ջարդերի նպատակների կերպափոխությամբ, երբ քաղաքացիական բնակչության դեմ են հանում բանակը որպես գլխավոր գործոն:

1914թ. առկա էին բոլոր այդ նախանշանները, թեև մենք հայերս չենք  ըմբռնել սպառնալիքի իրական լինելն ու չեինք էլ կարող դա ըմբռնել: Որպես հասարակական ամբողջականություն, մենք չէինք հասկանում, ու չէինք էլ կարող հասկանալ արտաքին աշխարհի քաղաքական իրողությունները, որովհետև չունեինք պետական կառավարման համապատասխան փորձ: Այդ իսկ պատճառով չմշակվեցին ու չէին էլ կարող մշակվել հակազդեցության հարկավոր միջոցները: Ինքնապաշտպանության լծակներ չկաին: Սա արձանագրում և ընդունում է արևմտյան ոչ հայ մասնագետների ճնշող մեծամասնությունը:

Իմ կարծիքով, մեր ներկայիս պատմագիտության մեջ գրանված որոշ գնահատականներ այսօր էլ վկայում են պետական մեքենայի իրական հնարավորությունները չհասկանալու մասին: Նաև այն բանը չըմբռնելու մասին, թե որքան անպաշտպան է մարդը՝ պետության կազմակերպվածության դեմ: Մենք կարող էինք փրկվել հարվածից առաջ, գուցե նվազեցնել կորուստները, բայց հակագիտական է ու հակապատմական մարդկանց մասին դատել՝ նրանց հանելով իրենց իսկ ժամանակի սոցիալական կոնտեքստից:

1915-1923թթ. աղետը հանդիսանում էր ոչ միայն նախընթաց 25  տարիների զարգացման արդյունք: Կարևոր է, որ յուրաքանչյուր դարաշրջանին հատուկ են գործունեության այդպիսի ոլորտներ, որոնց մշակումը լուրջ առավելություններ է ապահովում տվյալ ազգի համար: 600 տարի մենք չէինք կարող զարգանալ հենց այդ՝ վճռորոշ ասպարելներում։ Իսկ նրանք էին` պետական կառավարում, արտաքին քաղաքականություն, ռազմականի հետ առնչվող արդյունաբերություն, պայքար նավթի համար, ճանապարհների և հաղորդակցության արդի միջոցների, ճշգրիտ գիտություններ զարգացում: Այսօր սա տեղեկատվության համակարգչային ցանցն է, գիտությունն ու բարձր արտադրաեղանակները, սոցիալ-քաղաքական միջնորդավորված մոդելացումը, կրթության ու մշակույթի համակարգի նպակաուղղված զարգացումն ու շատ այլ խնդիրներ: Վճռորոշ ասպարեզներում մեր հետ մնալը լրացնում էինք այլ բնագավառներում ձեռք բերած հաջողություններով, բայց այս փոխանակությունը իր դերակատարությամբ հավասարազոր չէր: Հետ մնալը ավելի ու ավելի էր ուժեղանում, և արտաքին աշխարհի իրողությունների հետ մեր բախումը հանգեցրեց ազգային-պատմական աղետի:

Այսօր, ու 21-րդ դարում ազգի ապագա կորոշեն մշակույթը, ինչպես  և արտաքին աշխարհի հետ մերվելու, նրա հետ փոխգործակցության հասնելու ունակությունը: Իրական իշխանության, մասնավորապես` արտաքին քաղաքական ներգործության ձևերի կիրառման ասպարեզում, մեր փորձի պակասը մեզանից հսկայական մտավոր լարում կպահանջի:

Արտերկրի բազմաթիվ մասնագետների պես, մեկ անգամ ևս ընդգծենք. հայերի կողմից որևէ սադրանք չի եղել, այնուամենայնիվ, մեծ պետության փլուզման ժամանակներում փոքրամասնություն հանդիսացող ազգի համար մահացու վտանգավոր է խոսել նոր կողմնորոշման մասին՝ մեկից դեպի ցանկացած մյուս պետությունը քաղաքապես հեռանալու մասին: Մետրոպոլիայի և նրա ծայրամասերի տարրալուծումը  երկարատև գործընթաց է, այն բաղկացած է երեք-չորս փուլերից: Սովորրաբար նման տարրալուծումը տեղի է ունենում մայր երկրի կամքով ու նրա ներքին գործընթացների տրամաբանությամբ՝ անկապ այն հանգամանքի, արդյո՞ք ծայրամասերին դուր կգա նման իրադրությունը, թե ոչ: Քաղաքական անկախության կարգավիճակը բոլորովին էլ չի նշանակում նախկին քաղաքական կապերի խզում: Ուրիշ, շատ ավելի արյունալի և վտանգավոր ուղին կարող են իրենց թույլ տալ քանակով ու տարածքով մեծ էթնոսները: Մնացած բոլոր պարագաներում հարցը լուծվում է ավելի շուտ  արտաքին քաղաքական պահանջարկի համաձայն, քան թե ծայրամասերի ցանկությամբ:

Անդրադառնալով 1915-1923թթ. փորձին, հարկավոր է նորից շեշտել, թե որքան կարևոր է փոքրաթիվ ազգության համար տեսնել այն տարբերությունը, որը միշտ կա պաշտոնական պետական քարոզչության և իրագործվող փոփոխությունների տրամաբանության ու նպատակների միջև: Այոօր, երբ խոսում ենք մեր՝ ժամանակակից պայմաններում գործող ազգային պետության հայեցակետի մասին, ամենից առաջ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել  պետական գերակայությունների համակարգի վրա: Այդ հիմնական արժեքները, ամենից առաջ` ազգի անվտանգություն, զարգացում ու բարեկեցություն են: Ազգային պետության ձևավորումը կարելի է բաժանել երկու փուլի:

Առաջին փուլում ստեղծվում է իր ժողովրդի շահերին ծառայող, կանոնավոր պետություն: Երկրորդ փուլը նպաստում է քաղաքական փորձի երկարաժամկետ կուտակմանը, սփուռքի հետ հարաբերությունների ընդլայնմանը, և ոչ միայն ազգային, այլ ազգային-պետական  գաղափարախոսության մշակմանը:

Ավելի մանրամասն քննարկենք պետական գործունեության գերակայությունները: Անվտանգությունը, ինչպես և ազգի զարգացումը, անհնար են առանց համարժեք գիտության, տեղեկատվության ու քաղաքականության: Այսօր ոչ միայն ռազմա-արդյունաբերական համալիրն է ապահովում ազգի հուսալի պաշտպանությունը: Առանց ամբողջ արդյունաբերական-տնտեսական համակարգի, առանց դրա շահույթների՝ թեթև արդյունաբերությունից սկսած, հնարավոր չեն դրամական ներդրումներ, որոնց մենք ոչ մի տեղից էլ չենք հայթայթի: Գիտությունը, տեղեկատվությունն ու քաղաքականությունը միասին վերցրած կարգավորում են հավասարակշռությունը բավարար ու հուսալի անվտանգության, զարգացման ու բարեկեցության միջև: Մեր իսկ փորձով գիտենք, թե ի՛նչ է նշանակում բարեկեցությունը, զարգացման հետ զուգակցված, կամ ոչ զուգակցված, երբ այն պաշտպանված չէ օտար ուժից:  Չմոռանանք, որ կապիտալիստական մրցակցության ճանապարհին հաջողության հասնելու համար, ազգին անհրադեշտ է շեշտ դնել առաջին երկու գերակայությունների, և ոչ թե սպառման վրա:

Բարեկեցությունը, խիստ ասած, գերակայություն էլ չէ, այլ ազգային զարգացման հետևանք: Քանի որ, ի հեճուկս բոլոր արտաքին խոչընդոտների, հետևողական զարգացան պայմաններում տեղի է ունենում նյութական արժեքների կուտակում, ինչից անխուսապելիորեն բխում է նաև սպառում:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, այդ ասպարեզում մեզ անհրաժեշտ է փորձի կուտակում, օրենքների, օրինակելի նմուշների և կառավարման միջնորդավորված, անուղղակի, թաքնված ձևերի մշակում: Ապագան նրանն է, ով կհասկանա, թե ինչ է պահանջում գալիքի տրամաբանությունը: Իսկ այն, մնացածների շարքին, պահանջում է կառավարման անուղղակի ձևեր, որոնց առկայությամբ ամեն ինչ որոշում են  իրազեկվածությունը և ազգային հոգեբանության ըմբռնումը:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքականության ոլորտում մեզ այժմ ավելի լավ է հետևել միային ու միային իրականությանը՝ չծանրաբեռնելով այն գաղափարախոսությամբ: Նախորդ 70  տարիների ընթացքում բազմաթիվ ապացույց ենք ստացել, որքան վտանգավոր է լինում գաղափարախոսությամբ գերհագեցած գործունեությունը: Այդ առումով ինձ միակ կարևոր սկզբունքն է հանդիսանում ազգի շահերի ապահովումը, միջազգային հարաբերություններում բոլոր մերձեցման ու տարրալուծման գործընթացներով, որոնք   միանշանակ բովանդակության կրողներ չեն:

Ժամանակակից աշխարհը պահանջում է աշխատանքի, ոչ թե հումքի վաճառք, այն էլ առաջին հերթին՝ մտավոր աշխատանքի: Միտքը այսօր չափազանց թանկ ապրանք է, իսկ հետագա 50 տարիների ընթացքում, կարծում եմ, ավելի թանկ, զգալիորեն ավելի թանք կարժենա, քան թե նավթը: Ընդ որում, զարգացած երկրներում արդի գիտության կազմակերպումը, եթե դատենք ԱՄՆ-ում առկա միտումներով, բացահայտորեն տեղափոխվել է համալսարաններից դեպի «մտածող տանկեր»: Հազիվ թե ՀՀ-ին իմաստ ունի հրաժարվել մասնագիտացված հետազոտական  կենտրոններից, այդ թվում՝ Ակադեմիայի այն սկզբունքից, որոնց նոր-նոր հանգում է Արևմուտքը և որոնց նա հաճախակի վերաբերվել է բացահայտ ու չթաքնված նախանձով:

Խոսելով թե մեծ, ու թե ներքին շուկայի պայմաններում ազգի ժամանակակից զարգացման մասին, չպետք է խուսափենք «շահույթ» ու «կապիտալ» բառերից: Ընդ որում, առաջնությունը պետք է տալ ողջ արդյունաբերական կապիտալին, այնուհետև՝ ռազմա-արդյունաբերական  և երրորդ հերթին՝ առևտրական դրամագլխին: Առևտրի հարցը կարևոր է` եթե  ազգը միայն դրանով զբացվի և  չի հոգա արտադրության և այսօրվա աշխարհում կողմնորոշվելու խնդիրները, ապա մենք նորից կարող ենք հայտնվել 1915թ. իրավիճակում: Եթե հարուստ ես, բայց չես հոգում դռներիդ փականք ունենալու մասին, անպայման կգա որևէ մեկը, որն կուզենա յուրացնել քո հարստությունը: Դրամամիջոցներն ու սոցիալական կարգավիճակը՝ ինքնին վարցրած, դեռևս հարցի լուծումը չեն ապահովում. Գրիգոր Զոհրապը ազատ մուտք ուներ երիտթուրքական բարձրագույն օղակներ, բայց 1915թ. սա նրան մահից չփրկեց:

Այժմ  անդրադառնանք պետության ձևավորման երկրորդ փուլին, որին բնորոշ է ոչ միայն ազգային պետության նպատակներ ունենալն է, այլև յուրովի կառուցվածքով ու քաղաքական-հայեցակետային առանձնահատկություններով օժտված լինելը: Այդ փուլում անհրաժեշտ է գործի դնել հարյուր - երկու հարյուրամյա քաղաքական փորձի կուտակումն, որը ի մի է բերվում ամենօրյա նպատակասլաց աշխատանքի դեպքում, սփուռքի հետ կարգավորված փոխգործակցության, ու քաղաքական, այսինքն՝ ազգային-պետական գաղափարախոսության մշակման շնորհիվ:

Վերջինի մեջ են մտնում՝ 1) սփյուռքի կայունացման ու զարգացման գաղափարախոսությունը, 2) գերխնդրի առաջքաշումը, 3) «ոչ գաղափարախոսական գաղափարախոսություն», և եկեղեցու, հավատի, ներխմբային հարաբերությունների, ընտանիքի, բարոյականության բանական, հասարակության համար կարևորություն ունեցող դերը, 4) ստեղծագործությունը և արտադրությունը ինքնին որպես արժեք ընդունելու սկզբունքի վրա հիմնված, մեծ քաղաքակրթությանը պատկանելու հանգամանքը, 5) սփյուռքում հայ մնալու «շահավետությունը»՝ համայնքի ներսում փոխօգնության ու փոխապահովման պայմանով:

Եթե Իսրայելը, ազգա-//-2   յին փոքրամասնությունների հետ իր ունեցած հարաբերություններում որդեգրեց օսմանյան միլլեթ ձևը, ապա մեզ համար ցանկալի է մտածել օսմանյան ռազմաքաղաքական ուսմունքի մասին: Այն իրենից ներկայացնում է պետական քաղաքականության երկու կենտրոնի ձևավորումը: Ճգնաժամի, պատերազմների և փլուզումների պայմաններում երկու կենտրոնները գործում են որպես երկու խաղակից՝ իրականացնելով երկակի վարքագիծ. պայմանագրեր են կնքում ու չեղյալ հայտարարում մեկը մյուսի որոշումը: Այնուհետև, նրանցից մեկնումեկը՝ ով որ լավագույն արդյունքներ է ապահովում, դառնում է վերին իշխանություն:

Չեմ կարծում, թե մենք բավական թվով մասնագետ ունենք նմանօրինակ խաղի համար, բայց հատկապես պետությունը, սփյուռքի մարմիններն ու գիտահետազոտական ոլորտը կարող են խաղի մասնակիցներ դառնալ՝ իրենց յուրովի դերերով, լուրջ փոխգործակցությամբ ու գործողությունների հարաբերական ազատությամբ:

Հարկավոր է, որ մենք հստակ և իմաստավորված դարձնենք արտերկրում գործող մարդկանց հայրենասիրությունը, ընտանիքի, բարոյականության ու մշակութային անցյալի նշանակությունը: Սփյուռքում ապրող երիտասարդը պետք է իմանա, որ հայ լինելը պատվավոր ու շահավետ հանգամանք է. համայնքը կուժեղացնի նրա մրցունակությունը կյանքում, կօգնի ուսման, առողջապահության մեջ ու հաջողության հասնելու գործում: Նա պետք է իմանա, որ ոչ մի տեղ այնպես պաշտպանված, սիրված ու զարգացած չի լինելու, ինչպես իր ընտանիքում: Հարկավոր է պարզ ասել հասարակությանը, որ նրա բարդ կառուցվածքներն, հատկապես դրանք, որոնք հագեցած են ձեռնարկատիրությամբ, չեն կարող գործել բազմաթիվ գրասենյակների վերաստուգումների պայմաններում: Նրանց գործունեության արագությունը ապահովելու համար անհրաժեշտ է կայուն բարոյականություն ու տված խոսքի հուսալիություն, իսկ նա, ով կորցնում է իր անունը, կյանքն կավարտի աղքատության մեջ: Պետք է ընդունենք այն շարժառիթը, որ հայը մեծ հարստության տեր է, ուստի և պարտավոր է զգալի ներդրում կատարել համաշխարհային քաղաքակրթության մեջ և՛ ներկա, և՛  21-րդ, և՛ 22-րդ դարերում: Այդ ներդրումն անհրաժեշտ է ինչպես ազգին, նրա պահպանման ու զարգացման համար, այնպես էլ ողջ երկրագնդի բնակիչներին:

Մենք հաճախ ենք կիրառում «ազգային» բառը՝ առանց բացահայտելու նրա բովանդակությունը: Մինչդեռ, նա պարունակում է արժեքների, ազգային հոգեբանության ու հաղորդակցության ձևերի, աշխատակերպի և մշակույթի առանձնահատկությունների, նրանից բխող ինքնատիպության ու սփյուռքի կողմից «Հայկական գործ» անվանված գերխնդրի ամողջ համալիրը: Այս վերջինը ժամանակի ընթացքում կարող է հնչել նման եղանակով. «Հայը գործ ունի ցանկացած դարում», «Ճանապարհը կհաղթաղարի խելացի քայլողըե:

Գերխնդիրը չի կարող սահմանափակվել նյութական բարեկեցությամբ ու պետք է հաշվարկվի երկարատև՝ երկու, երեք դար պարունակող ժամկետի համար: Ժողովուրդը կարիք ունի գիտենալու, որ ինքը միշտ ու ցանկացած ժամանակում ունի իր, առաջ ընթացող ուղի: Եվ ազգի, բոլորիս հաջողության համար անհրաժեշտ է ինքնավերլուծությունը, երբ ձգտում ես քո ունեցած փորձով հարստացնել ոչ թե ուրիշներին, այլ՝ ինքդ քեզ, ու նման ինքնավերլուծություն համար հարկավոր տեղեկությունները պետք է առնել ոչ թե տարածության, այլ ժամանակի պահեստից:

Բոլոր հեռավոր ծրագրերը, այնուամենայնիվ, դեմ են առնում ռազմավարական մի խնդրի լուծմանը։ Այն է` խուսափել 1920թ. արտաքին քաղաքական դրությունից: Կարծում եմ, որ Գիտությունների Ակադեմիայի, Սփյուռքահայության կոմիտեի և այլ կենտրոնների մասնագետները անպայման վեր կհանեն ու կամփոփեն այն գիտելիքն, որն այսօր ունեն 1920թ. վերաբերյալ: Այս գիտելիքներն չափազանց անհրաժեշտ կլինի արդեն 1993թ. գարնանը:

Եվ, իհարկե, հանրապետության համար հարկավոր է ունենալ վերլուծական մի կենտրոն՝ պայմանով, որ մեր շարքերում կան համապատասխան մասնագետներ և որ մենք ի վիճակի ենք շրջանցել կադրային քաղաքականության ստորջրյա խութերը: Ոչ թե պետական կենտրոն, այլ առավել ազատ, ակադեմիական, բայց միանշանակորեն պետության համար աշխատող՝ պատվերներով ու «մտածող տանկերի» օրինակով: Հայաստանում առկա տեղատվական-համակարգչային ծառայությունը արդեն այսօր, և ներկայիս չնչին վճարով, կարող է լուծել դրամատների, առողջապահության, քաղաքական տեղեկատվության գիտատեխնիկական հարցերը: Նման ծառայությունն ու վերլուծական-կանխագուշակող կենտրոնը կարող են ճշգրտել բազմաթիվ հրատապ հարցեր, օրինակ այն խնդիրը, թե Հայաստանում ու սփյուռքում ապրող հայերի ինչ աստիճանի սոցիալական-տնտեսական առաջընթացը կարող է բարդություններ ու վտանգ առաջացնել այս տարածաշրջանում կամ այլ երկրներում հաստատված մեր հայրենակիցների համար:

Այս հոդվածում միտումնավոր չենք արծարծել պետական ուսմունքի կարևոր մի շարք հարցեր, որոնք են մայրենի լեզուն և ազգային եկեղեցին: Այս երկու թեմաները պահանջում են առանձին, լուրջ զրույց՝ նման քննարկումներում մասնագետների պարտադիր մասնակցությամբ: Ճգնաժամի մեջ հայտնված աշխարհը փոթորկահույզ օվկիանոսն է: Աշխարհի մասին գիտելիքը նույնպես օվկիանոսն է, որը հնարավոր չէ խմել, բայց որում կարելի է լողալ, ու ցանկալի է ոչ պարզապես լաստի, կամ փոքր մակույկի օգնությամբ: //-3