Բրեստ-Լիտովսկի հաշտությունից մինչև Մուդրոսի զինադադար.

չկատարված պայմանագրերի պատմություն

                    

1918թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի հաշտությունից մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարն ընդգրկող ժամանակաշրջանը հարկ է բնորոշել որպես Օսմանյան կայսրության կողմից այդ փաստաթղթերն անտեսելու փուլ։ Նման մոտեցումը տարածվում էր ինչպես Բրեստի շահավետ պայմանների, այնպես էլ Առաջին աշխարհամարտում պարտության հետևանքով ստանձնած Մուդրոսի պահանջների վրա։ Վերջինները չէին ամրապնդվել ռազմական ուժով, ուստի 1919թ. հուլիսի 25-ին Կարսից Էրզրում տանող երկատուղու՝ Կարաուրգան-Զիվին միջուղում կազմակերպվեցին քարերի փլվածքն ու Դաշնակիցներին ենթակա՝ զենքի ավելցուկով բեռնված գնացքի վրա հարձակումը։ Ու թեև սուլթանական կառավարության հետ հետագա բանակցությունները //-38 1920թ. օգոստոսի 10-ին ավարտվեցին Սևրի հաշտությամբ, սակայն երկիշխանության պայմաններում գործող թուրք ազգայնականները 1919թ. հուլիսի 25-ին վերջ դրեցին Մուդրոսի զինադադարին՝ իրենց նկրտումներին հաղորդելով լայն թափ ու ավելի վտանգավոր բնույթ։ //-39