Արեւմտեան Հայաստանի պաշտպանեութեան խնդիրները ԱՄՆի

եւ Դաշնակից Տէրութիւնների քաղաքականութեան ոլորտում

(1917-1918թթ.)

                    

ՄՈՒՏՔ

Լայնածաւալ պատերազմի, առաւել ևս՝ աշխարհամարտի եւ յեղափոխութեան միաձուլումը, ամենաբարդ ու կորստաբեր իրադրութիւն է ստեղծում ցանկացած պետութեան ու ժողովրդի համար, մանաւանդ, երբ նրանք մարտնչում են միջազգային բազմակողմանի յարաբերութիւնների խաչաձեւուող համապամկերում։ Ստորեւ լուսաբանւում է նման վիճակում յայտնուած հայ ժողովրդի քաղաքական պահուածքը։

Հոկտեմբերեան Յեղափոխութիւնից (1917 Նոյեմբերի 7/Հոկտեմբերի 25) յետոյ նոր բոլշեւիկեան իշխանութիւնն առաջ քաշեց ռուսական պետութիւնը Առաջին Աշխարհամարտից դուրս բերելու քաղաքականութիւնը, մինչդեռ Կովկասեան Ռազմաճակատում, ռուսական բանակը նշանաւոր յաղթանակներ էր ձեռք բերել՝ վայելելով տեղի հայ ազգաբնակչութեան ջերմ օժանդակութիւնը։ Զօրքը 170 կլմ. առեջ էր անցել 1914ի սահմանից, հասել Մուշ ու Դատուան՝ իր նուաճած վայրերում կազմակերպելով սեփական վարչակարգ։

Հոկտեմբերեան Յեցափոխութեան առաջնորդները, սակայն, հետամուտ էին անյապաղ հաշտութիւն կնքել թշնամու հետ, իսկ վերջինս՝ ի դէմս Գերմանիայի, պանանջում էր վերադարձնել պատերազմի ընթացքում Օսմանեան Կայսրութիւնից գրաւուած բոլոր տարածքները։

1917ի Փետրուարեան Յեղափոխութիւնից յետոյ Անդրկովկասը ենթարկւում էր Ժամանակաւոր Կառավարութեանը, իսկ Հոկտեմբերեան Յեղափոխութիւնից յետոյ բոլշեւիկների //-273 իշխանութիւնը՝ նաւթագործ Բաքուի շրջանից բացի, չունեցաւ երկրամասի վարչութիւն, ղեկավարում. կազմակերպութիւնները առաջուայ նման ենթարկւում էին Ռուսաստանի բուրժուական, ժողովրդավարական մարմիններին£ Այդուհանդերձ, Կովկասեան Ռազմաճակատի հրամանատարութիւնը կատարեց բոլշեւիկների պահանջը. 1917 Դեկտեմբերի 18ին (5ին) Երզնկայում օսմանեան բանակի հետ կնքուեց զինադադար։

Հարկ է նշել, որ ռուսական զօրքերը քիչ թէ շատ կայուն վիճակ էին պահպանում 1917 Փետրուարից յետոյ։ Սակայն բոլշեւիկների «Խաղաղութեան մասին» հռչակագիրը (Նոյեմբերի 8) խթանեց յինուորների 965 կլմ. ձգուող դիրքերի զանգուածային դասալքութիւնն ու 250,000 հոգուց բաղկացած բանակային կառոյցի քայքայումը1։ Իրավիճակը յղի էր լայնածաւալ թուրքական առաջխաղացմամբ, որը կործանման եզրին կը դնէր ոչ միայն արեւմտահայ, այլեւ հայ ամբողջ ժողովուրդն անխտիր։

Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԵՑՈՒԱԾՔԸ՝ ՓԵՏՐՈՒԱՐԵԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՈՒ ԿՈՎԿԱՍԵԱՆ ՃԱԿԱՏԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՀԱՆԴԷՊ. ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ՝ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԶՕՐԱԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ

Քառեակ Դաշինքի եւ Անտանտի, միապետական, բուրժուական ու բոլշեւիկեան Ռուսաստանի շահերի բախման բարդ հանգոյցում առկայ էր աչքի չզարնող, սակայն արտաքին քաղաքականութեան ոլորտում կարեւոր դեր ունեցող եւս երկու պետութիւնների՝ ԱՄՆի եւ Պարսկաստանի գործօնը։ 1917 Ապրիլին, անգամ ԱՄՆի՝ Համաշխարհային Պատերազմին միանալուց առաջ պետքարտուղար Ռ.Լանսինգը Կ.Պոլսում ԱՄՆ դեսպանատնից հեռագրեր էր ստանում՝ ռուսական բանակում քայքայիչ գործընթացներով ոգեւորւած օսմանեան իշխանութիւնների ուրախութեան եւ յաջողութեան ակնկալիքների մասին։ Պետրոգրադի Փետրուարեան Յեղափոխութիւնից յետոյ Բարձր Դռան ղեկավարները վստահ էին Ռուսաստանի՝ Քառեակ Դաշինքի հետ անջատ պայմանագիր ստորագրելու հարցում2։ Իսկ Քառեակ Դաշինքը Ռուսաստանից պահանջում էր վերադարձնել Արեւմտեան Հայաստանի ազատագրուած նահանգները նախկին բռնակալներին օսմանեան իշխանութեան3։ Որպէս արձագանք՝ նոյն թուականի Մայիսի 22ին ԱՄՆ նախագահ Ուուտրօ Ուիլսընը //-274  դիմեց ռուսական Ժամանակաւոր Կառավարութեանը եւ շեշտեց, որ ոչ մի ժողովրդի չեն ստիպի ենթարկուել իրեն անընդունելի տիրակալութեանը4։ //-275 ...

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. H.A.Gibbons, Armenia in the World War, NY, American Committee opposed to the Lausanne Treaty, 1926, էջ 13:

2. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1917, Suppl.2 The World War, in 2 vols., vol. I. Wash., GPO, 1932, էջ 16-17, 120 (Paper Relating):

3. United States National Archives, Washington D.C., Record Group 59 General Records of the Department of State, class 763.72119/document 549 (այսուհետեւ՝ US NA):

4. Papers Relating, 1917, Suppl.2 The World War, vol. I, էջ 73: //-290  ...