Ֆրանսիական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում և Անդրովկասում 1920 թ.

 

Ամփոփում

 

Բանալի բառեր՝ Հայաստանի Հանրապետություն, Ֆրանսիա, Թուրքիա, Անդրկովկաս, արտաքին քաղաքականություն, Ալ.Միլյերան, Ժ.Լեյգ, 1920թ. Սևրի պայմանագիր, բարձրագույն հանձնակատար Դ. դը Մարտել, ՌԽՖՍՀ։    DOI: 10.54503/0135-0536-2023.2-80      

 

Ֆրանսիայի վարչապետներ և արտաքին գործոց նախարարներ Ալեքսանդր Միլյերանի և Ժորժ Լեյգի՝ Կովկասում Գերագույն հանձնակատարներին հասցեագրած 1920թ. փետրվարի 12-ի, սեպտեմբերի 20-ի ու նոյեմբերի 4-ի հրահանգները Անդրկովկասում և Հայաստանում նրանց վարած  քաղաքականության նպատակների և խնդիրների մասին էին։ 1920թ. հունվարի 19-ին Դաշնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի ճանաչումից հետո Ֆրանսիան դիվանագիտական աշխատանք ծավալեց այստեղ։ Այդ աշխատանքը հիմնականում ուղղված էր առևտրի զարգացման, ռազմական մասնակի օգնության և որոշ զինատեսակների վաճառքի հարցերի, բոլշևիզմին ու քեմալա-խորհրդային համագործակցությանը դիմակայման, ֆրանսիական դպրոցների բացման ու Երևանի հայկական համալսարանի հետ փարիզյան հավատագրման հիմնահարցերին։

Ֆրանսիական կառավարությունը գտնում էր, որ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը նպաստում էր Արևելքում իրենց դիրքերի ամրապնդմանը: Միևնույն ժամանակ ձգտում էր մեղմացնել Հայաստանի օգտին տարածքային պահանջները՝ թուրքական կողմից վավերացնելու և կատարելու նպատակով։ 1920թ. թուրքհայկական պատերազմն ու Հայաստանի Հանրապետության ծանր պարտությունն արմատապես փոխեցին Ֆրանսիայի վարած քաղաքականությունը և, փաստորեն, տարածաշրջանում հանգեցրին նրա դիվանագիտական գործունեության դադարեցմանը։

 

Գայանե Մախմուրյանպ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, միջազգային կարգի ավագ հետազոտող (ISR)։ Գիտական հետաքրքրությունները՝ Հայկական հարց, Հայոց մեծ եղեռն, Մեծ տերությունների վարած քաղաքականությունը 1918–1920թթ. ՀՀ-ի նկատմամբ, Ղարաբաղյան շարժումը 1988–1994թթ.: Հեղինակ է 6 մենագրության, փաստաթղթերի ժողովածուի, 68 հոդվածի և 2 գիտական գրքի թարգմանիչ։ ggmakhm@hotmail.com //-98