https://www.academia.edu/42291595/

 

Տպագրվում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի

գիտական խորհրդի որոշմամբ

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱԶԳԱՅԻՆ  ԱԿԱԴԵՄԻԱ

Պատմության  ինստիտուտ

 

Հ.Բ.Աբրահամյան

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ

ՏԱՐԻՆԴՐԻՆ (1988-1990 թթ.)

                                                                                          

H.B.Abrahamyan

SOVIET ARMENIA  DURING THE YEARS

OF THE NATION-WIDE STRUGGLE (1988-1990)

 

  

ԵՐԵՎԱՆ   2019

НАЦИОНАЛЬНАЯ  АКАДЕМИЯ  НАУК

РЕСПУБЛИКИ  АРМЕНИЯ

Институт  истории

                

Г.Б.Абрамян

СОВЕТСКАЯ АРМЕНИЯ  В  ГОДЫ

ОБЩЕНАЦИОНАЛЬНОЙ БОРЬБЫ (1988-1990 гг.)

 

ЕРЕВАН   2019 

 

ՀՏԴ 94 (479.25)

 

ԳՄԴ 63.3 (5Հ)

Ա 161 

Պատասխանատու խմբագիր՝ պատմ. գիտ. դոկտոր Գ.Գ.Մախմուրյան

 

 

Աբրահամյան Հրանտ Բարսեղի

Ա 161  Խորհրդային Հայաստանը համազգային պայքարի տարիներին (1988-1990թթ.)/Պատ. խմբ.՝ Գ.Գ.Մախմուրյան.- Եր.: Հայաստանի ԳԱԱ Պատմության ին-տ, 2019.-   384 էջ:

 

Վերակառուցման ժամանակաշրջանում Արցախում՝ հանուն Հայญրեญնիքին միանալու բարձրացած ազատագրական շարժումը, մեծ սաญտաญրում ու համազգային բնույթ ստացավ Խորհրդային Հայաստաญնում: Սույն ուսումնասիրությունը նվիրված է այդ իրադարձութญյուญնญնեญրի նկաญրագրությանն ու վերլուծությանը:

Աշխատանքն ընդգրկում է Հայոց համազգային պայքարի սկզբից մինչև հանրապետությունում անկախության մասին Հռչակագրի ընդուญญնումը: Այն գրվել է արխիվային նյութերի, տպագիր մամուլի, հրապաญրակญված ուսումնասիրությունների և հուշերի հիման վրա:

Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ում հետաքրքրում է 1988-1990թթ. հանրապետության կյանքի հետ առնչվող հարցերը: 

                                              ՀՏԴ 94 (479.25)

                                              ԳՄԴ 63.3 (5Հ)

     

ISBN 978-9939-860-79-4

     

ฉ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2019

ฉ Հ.Բ.Աբրահամյան, 2019

ฉ Գ.Գ.Մախմուրյան, 2019

 

Ընթերցողին

Մ.Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման ժամանակաշրջանում, երբ սկսեց վեր բարձրանալ  հասարակության պայքարը ժողովրդավարության, ազգային հավասարության և մրցունակ տնտեսությունը ստեղծելու համար, երկրում արմատական փոփոխությունները դարձան հրատապ։ Այնինչ միութենական իշխանությունները հետ էին մնում ժամանակի պահանջներից, հստակ և գործուն լուծումներ չէին տալիս ամենասուր խնդիրներին։ Վերակա-ռուցման բուռն և խոստումնալից պայմաններում հայ ժողովուրդը առաջ քաշեց իր օրինական և կենսական նշանակություն ունեցող՝ Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը։

Ընդ որում, Խորհրդային Հայաստանը Միությունից անջատվելու հարց չի դրել ու նման նպատակ չի հետապնդել, մինչդեռ խորհրդային համակարգը` ի դեմս կենտրոնական իշխանությանը, անտարբեր մնալով օրինականության ամենակոպիտ խախմումների նկատմամբ և հանդուրժելով մարդկանց վրա օրը ցերեկով զանգվածային հարձակումները, իրականում հրաժարվել էր Հայաստանի և հայ ազգի իր քաղաքացիների նկատմամբ տարրական պարտականություններից։

Հարևան Ադրբեջանի հանրապետությունում հայության նկատմամբ տեղի ունեցած բռնարարքներն ու ազգային ճնշման երկարատև քաղաքականությունը սրեց իրավիճակն ու հանգեց ซսումգայիթիե, ซկիրովաբադիե, ซբաքվիե, շրջափակման և 260 հազար հայերի խայտառակ ու աղետալի բռնագաղթի։

Խորհրդային Հայաստանը և նրա կոչին արձագանք տված աշխարհասփյուռ ողջ հայությունը սատար կանգնեց Արցախի հայրենակիցներին՝ նրանց օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Բոլորը մեկ մարդու նման պատրաստ էին իրենց ունեցած կտոր հացը կիսել ազգակից արցախցու հետ և նրա պաշտպանության համար կյանքը չխնայել։ Այս աշխատության  տողերի հեղինակը՝ մեր ամբողջ հասարակության նման լինելով ծավալվող իրադարձությունների եռանդուն ու սրտացավ մասնա-//-5  կից, վկայում է. ոտքի ելած հայ ժողովուրդը պահանջում էր իրավադատություն, որը նշանակում էր խաթարված մի ամբողջ ժամանակաշրջան շուռ տալ և վերականգնել արդարությունը։

Երկարատև ջանքերի արդյունքում ստեղծված այս մենա-գրության գնահատականը կտա ընթերցողը։ //-6

 

I. Հայաստանը սատարում է արցախահայությանը

 

1.1. 1988 թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման արձագանքները Հայաստանում։ Համաժողովրդական շարժման ծավալումը

 

Սկսենք դրանից, թե ինչ արձագանք գտավ գորբաչովյան վերակառուցումը Խորհրդային Հայաստանում։

Հայտնի է որ 1985թ. մարտին ԽՄԿԿ կենտկոմի պլենումըո Մ.Ս.Գորբաչովին ընտրեց կուսակցության գլխավոր քարտուղար: Մեկ ամիս հետո, հաջորդ պլենումում, ընդունվեց երկրի հասարակության արմատական վերակառուցման կուրս, որն ամրապնդվեց 1986թ. տեղի ունեցած ԽՄԿԿ 27-րդ համագումարի որոշումներով: Դա բարեփոխումների կարգավորման ծրագիր էր, որը պետք է իրագործվեր ซկուսակցության խիստ վերահսկողության ներքոป1:

Վերակառուցման առաջին շրջանում (1985-1986թթ.) շեշտը դրվեց գիտատեխնիկական առաջընթացի և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Սակայն, այստեղ հաջողության չհասնելով, 1987թ. առաջ քաշվեց տնտեսական բարեփոխումների իրագործման ծրագիր, որը ևս մատնվեց անհաջողության:

1988 թվականին առաջ քաշվեց քաղաքական բարենորոգումների հարցը, որը շուտով փակուղի մտավ: Երկրում իրավիճակը ծանրանում էր. աղքատանում էր սպառողական շուկան, ազգամիջյան առճակատումները զանգվածային բնույթ էին ընդու-//-6  նում, խորացնում Միության փլուզումը, երկրում բռնապետական սկզբունքներով գործող սոցիալիստական մոդելի տեսական ու գործնական սնանկությունը անխուսափելի էր դարձնում կոմունիստական վարչակարգի տապալումը2:

Հայաստանում հանրային արտադրությունը հետզհետե նահանջում էր: Օրինակ, 1987թ. արդյունաբերական 74 միավորում և ձեռնարկություն, 96 շինարարական կազմակերպություն, 170 կոլտնտեսություն և սովխոզ, ինչպես նաև այլ ձեռնարկություններ, տարին փակել էին վնասով3: Առանձնապես չէին նվազում մթնոլորտի աղտոտումը, պետական մարմինների գլուխ կանգնած աս-տիճանավորների արտոնությունները, կաշառակերությունը և այլն4: Նույն երևույթը լայնորեն էր տարածվում Միության մյուս հանրապետություններում, առանձնապես հարևան հանրապետությունում։ Տեղերից եկող ահազանգերը խլացվում էին, ձևական ու անարդյունավետ էին այն միջոցառումներն, որ ձեռնարկվում էին հանրապետությունում առկա անօրեն գործողությունների դեմ:

Հրապարակված նյութերից ակնհայտ է, որ համայնավարությունը՝ իր կենտրոնացված կառավարմամբ, բացառում էր արտադրողի շահագրգռվածությունը տնտեսության ոլորտում: Վաղուց էր հայտնի, որ համայնական սկզբունքներով վարվող տնտեսությունը զրկված էր շատ հնարավորություններից: Թեկուզ հետևյալ օրինակը. 1981-1990 թվականների ընթացքում ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության ֆոնդահատուցման ցուցանիշը յուրաքանչյուր տարի իջել էր միջինը 3,4%-ով5: Իսկ Հայաստանում 1986 թվականից արդյունաբերության բնագավառում միջին տարեկան անկումը կազմել է 0,1%: 1987 թվականին նախորդ տարվա համե-//-7  մատությամբ ազգային եկամուտը նվազել էր 0,6%-ով, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ երկու տոկոսով6:

1987 թ. հունիսի 25-ին տեղի ունեցած ԽՄԿԿ կենտկոմի պլենումում  գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովը քննադատական խոսք հնչեցրեց նաև Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հասցեին7: Հինգ ամիս անց տեղի ունեցած Հայկոմկուսի կենտկոմի պլենումում Հրազդանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Հայկ Քոթանջյանը իր ելույթում նշեց, որ հանրապետության էկոնոմիկայի և հատկապես գաղափարաբարոյական ոլորտի իրավիճակի առիթով ԽՄԿԿ կենտկոմի հունիսյան պլենումում արտահայտված տագնապի կապակցությամբ Հայկոմկուսի կենտկոմի անդամները չպետք է բավարարվեն միայն թերություն-ների թվարկումով8: Նա ընդգծեց. ซՆորմա են դարձել ղեկավարության ազգականներին և մտերիմներին կարևոր դիրքեր առաջ քաշելը, ինչպես նաև հովանավորման էշելոնացված իրականացումը կուսակցական, պետական և տնտեսական ապարատի բոլոր մակարդակներումե: ซՊարտք եմ համարում,– շարունակեց նա,– պլենումի ուշադրությունը հրավիրել Հայաստանում կաշառակերության և հովանավորչության դեմ մղվող պայքարի անբավարարության վրա… Հանրապետությունում տիրող վիճակի համար կենտկոմի, նրա բյուրոյի մյուս անդամների հետ մեկտեղ առաջին հերթին պատասխանատվություն են կրում կենտկոմի առաջին քարտուղար ընկ. Կ.Ս.Դեմիրճյանը և նրա հետ 11 տարի որպես կենտկոմի կազմակերպչական–կուսակցական աշխատանքի և //-8  իրավապահպանության գծով քարտուղար ընկ. Հ.Մ.Ոսկանյանըป9:

Հայկ Քոթանջյանի ելույթը դահլիճի համար խորթ էր: Սա եզակի երևույթ էր, երբ քննադատական խոսք է հնչում կուսակցական ղեկավար մարմինների հասցեին: Հ.Քոթանջյանը նշել է, որ հանրապետության արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունը, շուկան մի շարք տարիներ լիովին գտնվում են ստվերային վիճակում և արտադրության շռայլումը, սեփականացումը, հավելագրումը հասել են մեծ չափերի: Առաջարկում է առաջիկա պլենումում վերանայել բյուրոյի կազմը, ընթացիկ տարում հրավիրել արտահերթ հանրապետական կուսկոնֆերանս, որի օրակարգում մտցնել և արտակարգ վերընտրել Հայկոմկուսի կենտկոմի նոր կազմ:

Հայկոմկուսի կենտկոմի ղեկավարության և կուսակցական կազմակերպության հասցեին ուղղված այդ քննադատությունը ալեկոծեց դահլիճում նստածներին: Ամբիոն բարձրանալով Հայաստանի գրողների միության կուսակցական կազմակերպության քարտուղար Ժ.Հարությունյանը, ապա Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար Աիդա Թոփուզյանը և Իջևանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանը ซխարազանումป են Հայկ Քոթանջյանին, որը համարձակվել էր Կարեն Դեմիրճյանի հասցեին ոչ հաճելի խոսքեր հնչեցնել10:

Հայկոմկուսի կենտկոմի պլենումում հանրապետության տնտեսության, մշակույթի, շինարարության և կուսակցական աշխատանքում տեղ գտած թերությունների մասին սկզբունքային խոսակցություններ տեղի ունեցան կոմունիստների ժողովներում, քաղկոմների և շրջկոմների պլենումներում:

1987թ. հուլիսյան պլենումից հետո ընկած ժամանակաշրջանում կուսակցական, խորհրդային, տնտեսական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով դիտողությունների և //-9  առաջարկությունների թիվը անցել էր 16 հազարից11: Կենտրոնի ու հասարակության քննադատության հետևանքն եղել է այն, որ ԽՄԿԿ կենտկոմի 1985թ. ապրիլյան պլենումից հետո Խորհրդային Հայաստանում փոխվել են շրջկոմի 29 առաջին քարտուղար, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային խորհուրդների 38 նախագահ, 32 մինիստր, պետական կոմիտեի նախագահներ և գլխավոր վարչությունների պետեր, արհմիությունների հանրապետական կոմիտեների 11 նախագահ, կոմերիտմիության քաղաքային և շրջանային կոմիտեների 43 առաջին քարտուղար: Փոխվել են կենտկոմի 4 քարտուղար, բյուրոյի 10 անդամ և անդամության թեկնածու, կենտկոմի բաժինների 6 վարիչ, հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի հինգ տեղակալ: Ղեկավար աշխատողները նկատելիորեն երիտասարդացվել էին12: Սակայն, պիտի ասել, որ պաշտոնից ազատվածներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ընդհակառակը, նրանցից շատերը տեղափոխվեց ավելի շահավետ պաշտոնի: Այս երևույթը հատուկ էր խորհրդային կարգերին, որը բնակչության շրջանում առաջ էր բերում խիստ դժգոհություն։ //-10  …

 

Բովանդակություն

 

Ընթերցողին ..............................................................................................

5

I. Հայաստանը սատարում է արցախահայությանը

 

1.1. 1988թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման արձագանքները Հայաստանում։ Համաժողովրդական շարժման ծավալումը ………………………….....……………………………….

 

 

6

1.2. Սումգայիթյան ցեղասպանությունը և ժողովրդական պայքարի նոր վերելքը ………………………………………………

 

 47

1.3. Ադրբեջանի հայության բռնագաղթը և դրա հետևանքները ….

 77

II. Հայ ժողովրդի ջանքերը ԼՂԻՄ-ի հիմնահարցը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու ուղղությամբ

 

 

2.1. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1988թ. հուլիսի 18-ի որոշման արձագանքները Հայաստանում ….…...........

 

165

2.2. Իրավիճակը հանրապետությունում 1988թ. հոկտեմբեր-նոյեմբերին ………………………...……….....………….........…........

 

197

2.3. ซՂարաբաղե կոմիտեի անդամների ձերբակալումը …..........….

224

III. Երկրորդ հանրապետության փլուզումը

 

3.1. Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանն ուղղված քայլերը …………….………….……....

 

247

3.2. Հանրապետության քաղաքական առօրյան (1990թ. հունվար–օգոստոս) ………………………….......…………….............................

 

321

Ամփոփում ……………………………………...………………………

362

Հապավումներ ……………………………………...………..……...…

371

Մատենագիտություն ……………………………….……………...….

373

Պատկերներ ……………………………………

23, 51, 107, 154, 210, 228

//-383