Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում
և Անդրովկասում 1919 թ.
Ամփոփում
Բանալի բառեր՝ Հայաստանի Հանրապետություն, Անդրկովկաս, Ֆրանսիայի քաղաքականություն, Փարիզի վեհաժողով, Արցախ, Զանգեզուր, կապիտան Ա.Պուադեբար։ DOI: 10.59523/1829-4596.2023.2(27)-66
Մինչև 1919թ. հունիսը Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությամբ և Անդրկովկասով զբաղվում էր գլխոավորապես Փարիզի վեհաժողովում, որտեղ նա երրորդ, իսկ մայիսի 21-ից երկրորդ ջութակ էր, Մեծ Բրիտանիայից հետո։ Հենց վարչապետ Ժ.Կլեմանսոն էր, որ ՀՀ-ն հաղթած տերությունների կրտսեր դաշնակից որակեց։ 1919թ. ամռանը տարածաշրջանից բրիտանական զորքի հեռանալուց հետո, Ֆրանսիայի քաղաքականությունն ուղղվաց էր Հայաստանի անկախության ամրապնդմանը, նրա հետ տնտեսական կապերի զարգացմանը և Երևանի համալսարանի ու Փարիզի համանման կրթօջախի վարչական կապերի ստեղծմանը։ Ֆրանսիացիները պաշտպանում էին Արցախի և Զանգեզուրի հայկական պատկանելիությունը, պարսավում օսմանյան //-92 բանակի պանթուրքական գործունեությունն Անդրկովկասում ու հակառուսական ուղղվածություն ունեցող բրիտանական բաժանումները։ Ֆրանսիական քաղաքական գործիչներն ամեն կերպ հակազդում էին բոլշևիզմին և առաջիններն էին, որ նշեցին ՀՀ-ին սպառնացող խորհրդա-քեմալական մերձեցումը։
Գայանե Գ. Մախմուրյան – ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., միջազգային կարգի ավագ հետազոտող (ISR)։ //-93