Փաստաթղթեր Խարբերդի նահանգի մասին

(1919-1922թթ.)

 

Խարբերդի (1867-ից՝ Մամուրեթ ու Ազիզի) նահանգը օսմանյան վարչական միավոր է Արևմտյան Հայաստանի տարածքում։ Կազմվել է 1847թ.՝ Դիարբեքիրի, Սեբաստիայի և Մարաշի էլայեթներից առանձնացված շրջաններից։ Կազմավորումը վերջնական տեսք է ստացել 1888-ին՝ երբ նահանգը ներառել է նաև Դերսիմը։ Մինչև 1867թ. վարչական կենտրոնը Խարբերդն էր, այնուհետև՝ Մեզիրեն։ XX դարի սկզբին այն ուներ 37.800 քառ. կմ. տարածություն և բաղկացած էր 3 գավառից՝ Դերսիմ, Մամուրեթ ուլ Ազիզ և Մալաթիա։

Խարբերդ քաղաքում տպագրվում էին «Եփրատ» հանդեսն ու մի շարք այլ թերթեր։ Քաղաքը հայտնի էր Բարիկյանների գործիքաշինական, Գրիգոր և Սարգիս Քյուրքճյանների մետաքսի գործարաններով։ Մեզիրեում էին գտնվում Ֆրանսիայի, Պարսկաստանի և ԱՄՆ-ի հյուպատոսությունները, Ֆաբրիկաթորյանների մետաքսի գործարանը, ամերիկյան հիվանդանոցը, ֆրանսիական լիցեյը, գերմանական վարժարանը՝ որբերի համար, ինչպես նաև հայերի Կեդրոնական վարժարանն ու Արարատյան դպրոցը, ս.Սարգիսն ու ս.Աստվածածինը, բողոքական ու հայ կաթոլիկների եկեղեցիներ։ Խարբերդի առաքելական չորս, ասորիների ս.Աստվածամայրը, բողոքական եկեղեցի ու Վարի թաղի ժողովարանը,  Աստվածաբանական ճեմարանը, Ազգային կեդրոնական վարժարանը, Հռիփսիմեանց օրիորդաց վարժարանը, այնուհետև՝ հարակից տեղակայված Սմբատյան ընկերության արական և օրիորդաց վարժարանները, Եփրատ քոլեջը1, գիշերօթիկներն ու 20 որբանոցներն ամբողջացնում էին պատկերը։ 1914 թվականին տեղի ամերիկյան առաքելությունում2 աշխատում էր 72 մարդ. նրանք հեռացել էին 1917թ. մայիսի 17-ին, դրանից հետո, երբ Միացյալ Նահանգները մտավ Համաշխարհային պատերազմի մեջ ու խզեց իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պատերազմից հետո քարոզիչների մի մասը, պայմանագիր կնքելով Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի (ՄԱԱՕԿ) հետ, 1919թ. ապրիլին վերադարձան ծառայության նախկին վայրը։ Այդ խմբում էին Հենրի Ռիգզը, Ռութ Պարմելին, Իզաբել Հարլին, Տեսի Ատկինսոնը, Մարկ Վարդը. մարդիկ, որոնք մինչև 1922թ. ամառը շարունակեցին օգնել հայերին։

ՀՀ պատվիրակության կողմից, 1919թ. ապրիլի 6-ին Փարիզի վեհաժողովի քարտուղարությանն ուղարկաց «Հայաստանի բնակչությունը» հուշաշգրում Ա.Ահարոնյանը նշում է, որ 37 հազար քառ. կմ. տարածքով Խարբերդի նահանգում Եղեռնից առաջ բնակվում էր 306 հազար մարդ, որոնցից 115 հազարը հայեր էին։ Նրանք ապրում էին Խարբերդ քաղաքում (20 հազար), Մալաթիայում (5 հազար), Արաբկիրում (հայ կաթոլիկների տեղական կենտրոնում՝ 5 հազար), Ակնում (20 բանկերի և 42 արհեստանոցների քաղաքում՝ 5 հազար), Ոսկեղեն դաշտի և այլ շրջանների 360 գյուղերում3։ Հայերի թվաքանակը՝ ըստ Կ.Պոլսի պատրիարքարանի տվյալների, մոտ 163 հազար էր։ Նրանք ունեին 73 դպրոց՝ 5780 աշակերտների համար4։

1919թ. մայիս-հունիս ամիսներին  Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի նախագահ Ջ.Լ.Բարտոնը այցելում է տարածաշրջան ու գրում է, որ հարկավոր է անհապաղ դիմել կտրուկ քայլերի և Ազգերի Լիգայի հովանու //-75 ներքո ստեղծել անկախ պետություն1։        

1919թ. սեպտեմբերի 17-ին Խարբերդ ժամանեց գեներալ Ջ.Հարբորդի առաքելությունը։ Հանդիպելով ամերիկացի քարոզիչներին, գեներալը հարուստ տեղեկություններ ստացավ ամբողջ նահանգի մասին։ Ըստ այդ տեղեկությունների, նահանգում մնացել էին 25 հազար տեղացի հայ քրիստոնյաներ և մոտավորապես նույնքան էլ բռնի մահմեդականացված հայ։ Խարբրերդ էին վերադառնում նաև ցեղասպանությունից հրաշքով փրկվածները։ Դատելով Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի կողմից Խարբերրդում հայ գաղթականներին հատկացված գումարներից, կարելի է ասել, որ 1919թ. սեպտեմբերից մինչև 1920թ. ընկած ժամանակահատվածում քաղաքը՝ գաղթականների թվով, զիջում էր միայն Կ.Պոլսին2։

Հրապարակվող փաստաթղթերը լուսաբանում են Խարբերդի նահանգում 1920թ. հունվարից մինչև 1922թ.  մայիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադարձությունները։ Մեր կողմից հատկապես արժևորվում է N 2 փաստաթուղթը, որը մանրակրկիտ ներկայացնում է նահանգի՝ վերոնշյալ ժամանակաշրջանի վիճակը, առաջարկելով նրան ընդգրկել ՀՀ սահմաններում։ Վավերաթղթերում առկա բազմակետերը կիրառել է սույն հրապարակման հեղինակը՝ վկայություններն ավելի սեղմ դարձնելու նպատակով։ Բաց թողած հատվածները չեն փոխում գրությունների բովանդակությունը։

Հրապարակվող փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում՝ որպես միկրոժապավենների հավաքածու (համար 1) և ֆոնդ 430-ում։

 

N 1

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐՔ ԶԱՎԵՆ ՏԵՐ-ԵՂԻԱՅԱՆԻ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ Գ.ՌԱՎՆԴԱԼԻՆ՝ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՑՈՂ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻ

1919թ. հուլիսի 28-ից ոչ ուշ

Կոստանդնուպոլիս

«Մ. և Ա.1 կոմիտեի կողմից նշանակվելուց ի վեր Մամուրեթ ուլ Ազիզի կուսակալ Ալի Սեիդի բեյը երբևիցե չի փոխվել։ Նա իր ամբողջ ժամանակը անցկացնում է հարևան բեյերի հետ կերուխումի մեջ։ Վերջերս անցկացված մեկ ճաշկերույթի ժամանակ հրավիրվել էր ֆրանսահպատակ օրիորդ Գամայի և եպիսկոպոս Իսրայելյանին2 սպանողը՝ Իզօղլուի3 քուրդ Հաճի Կայան4։ Մ. և Ա. կոմիտեի կենացը խմելուց հետո Ալի Սեիդի բեյը հասկացրել էր Հաճի Կայային, որ նրան, անշուշտ, ավելի լավ է թողնել Խարբերդը5, քանի որ Կոստանդնուպոլսից շուտով նրան կալանելու հրաման են ստանալու։

Հետևաբար, Հաճի Կայան վաճառել էր Խարբերդի իր տունը՝ կատարած թա-//-76 լանով հանդերձ, և անհետացել։ Քիչ անց կուսակալի՝ «Մալթա կատարած տեսչական ուղևորության» հետ կապված բացակայության ժամանակ լսեցինք, որ Հաճի Կայան վաճառել էր նաև Իզօղլուի իր ունեցվածքն ու «հեռացել հասարակական կյանքից»։

Մինչ կուսակալը տեսչական ուղևորության մեջ էր, Կոստանդնուպոլսից հրամաններ եկան, որոնք պատվիրում էին ձերբակալել վերոհիշյալ Հաճի Կայային ու Բունլունթլու Հալիլին։ Վերջինս, ինչպես կարգն է, կալանվեց, որոշ ժամանակ բանտարկված մնաց և ապրիլի 23-ին պահպանությամբ ուղարկվեց Կ.Պոլիս։ Ինչ վերաբերում է քուրդ պարագլխին, նրան անհնարին էր բռնել, ու թեև ասվել է, որ նրա հետևից ժանդարմներ են ուղարկվել, այնուամենայնիվ, այդ պնդումը պարզապես սուտ ենք համարում, քանի որ Հաճի Կայային տեսել են նրա գյուղում՝ բացարձակ անվտանգ վիճակում։

Մինչ այժմ անվտանգության մեջ են թուրքերն ու քրդերը, որոնք Խարբերդի մերձակայքում մասնակցել են արտաքսումներին ու կոտորածներին։ Նրանց թվում են հետևյալ անձինք. բանտապահ Հասան էֆենդին, «իսթիհաթի6» նախկին անդամ Սուլեյման էֆենդին, որն անցյալ նոյեմբերին մեկնել է Քյոթահիա (երկուսն էլ պատկանում էին Մեզիրեի Մ. և Ս. ակումբին), Խարբերդի տեղահանումների ժամանակ Մ. և Ա. ակումբի նախագահ Մեարիֆ Ֆերիդ բեյը, «ոստիկանության մյուդիր7» Ռեշադ բեյը (այդ երկուսն այժմ անհետացած են), Մ. և Ա. ակումբի տեսուչ Նազըմ բեյը, որը տեղահանության ժամանակ հատուկ ուղարկվել էր այստեղ, տեղահանության հանձնաժողովի նախագահ Մեքտուբջի Չեֆիկ բեյը, որը հետագայում սևծովյան Էրեգլու8 կայմակամ էր, նախկին դեֆթերդար9 Ջեմալ բեյը, որն ակնեղենով, ոսկով և արծաթով ճամպրուկներ ուղարկեց իր կնոջը Հալեպ, Մալաթիայից քուրդ պարագլուխ Հաճի Բեքիր աղան, որը պատասխանատու էր նշանակված երկրի խորքում բազմաթիվ մեծ քաղաքներից աքսորյալների համար և անթիվ եղեռնագործություններ է կատարել Եփրատի ափին՝ Մալաթիայի և Սամոսատի միջև, հիմիկվա «ոստիկանության մյուդիր» Հուլուսի բեյը, որը տեղահանությունների ժամանակ նույն պաշտոնն էր վարում Էրզրումում և կազմակերպել էր Սանասարա կիրճի կոտորածները։

Ապրիլի 30-ին, կուսակալի տանը տված ճաշկերույթում Հուլուսի բեյը, որին վերը հիշատակել ենք, խմելով կուսակալի կենացը, ասել է, որ Ալի Սեիդի բեյի պաշտոնում մնալը բխում է բոլոր ներկա բեյ-էֆենդիների շահերից, քանի որ, ըստ նրա, եթե չլիներ այդ անձը, ճաշը վայելողներից շատերը հիմա կտառապեին բանտում։

Որպես եզրակացություն. քանի դեռ կուսակալն ու նրա դեֆթերդար Թահսինը այստեղ են մնում, պայմանների բարելավման հույս չի կարող լինել, և մենք արդեն քննարկել ենք այդ հարցը դր.Բարտոնի հետ»։

ՀԱԱ, միկրոժապավենների հավաքածու, N 1։ Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։

N 2

ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԵՐՁԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ Հ.ԴՈՒԱՅԹԻ «ԽԱՐԲԵՐԴԻ ՀԱՐՑԸ» ՏԵՂԵԿԱՆՔՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Բ.ԿՈԼԲԻԻՆ` ՆԱՀԱՆԳԸ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ10

11 նոյեմբերի 1920թ.

Վաշինգտոն

«...Այս հարցին դրությանը վերաբերող ամենակարևոր փաստաթղթերը հետևյալն են.

I. Վաշինգտոնում Հայաստանի11 Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Գ.Փաստրմաճյանի 1920թ. հունվարի 15-ի ուղղված պե-//-77 տական քարտուղարին (գրանցում հ.860J.-01/178)12, համաձայն որի պահանջատիրության մեջ է ներառվում նաև Դերսիմի գավառն ու Խարբերդը։

II. 1920թ. մայիսի 1-ի հուշագիրը (գրանցում հ.860J.01/247)՝ նույն անձին...

III. Փարիզում գործող և նախկին Օսմանյան կայսրության հայերի շահերը ներկայացնող Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի ու Խաղաղության վեհաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ա.Ահարոնյանի՝ 1920թ. մայիսի 4-ի հեռագիրը ուղղված պետական քարտուղարին (860J.01/251)՝ Խարբերդի գավառի պահանջով։

IV. Փարիզի ամերիկյան դեսպանատնից 1920թ. օգոստոսի 20-ին պետքարտուղարին հասցեագրված ճեպագիրը (860J.01/336), որը ԱՄՆ-ի նախագահին է փոխանցում Պողոս Նուբար Փաշայի և Ա.Ահարոնյանի՝ սահմանային հարցի վերաբերյալ նամակը։ Փարիզում հայկական պատվիրակության ղեկավարները նախագահին խնդրում են Հայաստանի կազմում ներառել Խարբերդի տարածքը (19-րդ դարի առաջին կեսին գոյություն ունեցած Էրզրումի էյալեթի արևմտյան ու հարավային սահմանները, մասնավորապես՝ Խարբերդի քաղաքն ու դաշտը), ինչպես նաև Ճորոխի ողջ հովիտը՝ մինչև Բաթումի մոտ գտնվող նրա գետաբերանը13։ Փոխարենը, հայկական կողմը պատրաստ էր հրաժարվել իրեն հատկացվելիք չորս նահանգների որոշ մասերից, ինչպես օրինակ՝ Տրապիզոնի նահանգի արևմտյան մասից։

V. Միացյան Նահանգներին ուղղված՝ հայկական ռազմական առաքելության պետ, գեներալ-մայոր Հ.Բագրատունու հուշագիրը (760J.6175/15), որը հայկական դեսպանորդը 1920թ. մայիսի 22-ին ներկայացրել է պետական քարտուղարին ու առաջարկել [Հայաստանին] միացնել Դերսիմի գավառն ու Խարբերդը, ինչպես նաև  Արղանայի գավառի այն մասը, որը հատում է վերին Եփրատի (Մուրադ գետի) հովիտը։

VI. 1920թ. մայիսի 5-ի՝ պետական քարտուղարին ուղղված՝ Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի նախագահ պատվարժան Ջեյմս Ու.Ջերարդի հուշագիրը (860J.01/266), որը պահանջում է Հայաստանին միացնել «Եփրատ գետից արևելք գտնվող բոլոր հողերը»։

VII. Հայաստանում գտնվող Խարբերդի կրթական ու նպաստամատույց ընկերությունների միության պատվիրակության [ԱՄՆ-ի] նախագահին ու պետքարտուղարին 1920թ. հուլիսի 21-ին ներկայացված հուշագիրը (860J.01/311), համաձայն որի, պատվիրակությունը առաջարկում է Խարբերդի նահանգը, հայկական այլ նահանգների հետ միասին, ընդգրկել ՀՀ կազմում։

VIII. Խարբերդի (Արտասահմանյան առաքելությունների հանձնակատարների ամերիկյան վարչության) Եփրատ քոլեջի նախագահ և Նյու Յորքում Հայաստան-Ամերիկա ընկերության ժամանակավոր քարտուղար ու գանձապահ հայր Էռնստ Վ.Ռիգզի «Դիտողությունները Հայաստանի սահմանների վերաբերյալ» [տեղեկանքը] (860J.01/313), որը 1920-ի հուլիսի 24-ին ներկայացվել է նախագահին ու պետքարտուղարին։ Պն.Ռիգզը առաջարկում է նախագահին Սևրի պայմանագիրը ստորագրողներին առաջարկել Հայաստանի կազմում ընդգրկել Խարբերդը, ինչպես նաև Սեբաստիայի, Դիարբեքիրի և Ադանայի նահանգների որոշ շրջաններ։

IX. 1920թ. օգոստոսի 28-ի՝ Դիարբեքիր քաղաքի և նահանգի այն հայերի ներկայացուցիչների նամակը (760J.6715/16) նախագահին, որոնք օգոստոսի 22-ին Նյու Ջերսիի Վեստ Հոբոկենում անցկացրած հանրահավաքի ժամանակ որոշել են դիմել նախագահ Վիլսոնին, որ նա «ներառի իրենց քաղաքն ու նահանգը Հայկական Հանրապետության սահմաններում»։

Վերոթվարկյալ փաստաթղթերը լրացվում են առանձին անձանց, կազմակերպությունների և հանրահավաքների մասնակիցների բազում նամակներով ու հեռագրերով ուղղված նախագահին և պետքարտուղարին։ Դրանցով կոչ է արվում Խարբերդը ընդգրկել նախագահի կողմից ձևավորվող ՀՀ սահմաններում։

Կարելի է հավելել... որ Ամերիկայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները այս զեկուցագիրը կազմող հանձնաժողովին ներկայացրել են ոչ //-78 պաշտոնական ակնարկ, ըստ որի՝ իրենց կառավարությանը խիստ ցանկալի է ստանալ Խարբերդի այն հովիտը, որը ձևավորվում է Եփրատի՝ այստեղից դեպի առևմուտք ձգվող ոլորանով, ինչպես նաև Մուրադի հովտի միջոցով դեպի Բիթլիսի նահանգը ձգվող միջանցքը։

I. Փաստարկներ՝ Խարբերդը Հայաստանի

սահմաններում ընդգրկելու օգտին14

Դրա օգտին... տվյալները.. հնարավոր է հետևյալ կերպ ամփոփել։

1. Պատմական տվյալներ

Խարբերդը պատմականորեն Մեծ Հայքի մասն է... Դիարբեքիրը պատմտականորեն հայկական է, Տիգրան Մեծի նստավայրն է։

2. Մշակութային տվյալներ

...Նահանգում կա հայկական 2 քոլեջ ու 27 միջնակարգ դպրոց։ Բացի դրանից, կա ֆրանսիական 2 և գերմանակ 1 վարժարան, ինչպես նաև ամերիկյան Եփրատ քոլեջը, որի սկզբնական` Հայկական քոլեջ անվանումը մերժվել է թուրքերի կողմից։ Այս օտարերկրյա հաստատությունների ուսանողները բացառապես հայեր են, ինչպես նահանգի բժիշկներն ու իրավաբանները։ Նահանգում պատրաստվում էր «Հայաստանի» բոլոր ուսուցիչների և հոգևորականների 75 տոկոսը։ «Խարբերդի նահանգի 360 գյուղերից ու ավաններից և ոչ մեկը զուրկ չէր հայկական ծագման մասին վկայող, հայատառ ու խաչերով եկեղեցի, վանք կամ գերեզմանոց ունենալուց»...

3. Ազգագրական տվյալներ

Խարբերդը ճանաչվել է որպես հիմնականում հայկական նահանգ։

Սա հայախոս շրջան է։ Այս երկրամասի հայերից 40 տոկոսը կամ 40-45 հազարը՝ ձագումով խարբերդցի են։ Այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում և Թուրքահահյաստանի Եփրատի ավազանում կա մոտավորապես 1.7000.000 հայ ազգաբնակչություն. տարբեր ցեղերի մահմեդականների առավելագույն թիվը` 750.000 է։

Ըստ դր.Փաստրմաճյանի՝ 1914թ. նահանգ ունեցել է 168.000 հայ, 102.000 թուրք և 95.000 քուրդ բնակչություն... Ահա թվեր, որոնք վերցված են Մարսել Լեարի 1913թ. «Հայկական հարցը» գրքից և Ռուսաստանի արտգործնախարարության 1915թ. «Նարնջագույն» գրքից։ Բացառությամբ Մալիթիա գավառի, [բնակչության] ընդհանուր թվաքանակն աճել է 5.000 քրիստոնյա ասորիներով ու 80.000 ոչ մահմեդական կըզըլբաշներով15։

Հավաստվում է, որ Դիարբեքիրի նահանգում հայրեը նույնպես գերակշռում են։ Կոստանդնուպոլսի Հայկական պատրիարքարանի 1912-ի վիճակագրությամբ

մահմեդական թուրքեր 45.000     քրիստոնյաներ՝ հայեր 105.000

նստակյաց քրդեր        30.000                                   այլք       60.000

քոչվոր քրդեր               25.000      ընդամենը                        165.000

ընդամենը                  100.000      այլք, ոչ քրիստոնյա           31.000

                                                           ընդամենը                    296.000

4. Տնտեսական տվյալներ

Խարբերդը Հայաստանի ամենահարուստ երկրամասն է։ Խարբերդի գավառում բավականին զարգացած է գյուղատնտեսությունը...

Հանքային հարստությամբ աչքի են ընկնում Հայաստանի կենտրոնական լեռնաշխարհի ծայրամասերը միայն, որտեղ լավային վիթխարի կեղևն երկրաշարժերի հետևանքով բեկվել է...

Խարբերդը առատ է հանածոներով, հետևաբար՝ ցանկալի է Եվրոպայի համար։ Կապան Մադենի արծաթի հարուստ հանքը գտնվում է Խարբերդի շրջանում... Խարբերդի ամբողջ վաճառականությունը հայեր են։ Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը գտնվում են հայերի ձեռքում։ Դրամատերերը և արհեստավորները բացառապես հայեր են... //-79

Տնտեսական առումով, Հայաստանի Հանրապետությունը Դիարբեքիր նահանգի կարիքն ունի։ Նա չպետք է զրկվի ոչ Արղանա[-Մադեն]ի պղնձով հարուստ հանքերից, ոչ էլ Տիգրիս գետի երկայնքով փռված բերրի հողերից ու ջրի մեծ պաշարից...

6. Ռազմավարական տվյալներ

Մեջբերվող վավերագրում ներկայացված փաստարկներից ամենահամոզիչները կարծես առաջ է քաշել գեներալ-մայոր Բագրատունին։

II. Փաստարկներ Խարբերդը Հայաստանի

սահմաններում ընդգրկելու դեմ

Մենք պատրաստ ենք ընդունել [Կարող ենք խոստովանել], որ ըստ էության, հայերի պնդումը լավ է հիմնավորված։ Թեև, եթե հարցը բաց է հետագա քննարկման համար, անկեղծությունը պահանջում է լրացնել, որ նրանց ապացույցներին կարելի է որոշ առարկություններ բերել։

Ա. ...Խարբերդի մեդրեսեները (իսլամական հոգևոր դպրոցներըքանակով զիջում են միայն Կոստանդնուպոլսի դպրոցներին։ Ըստ ֆրանսիացի Քինեի`16 1891-ին նահանգում   կար նման 45 հաստատություն, որից 28-ը գտնվում էին գավառում, ինչպես նաև՝ տարրական 22 դպրոց։

Բ. Խարբերդի մինչպատերազմյան բնակչությունը... առավելապես մահմեդական էր։

Ըստ հյուպատոս Լ.Ա.Դեյվիսիորի 1918թ. փետրվարի 9-ի բովանդակալից զեկուցագիրը գրանցվել է պետդեպարտամենտում, 1914 թվականին նահանգի ամբողջ բնակչությունը կազմում էր մոտավորապես 500.000 մարդ, որոնցից շուրջ 150.000-ը հայ էր... նա պնդում է, ...որ «Խարբերդ քաղաքը զգալի մահմեդական էր, սակայն Մեզիրեում17 ու դրա շրջակայքում բնակչության համարյա կեսը հայեր էին»։ Այդ գնահատականը հավանաբար կիրառելի է Խարբերդի գավառի կամ գավառակի նկատմամբ...

գավառ              թուրքեր,    քրդեր և կըզըլբաշներ

Խարբերդ          130.000              100.000

Դերսիմ               10.000                50.000

ընդամենը         140.000              150.000 

                        տարբեր քրիստոնյաներ,    հայեր

Խարբերդ              1.500                              80.000

Դերսիմ                     500                              27.000

ընդամենը              2.000                            107.000

Գ. Եթե կարելի է ասել, որ պատերազմից առաջ առևտրի և գյուղատնտեսության մեծ մասը հայերի ձեռքումն էր, ապա նույնը չես կարող նշել այսօրվա մասին։ Բայց եթե անգամ այդպես էլ լիներ, փաստն այն է, որ Խարբերդից ապրանքների արտահանումը չի իրագործվում վերին Եփրատի կամ նրա արևմտյան հունով18 դեպի Բիթլիսի և Վանի նահանգները։ Խարբերդի և [Սև] ծովի միջև հաղորդակցության հիմնական ուղիները ձգվում են Սեբաստիայից ու Ամասիայից դեպի Սամսուն, որոնք, Սևրի պայմանագրի համաձայն, Թուրքիայի սահմաններում են գտնվելու։ Մյուս ուղիները ձգվում են հարավ՝ դեպի Դիարբեքիր ու Միջագետք կամ դեպի Մալաթիա և Կիլիկիա... Եթե Խարբերդը ընդգրկվեր Հայաստանի կազմում, ապա... նահանգը ստիպված կլիներ փոխելու առևտրի իր ամբողջ կառուցվածքը...

Դ. Պետք է խոստովանել, որ Խարբերդը Հայաստանին հատկացնելու՝ գեներալ-մայոր Բագրատունու ներկայացրած ռազմավարական փաստարկը հիմնավոր է։

Ե. Այնուհանդերձ, Խարբերդը Հայաստանի սահմաններում ընդգրկելու առարկումների շարքում կա մեկը, որն, այդ զեկուցագիրը հեղինակած հանձնաժողովի կարծիքով, վճռական է՝ նախագահ Վիլսոնը ընդունել է գլխավոր դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի հրավերը [հայերին տրամադրել Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Տրապիզոնի նահանգները, բայց ոչ Խարբերդը19առանց վերապահումների... //-80

III. Եզրակացություն

Որքան էլ [ԱՄՆ-ի] նախագահի համար հասկանալի են հայերի՝ Խարբերդի նկատմամբ ունեցած պահանջները, այնուամենայնիվ, այժմ նա չի կարող չորս [վերոհիշյալ] նախանգներից բացի անդրադառնալ այլ տարածքներին...

Եթե շահագրգիռ գլխավոր կողմերը՝ [Հայաստանն ու Թուրքիան] գերադասեն փախհամաձայնության գալ միմիյանց հետ, ապա նրանց, իհարկե, ոչ ոք չի կարող խանգարել դա անելուդ»։

ՀԱԱ, միկրոժապավենների հավաքածու, N 35։ Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։

N 3

ԽԱՐԲԵՐԴՈՒՄ ՄԱԱՕԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՄԱՅՈՐ Ֆ.ՅՈՎԵԼԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐՆ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Չ.ՀՅՈՒԶԻՆ ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2 մայիսի 1922թ.

Խարբերդ

«Տեար, պատիվ ունեմ Ձեր քննարկմանը ներկայացնելու փաստեր, որոնք վերաբերում են Մամուրեթ ուլ Ազիզ նահանգի կառավարության կողմից ինձ ձերբակալելուն ու Թուրքիայից բռնի արտաքսելուն, երբ ես ծառայում էի Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] Խարբերդի միավորի տնօրեն՝ (այստեղ էր շտաբակայանը), ինչպես նաև համառոտ ակնարկ Անատոլիայում ներքին շրջաններում տիրող այն պայմանների մասին, որոնք առնչվում են տեղի քրիստոնյա փոքրամասնություններին։

[Այդ հատվածը կրճատվել է խմբագրության կողմից.]

Կոստանդնուպոլսից մեկնել եմ 1921-ի սեպտեմբերի 15-ին՝ հրաման ունենալով Սամսունի վրայով անհապաղ ուղևորվել Խարբերդ ու ժամանելուց հետո ստանձնել Խարբերդի միավորի տնօրինությունը՝ փոխարինելով պ.Ուոլտեր Կուրտին։ Խարբերդ ժամանել եմ հոկտեմբերի 3-ին, իսկ 4-ին պ.Կուրտի հետ այցելել եմ նահանգապետի պաշտոնակատարին և այլ պաշտոնատար անձանց՝ ներկայացնելով իմ լիազորագիրը։

Սկզբում ինձ բոլորովին էլ ջերմ ընդունելություն ցույց չտվեցին. նահանգապետի պաշտոնակատարը և այլ կարևոր պաշտոնյաներից մի քանիսը պնդում էին, որ ես ցանկալի չեմ, որ նրանք բավարարված էին պ.Կուրտի վարչությամբ, և կարծում էին, որ Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն չպետք է փոխի իր տնօրեններին՝ առանց կանխապես հավաստիացման, որ փոփոխությունը լիովին բավարարում է տեղի կառավարչությանը։

Կ.Պոլսում ես ստացել եմ Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի կառավարիչ տնօրեն պ.Հ.Ջեկիթի բանավոր կարգադրությունները, ըստ որոնք՝ հարկավոր էր տնտեսել Խարբերդի միավորման ծախսերն ու վերացնել միավորի գործունեության այն բոլոր փուլերը, որոնք պատշաճորեն չեն համապատասխանում Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի աշխատանքի ոլորտներին։ Անհապաղ անցել եմ այդ հրամանների կատարմանը, որից հետո վարչությանս նկատմամբ նկատելի թշնամանք է առաջացել բարձրաստիճան որոշ այն պաշտոնյանների շրջաում, որոնք անձամբ օգտվել են Խարբերդում Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի առկայությունից։

Անցյալ դեկտեմբերի մեկին մոտ օրերին Անգորայի20 թուրքական կենտրոնական կառավարության կողմից Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի աշխատանքը հեշտացնելու համար նրան կցված հանձնակատար Համդի բեյը բացահայտորեն ու քողարկված ձևով, օգտագործելով իր իշխանությունը, անում էր ամեն հնարավորը, որ խաթարեր Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի առաքելությունը. անձնական նպատակներով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ ուղղակի պահանջով դիմել էր ինձ, որ Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն վերանորոգեր Մեզիրեում հեծյալ ոստիկանության հրամանատար Լութվի բեյի տունը (աշխատանքի արժողոթյունը 4.000 արծաթե պիաստր, կամ 80 դոլար). վերջինս այն ժամանակ զբաղեցնում էր շենքը, որը վարձել էր Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն, և որն օգտագործվում էր որպես որբերի համար հագուստ պատրաստելու տեղական բրդի ջուլհականոց։ Դրանից չորս ամիս առաջ Լութվի բեյը ուժով էր տիրել այդ շենքին, իսկ Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն մի քանի անգամ դիմել էր նահանգապետի պաշտոնակատարին՝ այն վերադարձնելու պահանջով։ Հիշատակված վերանորոգումները պետք է դառնային այդ կառույցն ազատելու գինը։

Մի քանի վկաների ներկայությամբ ես տեղյակ եմ պահել Համդի բեյին, որ նման ծախսերը չեն մտնում Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի գործունեության ոլորտը, և, հետևաբար, ես լիազորված չեմ արտոնելու նման ծախսեր։ Ավելին, ես նրան տեղյակ եմ պահել, որ մահմեդական աղքատներին, որբանոցներին կամ դպրոցներին օգնելու յուրաքանչյուր խելամիտ պահանջ բավարարվելու է՝ ելնելով կայանի պաշարներից, սակայն ես ստիպված եմ մերժել պետական պաշտոնյաների կամ այլ անձանց՝ դրամական նվերների կամ մատակարարումների հետ կապված բոլոր պահանջները։

Թուրք պաշտոնյաների վերաբերմունքն էլ ավելի վատթարացավ անգամ, ու Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի աշխատանքն արգելակելու համար նրանք դիմեցին բազում անազնիվ հնարքների, ինչպիսիք էին՝ տեղական շուկաներից ցորեն կամ փայտ գնելու թույլտվության մերժում, ինչը ստիպում էր ավելի կամ պակաս գաղտնի կերպով բազմամղոն ճանապարհ կտրել ու հասնել հեռավոր գյուղեր՝ այդ երկուսը հարկավոր քանակությամբ առնելու, և Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեից ամբողջությամբ կախվաց՝ մեր հաստատությունների 5000 կամ ավելի կենվորներին ապահովելու համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] որբերով զբաղեցրած շենքերի ուժով գրավում, նրա դպրոցների առանց լիազորության փակում, Մերձավոր Արևելքում օգնության ծառայողների անօրինական կալանավորում, ինչպես նաև, որտեղ էլ որ պատահիՄերձավոր Արևելքում օգնության կոմիտեի շարժիչավոր կամ լծկան փոխադրամիջոցների կամայական զավթում և օգտագործում, Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի միջկայանական նամականու ապօրինի առգրավում, առանձին պաշտոնյաների կողմից ՄԱԱՕԿ-ի պաշարների յուրացում, տիֆով ծանր հիվանդ ամերիկացիների բժշկական օգնություն ցույց տալու նպատակով Խարբերդի միավորի աշխատանքների շրջանակներում ամերիկացիներին ուղևորության թույլտվության մերժում ու մեր հաստատությունների ներքին գործերին ուղիղ ապօրինի միջամտություն։

Այդ ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեն] ընդունել էր Մեզիրեի թուրքական որբանոցը՝ ստանձնելով, ըստ նահանգապետի պահանջի, նրա գործունեության ամբողջ ծախսն ու կամովին իր վրա վերցնելով այն բոլոր չքավոր մահմեդականներին աջակցությունը, որոնց նախկինում աջակցում էր քաղաքի վարչությունը։ Խարբերդի միավորի աշխատանքն ընդգրկում էր 5.000 որբերի՝ ամբողջական, ու (միջին թվով) 3.000 հույն գաղթականների, ինչպես և 1.500 աղքատների և ընչազուրկների մասնակի խնամքը։ Խարբերդի միավորի ճյուղերը գտնվում են Մեզիրեում, Արաբկիրում և Ակնում21, Մեզիրեին հարակից տասը գյուղերում՝ բոլորն էլ Մամուրեթ ուլ Ազիզի նահանգում, Մալաթիայում, ինչպես և Սեբաստիայի նահանգում։ Մենք զբաղեցնում ենք հաստատություններ և աշխատանոցներ, ամբողջությամբ՝ շուրջ 65 կառույց, իսկ անցյալ տարի նահանգի կառավարությունը կամ անհատ պաշտոնյաները ՄԱԱՕԿ-ից ուժով խլեցին 15 շենք, դեպքերի ճնշող մեծամասնությամբ՝ առանց հիմնավորման և միշտ ապօրինաբար։ (Տես սրան կից կետավորված գույքացուցակը։) Զավթված շենքերի մեծ մասի վարձակալությունը մարվել է կանխապես, մեկ տարի կամ ավելի մեծ ժամկետով, կատարվել են նաև լայնածավալ նորոգումներ։ ՄԱԱՕԿ-ն ոչ մի պատասխան չի ստացել, թեև պահանջները հաճախակի են կատարվել։

Հաշվի առնելով ներկա դժվարին դրությունը, որն անհնարին է դարձրել Խարբերդի միավորի պատշաճ գործունեությունը, ես շտապ մի հայց եմ հղել Անգորայում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] ներկայացուցիչ օրիորդ Էննի Թ.Ալենին, որ ինձ Անգորա ժամանելու թյուլտվություն ապահովի՝ կենտրոնական կառավարության հետ գործերը քննարկելու համար, կամ էլ ինքը գա Խարբերդ։ Օրիորդ Ալենը Խարբերդ է ժամանել մոտավորապես 1921-ի դեկտեմբերի 20-ին և ինձ անմիջապես տեղյակ է պահել, որ Անգորայի կառավարությունը նրանից պահանջել է վռնդել ինձ Թուրքիայից, քանի որ ըստ ներքին գործերի նախարար Ֆետի բեյի նրան տված բանավոր պատճառաբանության՝ «Ես Թուրքիա չեմ եկել, որ թուրքերին օգնություն ցույց տամ, ես ափսոսում եմ, որ նրանց տրամադրվել է ինչ-որ օգնություն, և իմ վարչության օրոք ես մահմեդականներին որևէ օգնություն չեմ տրամադրի»։ Կենտրոնական կառավարությունը մերժել է բացահայտել ինձ ուղղված բողոքի աղբյուրը, բայց թույլատրել է օրիորդ Ալենին մեկնել Խարբերդ՝ հարցը հետազոտելու, և խոստացել է հետաձգել խնդրի լուծումը, որ նա ժամանակ ունենա այն հիմնովին ուսումնասիրելու և զեկուցելու համար։

Օրիորդ Ալենը Խարբերդում մնացել է շուրջ մեկ ամիս... ու նահանգապետը ինձ ստույգ հավատացրեց... որ շատ գոհ է իմ աշխատանքից ու վարչությունից, և որ ինքը այդպես էլ կհաղորդի կենտրոնական կառավարություն, եթե նրանից զեկուցում պահանջեն։ Ռազմական հրամանատար Բեհաէդդին Շաքիրն ու ազգայնականների կենտրոնական կոմիտեի նախագահ Հաճի Կայա բեյը, մյուս երկու կարևոր պաշտոնյաները, ըստ էության, արեցին նույն հայտարարությունները՝ օրիորդ Ալենի ներկայությամբ։

Նախանգապետի հետ մի տեսակցության ժամանակ օրիորդ Ալենը խոսել էր նահանգով անցնող հույն գաղթականների նկատմամբ ցուցաբերած անթույլատրելի դաժանության, նրանց աջակցելու, որբերին ու հիվանդ երեխաներին խնամելու հարցերում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեին] պաշտոնյաների մերժման մասին. նահանգապետը խիստ բարկացել էր և օրիորդ Ալենին ասել, որ կխնդրեր չխառնվել իրեն չվերաբերող քաղաքական գործերին։ ...Եթե անօգնական կանանց և երեխաների հետ ամենատմարդի վերաբերմունք չընդունելն ու մշտական պնդումը, որ Մերձավոր Արևելքում օգնությանը պետք է թույլատրել իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցույց տալ այդ մարդկանց կարելի է արդարացիորեն անվանել «քաղաքական գործերին խառնվելն», ապա ես մեղավոր եմ դրանում։ ...

Մինչև 1922-ի հունվարի 7-ը... օրիորդ Ալենը... Անգորա է հղել հետևյալ հեռագիր՝ ներքին գործերի նախարարին.

«Ֆետի բեյ, ներքին գործերի նախարար, Անգորա

Ես բարձր եմ գնահատում այն բարեհաճությունը, որն ինձ հնարավորություն է ընձեռել հետաքննել մեր, Խարբերդում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] տնօրեն պ.Յովելի դեմ միտված գանգատը։ Համոզված եմ, որ նրա որոշ պնդումների մեկնաբանությունը եղել էր նրանց սխալ հասկանալու հետևանք։ Ուստի խնդրում եմ վերանայել այն պահանջը, որ ես նրան հեռացնեմ»։ Էննի Թ.Ալեն»։

Օրիորդ Ալենը մտադիր էր Անգորա վերադառնալիս անձամբ հարուցել Խարբերդի իրադրությանը վերաբերող բոլոր հարցերը կենտրոնական կառավարության պաշտոնյաների առջև։ ...

Մինչև հունվարի 17-ը ստացվել է օրիորդ Բիլինգզի22 հետևյալ հեռագիր. «Պ.Յովելին։ Ներքին գործերի նախարարը ստացել է օրիորդ Ալենի հեռագրերն ու նրանց պատասխաններ է հղել։ (Անգորա) Բիլինգզ»։

Մեզիրեում տեղակայված կառավարությունը... ժխտել էր պատասխան ստանալու փաստը։

1922-ի հունվարի 21-ին օրիորդ Ալենը թողեց Խարբերդը. նա տիֆով էր վարակվել Հեքիմխանում՝23 Խարբերդից Սեբաստիա24 ճանապարհի երկու երրորդը կտրելուց հետո, փետրվարի 3-ին՝25 ստույգ կամ մոտավորապես, ժամանել էր Սեբաստիա ու փետրվարի 6-ին26 մահացել։ Նա ուղեվորության վերջին սակավ օրերին սպիպված էր հեծան գնալ, քանի որ մեքենաները չէին կարող հաղթահարել ձյունառատ ուղիներն, ու ժամանակի մեծ մասը անհրաժեշտ էր որ երկու տղամարդ, ելնելով իրավիճակից, նրան զորավիգ լինեին թամբին մնալու համար։

Օրիորդ Ալենը իր ձեռքի տակ է ունեցել տեղական կառավարչության հետ վիճաբանություններ պարունակող Խարբերդի նամականու որոշ պատճեններ, որոնք ներառում էին բնագիր զեկույցներս Խարբերդի կայանում ՄԱԱՕԿ-ի աշխատանքային պայմանների մասին, ինչպես որ ես նրանց գտա. մեկը հասցեագրված էր Անգորա՝ օրիորդ Ալենին, իսկ մյուսը՝ Սամսունում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] տնօրեն պ.Ջ.Վ.վան Տուրին, երկուսն էլ՝ 1921-ի հոկտեմբերի 18-ի թվակիր. երկուսն էլ առգրավել է կառավարությունը՝ դրժելով կենտրոնական իշխանությունների և օրիորդ Ալենի միջև առկա համաձայնագիրը, որ երկրի խորքում ՄԱԱՕԿ-ի կայանների միջև փոխանակվող նամականին չի խոչընդոտվի կամ գրաքննության չի ենթարկվի։ Զեկույցներին գումարվում էր մեկ նամակիս ուրվագիծը, այն նյութերով, որոնցով նրան խնդրում էի «ճնշում գործադրել» Անգորայի կենտրոնական կառավարության վրա՝ որպեսզի վերջինը դիմեր նպաստավոր քայլերի, կար նաև փոքր գրքույկը՝ իր բոլոր գրառումներով։ Ես տեղյակ չեմ՝ այրդյո՞ք Սեբաստիայից ստացել են որևէ ստույգ տեղեկատվություն օրիորդ Ալենի ունեցած-չունեցածի մասին, բայց Դիարբեքիրում թուրք պաշտոնյան ինձ տեղյակ է պահել, որ մարտի 10-ին կամ շուրջ այդ օրերին օրիորդ Ալենի թղթերը հայտնվել են կառավարության ձեռքին։

Փետրվարի 21-ին Խարբերդի գրասենյակումս ինձ այցելած  ոստիկանության հանձնակատարը հաղորդել է, որ ես պետք է ոստիկանության պետին տրամադրեմ երկու լուսանկարներս և անհապաղ՝ երկու օրվա ընթացքում, մեկնեմ Ամերիկա։ Հաջորդ օրը այցելեցի նահանգապետին, և նա ինձ տեղեկացրեց, որ հրամանը եկել է Անգորայից և որ դրանից ավելի, գործին վերաբերող որևէ մանրամասնի բացարձակապես չի տիրապետում։ Գործերս օգնականիս, ինչպես որ հարկն է հանձնելու համար, անհրաժեշտ ժամանակ տրամադրելու խնդրանքիս ի պատասխան, նահանգապետը ասաց, որ անձամբ իր վրա է վերցնելու ինձ մի շաբաթ տրամադրելու պատասխանատվությունը, որ վերջացնեմ գործերս։

Նահանգապետի համաձայնությամբ, անհապաղ հետևյալ շտապ հեռագիրն եմ ուղարկել Անգորա՝ նորին գերազանցություն Մուստաֆա Քեմալ փաշային ու ներքին գործերի և արդարադատության նախարարներին.

«Նորին գերազանցության Մ[ուստաֆա] Ք[եմալ] փաշային

Խարբերդ 1922-ի փետր[վարի] 22 ...

Առանց ռասայական կամ հավատքի խտրականության՝ չքավոր այրերին և որբերին օգնություն ցույց տալու և նրանց արհեստներ սովորեցնելու պարտականություններս կատարելիս, այժմ հայտվել եմ մեկ հրամանի առերես, ըստ որի՝ պետք է (անհապաղ) հեռանամ երկրից։ Քանի որ հավատարիմ էի մնում ՄԱԱՕԿ-ի և կենտրոնական կառավարության միջև համաձայնեցված՝ հինգ կետից բաղկացած պայմաններին, որոնք հազար ինը հարյուր քսանի, դեկտեմբերի տասներկուսին բերել էր Մամուրեթ ուլ Ազիզ նահանգի նահանգապետը, կասկած չունեմ, որ ինձ ուղղված գանգատների պատճառը անձնական շահերն են։ Հետևաբար, ակնածանքով հայցում են Ձեր անհրաժեշտ թույլտվությունը, որ մեկնելիս, եթե ինձ արգելեն շարունակել աշխատանքս, կարողանամ ներկայանալ Ձերդ ազնվությանը և անձամբ տալ որոշ կարևոր հարցերի բացատրությունը։ Յովել, ՄԱԱՕԿ-ի տնօրեն, Խարբերդի միավոր»։

Բացի դրանից, [1922-ի փետրվարի 25-ին] շտապ հեռագիր եմ ուղարկել օրիորդ Ալենի մահից հետո Անգորայի Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեի ներկայացուցիչ օրիորդ Բիլինգզին։ ...Փետրվարի 27-ին ստացել եմ օրիորդ Բիլինգզից հետևյալ պատասխան.

«Պ.Յովելին, Խարբերդ

Հ.18 փաստն անհապաղ զեկուցել եմ ներքին գորրծերի նախարարին։ Նախարարը Ձեր այնտեղ մնալու հրաման է արձակել։ Այդ գործում, բացի թյուրիմացությունից, ուրիշ ոչինչ չկա։ Ձեզ նամակ կուղարկեմ։ (Անգորա) Բիլինգզ»։ ...

1922-ի մարտի 5-ի՝ կիրակի օրվա առավոտյան ինձ բռնի տարան Խարբերդի մեր անձնակազմի շենքից և ուժով ուղարկեցին Դիարբեքիրի կողմը։ Արգելեցին ինձ հետ թարգմանիչ վերցնել ու թույլ չտվեցին հրաժեշտի խոսք ասել Մեզիրեում գտնվող ամերիկյան անձնակազմին, թեև այն Խարբերդի մոտ էր ու հեռանալիս ինձ հարկավոր էր այնտեղով անցնել։

Ինձ պահում էին մշտական հսկողությամբ. գիշերները հետս մնում էր երկու հեծելակ տղամարդ, և երեք օր անց՝ ծանր ճամփորդությունից հետո, ժամանեցի Դիարբեքիր։ Իմ դուրս գալու երկրորդ օրը ձիուս հարվածից վնասեցի ծունկս ու մեծ ցավ էին զգում, երբ հասանք Դիարբեքիր։ Փորձեցի գնալ այն երկու ամերիկուհիների՝ որոնք պատասխանատու էին այստեղ ՄԱԱՕԿ-ի բարեգործական աշխատանքի համար, տուն, սակայն ինձ թույլ չտվեցին։ Ինձ բերեցին ոստիկանակայան և այնտեղ հաղորդեցին, որ Մեզիրեի նահանգապետից ստացած հրամանի համաձայն, ինձ թույլ չեն տա տեսնվել ամերիկացիների հետ։ Ապարդյունորեն բողոքեցի, թեև ի վերջո ապահովեցի մի թույլատրություն լուր տալ ամեիկացիներին, թե գտնվում էի ոստիկանակայանում։ Նրանք եկել են ինձ տեսության և երեք դժվարին ժամերից հետո կարողացան ինձ գրավականով ազատել-տանել գիշերելու իրենց խնամքի ներքո։ Նրանք ինձ համար ստացական ստորագրեցին։ ...

Դիարբեքիրում ինձ հապաղեցին երկու շաբաթով։ ...Երբ այնտեղ էի, ինձ մոտեցավ կիսապաշտոնական դիրք ունեցող մահմեդական, որը հայտնի էր որպես նահանգապետին շատ մտերիմ անձ, ու խնդրեց նահանգապետի հետ մի խնդրագիր հղել Անգորա՝ Մուստաֆա Քեմալ փաշային, հրաժարվելով իմ՝ որպես ամերիկյան քաղաքացու պաշտպանության իրավունքից և համաձայնվելով ինձ ենթարկել թուրքական դատարանի քննությանը։ Սա ես, անշուշտ, մերժեցի, նկատի ունենալով հատկապես այն փաստը, որ անտեղյակ էի այն գանգատի կամ մեղադրանքի էությունից, ըստ որի ինձ վտարել էին երկրից։ ...

Դր.Վարդի հետ միասին Դիարբեքիրը լքեցի մերտի 24-ին՝ պահակների հսկողությամբ, և չորս օր անց ժամանեցի Ուրֆա։ ...

Դր.Ռութ Պարմելի և օրիորդ Իզաբել Հարլի... Խարբերդից մեկնել են հունվարի 26-ին, բուք ու բորանի ժամանակ, նրանք հարկադրված էին ձյունապատ գիշերով հեծան գնալ բարձր սարերով և Դիարբեքիր հասան ինն օր հետո։ Սովորաբար, նման ուղևորությունը Խարբերդից տևում է երեք օր։ Նրանք այնքան հիվանդ էին ու հոգնած իրենց սարսափելի փորձությունից, որ երեք շաբաթ ի վիճակի չէին շարունակելու իրենց ճանապարհը Դիարբեքիրից։ Վերջապես նրանք հասան Ուրֆա, որտեղ անհրաժեշտ էր հապաղել ևս երկու շաբաթ։ ...

Կառավարությունը հարկադրել էր Խարբերդի կայանը թուրք զինվորների հագուստի համար բրդյա գործվածք արտադրել՝ հակառակ իմ անհաջող բուռն բողոքի, որ սարքավորում չունենք նման աշխատանքի համար։ Որպեսզի մեր վզին փաթաթի այս պահանջները, կառավարությունը զավթեց Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեին] պատկանող որոշ բրդյա կտորեղեն, ինչը ներկելու ենթակա մասնավոր ապրանք էր, ու մերժեց բաց թողնել այն՝ սպառնալով ներխուժել մեր շենքերն ու բռնագրավել ողջ հայտնաբերված զանգվածը, եթե չհամաձայնվենք կառավարության համար բրդյա գործվածք արտադրել։ Կառավարության համար կատարվող այս ստիպողական աշխատանքի պատճառով անցած ձմեռ ի վիճակի չէինք մեր որբերին անհրաժեշտ հագուստով ապահովել, և դրա պատճառով շատ տանջանք ու հիվանդություն եղավ։]

Երկու տարուց ավելի երկրի խորքում բնակվող քրիստոնյա բնակչության պայմանները անընդհատ վատթարանում են. հայ և հույն աքսորյալները գտնվում են ստրկությունից էլ ծանր պայմաններում։ Մինչ օրս էլ Խարբերդը հանդիսանում է հայկական [կյանքի] մեծ կենտրոն, հայերից շատերն ունեին ամերիկյան քաղաքացիություն, ինչը թուրքական իշխանությունների կողմից չի ճանաչվում։ Բերեմ Ներսես Տեր-Կարապետյանի օրինակը. Մասաչուսեթսում ծնված տասներկու տարեկան տղան Խարբերդ (Անատոլիաէ բերվել հենց պատերազմի շեմին։ Նրա ծնողները սպանվել են աքսորի ժամանակ, իսկ երեխային՝ ծանր վիրավոր վիճակում, Մեզիրեի փողոցից, վերցրել են ամերիկյան հյուպատոսարանի ծառայողներն ու խնամել։ Հետագայում նրան տեղավորել են գերմանական որբանոց, ավելի ուշ [այդ հիմնարկը] ստանձնել էր Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտենՏղան ուներ ամերիկյան քաղաքացիության վկայական. վերջինս ստորագրել էր Խարբերդում նախկին հյուպատոս պ.Լեսլի Ա.Դեյվիսը Պորտ Ջեֆերսոնից (Նյու ՅորքՍակայն, երբ նահանգապետին ներկայացրել եմ փաստաթուղթն ու պահանջել թույլ տալ տղային դուրս տանել ինձ հետ, երբ գնալուս ժամանակը գա, պաշտոնյան չի ճանաչել փաստաթղթի օրինականությունը։ Այնուհետև փորձել եմ օրինական որդեգրել տղային, որպեսզի երբ գա մեկնելուս պահը, կարողանամ ինձ հետ տանել Ամերիկա, սակայն կառավարությունը սա ևս արգելեց։

Ոչ մի քրիստոնյայի թույլ չեն տալիս գալ Մամուրեթ ուլ Ազիզ և Խարբերդի ՄԱԱՕԿ-ը ստիպված էր անցած հոկտեմբերին իր շտաբակայան վերադարձնել շուրջ 75 հազար դոլար։ Այն, ուղարկված լինելով Ամերիկայում բնակվող անձանց կողմից, պահվում էր հայերի ճանապարհածախսը հոգալու համար ու պետք է օգտագործվեր հայերի կողմից երկրից հեռանալու համար։ Քրիստոնյան տղամարդկանց ու տղաներին բոլորովին անհիմն բանտ են նետել, որ պաշտոնյաները, որոնց ռոճիկը սովորաբար վեց ամբով կամ շուրջ այդքան ժամանակով ուշանում է, նրանցից փող կորզեն, իսկ քրիստոնյա աղջիկներին ու կանանց, որպես իսկական ստրկուհիների, բռնությամբ խցկել են մահմեդականների տները։ Նման //-81 բազմաթիվ դեպքերի ականատես եմ եղել և դրանք արձանագրել եմ Խարբերդի թղթապանակներում։ Քրիստոնյաները, փաստորեն, իրավազուրկ են թուրքական դատարաններում և նրանք չեն համարձակվում դիմել կենտրոնական կառավարությանը. տառապագին աքսորի կամ էլ առանց քննության բանտ նետվելու համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Վերջերս ուժի մեջ է մտել մի օրենք, որն արգելում է քրիստոնյաներին ունեցվածք ժառանգել, եթե այն իր հորից կամ եղբորից չէ։ Իսկ մնացած գույքը վերցվում է հօգուտ կառավարության։ Ավելին, եթե քրիստոնյա տերերն իրենց գույքի վայրում չեն, ունեցվածքը առգրավվում է և, այդուհանդերձ, հենց այդ օրենքը կիրառող կառավարությունն արգելում է քրիստոնյաներին ուղևորվել այնտեղ, որտեղ նրանց ունեցվածքն է։ Այլ դեպքերում, քրիստոնյաներին, որոնք սեփականության բոլոր օրինական իրավունքներն ունեն, արգելում են դա հետ ստանալ մահմեդաականներից, իսկ վերջիններս դրանց պարզապես տիրում են առանց որևէ ձևակերպման. այնինչ քրիստոնյաներն էլ հարկադրված են վճարելու արտակարգ մեծ տուրքեր՝ վախենալով իրենց գույքն ամբողջությամբ կորցնելուց։

Նահանգի վարչությունը իր հանձնակատարի միջոցով բազմիցս դիմել է ինձ՝ մեր հաստատություններից դուրս հանելու շուրջ երկու հարյուր կամ ավելի, ջահել կանանց ու աղջիկների, որոնք փրկվել են կամ փախել են թուրքական հարեմներից և զինադադարի համաձայն՝ պատսպարվել են մեզ մոտ։ Մենք քաջատեղյակ ենք այդ կանանց և աղջիկներին թուրքական տները վերադարձնելու նպատակի մասին, քանի որ մեզ երբեմն բացեիբաց խնդրում էին դուրս անել որոշ անձանց, որոնց, այսպես ասած մահմեդական ամուսինները ձգտում էին հեռացնել մեր հաստատություններից։ Ես հրաժարվել եմ կատարել այդ պահանջը և, ի վերջո, արձակվեց մի հստակ հրաման, ըստ որի՝ պետք է մեր հաստատություններից վտարենք տասնհինգ տարեկանից բարձր արական կամ իգական սեռի բոլոր անձանց։ Երբ թողել էի Խարբերդը, տանսհինգ տարեկանից բարձր տղաներին [մեր հիմնարկներից] վռնդում էին տասնյակներով, թեև դեռ ձգտում էինք հրաման ստանալ, որ չեղյալ համարվի կանանց և աղջիկներին վերաբերող կետը։ Քանի որ նահանգում տնտեսական կյանքը փաստորեն մեռած է, դուրս նետված քրիստոնյաներին այլ բան չէր մնում, քան օրվա հացի համար տղաներին՝ ճորտության մատնվել, իսկ աղջիկներին՝ ստրկությունից էլ վատթար պայմաններով մահմեդականների տներ մտնել։ Այլընտրանքը սովամահ լինել է։ ...

Մամուրեթ ուլ Ազիզի նահանգում Մերձավոր Արևելքում օգնույան [կոմիտեին] իրավունք չէր տրվում վարձով կամ անհատույց ծառայության վերցնել որևէ հույնի, չէր թույլատրվում անգամ վարձով կամ անհատույց որևէ հույնի տնվոր վերցնել ու չէր կարելի խնամել որևէ հույն երեխայի, որբի կամ չքավորի. հաճախ մահմեդականներն էին ուժով տանում հույն տղամարկանց՝ իրենց օգտին ահտատույց աշխատացնելու, իսկ Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեին] հարկավոր էր այդ մարդկանց կերակրել՝ սովամահությունը կանխելու համար։  ...

Չնայած Խարբերդում գործող ամերիկացիների զուտ մարդասիրական շարժառիթներին, վերջիններս թուրք պաշտոնյաների կողմից արժանանում էին [ամենաբիրտ և] անմարդկային վերաբերմունքի, իսկ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի անտանելի դարձնի ամերիկացիների այնտեղ մնալը։ Չեմ կարծում, որ բոլոր մահմեդականները հավանություն են տալիս կառավարության նման քաղաքականությանը, սակայն, մյուս կողմից, ես ստացել եմ հակառակն ապացուցող շատ որոշակի փաստեր։ ...

Ներկայացնում եմ սույն նամակը Կ.Պոլսում գտնվող ամերիկյան բարձրագույն հանձնակատար, դերծովակալ Մարկ Լ.Բրիստոլին ուղարկելու համար, նաև ներկայացնում եմ տեղեկանքի լրացուցիչ պատճենը»։ ...

ՀԱԱ, ֆ.430, ց.1, գ.1010, թ.1-9, 24-32: Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։ //-82

N 4

ԽԱՐԲԵՐԴՈՒՄ  ՄԱԱՕԿ-Ի ՏՆՕՐԵՆ, ՄԱՅՈՐ Ֆ.ՅՈՎԵԼԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Չ.ՀՅՈՒԶԻՆ՝ ԽԱՐԲԵՐԴՈՒՄ, ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ, ԱՐԱԲԿԻՐՈՒՄ  ԵՎ ԱԿՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԱՎԹԱԾ ՄԱԱՕԿ-Ի ՇԵՆՔԵՐԻ ՄԱՍԻՆ

2 մայիսի 1922թ.

Խարբերդ

«Գերմանական որբանոցի՝ 1919թ. ապրիլին գերմանական առաքելության կողմից ՄԱԱՕԿ-ին վարձակալությամբ տրված կառույցները.

1) Եհրոմ որբանոցի շենքը կառավարությունը զավթել է 1920թ. նոյեմբերի 20-ին

2) Պանուալ որբանոցի շենքը կառավարությունը զավթել է 1921թ. հունվարի 18-ին

3) Մեզիրեի դերձակի աշխատանոցը վարձակալությամբ վերցվել է պատվելի Պետրոսից, փողը նախօրոք չի վճարվել։ Կառավարությունը զավթել է շենքը 1921թ. հունվարի 15-ին

4) մետաքսի ֆաբրիկայի և որբանոցի շենքը Խարբերդում՝ երկու տարով (1920թ. օգոստոսի 15 - 1922թ.) վարձակալությամբ է վերցվել Էլմաս Քյուրքճյանից. 40 ոսկի վարձի ու 30 ոսկի նորոգումների համար վճարվել է։ Կառավարությունը զավթել է շենքը, որը նորից մեկ տարով (1921թ. մարտի 1-ից) [իշխանությունից] վարձակալվել է 100 թղթադրամի դիիմաց

5) անկելանոց Մեզիրեում՝ երկու տարով (1919թ. սեպտեմբերի 1 - 1921թ.) վարձակալությամբ է վերցվել Էսթեր և Եղսա Ենովքյաններից, 30 ոսկի վճարվել է։ Կառավարությունը զավթել է շենքը, որը նորից մեկ տարով (1921թ. մարտի 15-ը - 1922թ.) [իշխանություններից] վարձակալվել է 111 թղթադրամի դիմաց

6) Փայտե խանը27 Մեզիրեում՝ (1921թ. մարտի 1 - 1922թ.) 50 ոսկով վարձակալությամբ է վերցրել դր.Խոռոնի խանը։ Ըստ կառավարության 1921թ. մարտի 26-ի թվակիր հրամանի՝ փոխարինվել է Լևոն Խարբութլյանի խանի հետ։ Կառավարությունը զավթել է շենքը 1921թ. մայիսին

7) մանկատունը Մեզիրեում (մուհաճիրների հիվանդանոց)՝ երկու տարով (1920թ. սեպտեմբերի 10 - 1922թ.) վարձակալությամբ է վերցվել սեփականատերեր Մահուդ էֆենդիից, Մոլինե Դարակճյանից, Միրիամ Պրոդյամնից28, 48 ոսկի (30 ոսկի՝ կանխիկ, 18 ոսկի՝ նորոգումների համար) վճարվել է։ Կառավարությունը զավթել է շենքը 1921թ. հունիսի 1-ին և մինչև 1921թ. նոյեմբերի 1-ը օգտագործել է ժանդարմների հրամանատարը

8) մանկապարտեզի շենքը Մեզիրեում՝ երկու տարով (1919թ. սեպտեմբերի 15 - 1921թ.) վարձակալությամբ է վերցվել պատվելի Պետրոսից՝ 20 ոսկու դիմաց։ Վճարվել է։ Կառավարությունը զավթել է 1921թ. հուլիսի 1-ին

9) պարենի ումպա29 Մեզիրեում՝  մեկ տարով (1921թ. մարտի 1 - 1922թ.) վարձակալությամբ է վերցվել Լևոն Խարբութլյանից՝ նախօրոք վճարված 80 ոսկու դիմաց։ Կառավարությունը զավթել է 1921թ. նոյեմբերի 20-ին

10) գրասենյակի շենքը Մեզիրեում՝ մեկ տարով վարձակալությամբ է վերցվել նախօրոք վճարված կանխիկ 35 ոսկու և նորոգումների համար տրված 20 ոսկու դիմաց ...

11) որբանոցի շենքը Մալաթիայում՝ 1919թ. ապրիլին գերմանական առաքելության կողմից վարձակալությամբ տրվել է ՄԱԱՕԿ-ին։ Թուրքական կառավարությունը զավթել է շենքը, որը հետո ՄԱԱՕԿ-ն նրանից վարձակալել է ...

12) որբանոցի շենքը Արաբկիրում՝ վարձակալությամբ է վերցվել մասնավոր անձերից, կառավարությունը զավթել է այն՝ [թուրքական] դպրոցի վերածելու համար ...

13) որբանոցի շենքը Ակնում՝ վարձակալությամբ է վերցվել մասնավոր անձերից։ Կառավարությունը զավթել է այն՝ [թուրքական] դպրոցի վերածելու համար ... //-83

14) որբանոցի շենքը Մեզիրեում՝ 1919թ. ապրիլին գերմանական առաքելության կողմից վարձակալությամբ է տրվել ՄԱԱՕԿ-ին։ Թուրքական կառավարությունն այն զավթել է 1922թ. մարտին

15) աշխատող աղջիկների տուն՝ 1919թ. ապրիլին գերմանական առաքելության կողմից վարձակալությամբ է տրվել ՄԱԱՕԿ-ին։ Թուրքական կառավարությունը այն զավթել է 1922թ. մարտին»։ ...

ՀԱԱ, ֆ.430, ց.1, գ.1010, թ.14-15: Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։

N 5

ԽԱՐԲԵՐԴՈՒՄ  ՄԱԱՕԿ-Ի ՏՆՕՐԵՆ, ՄԱՅՈՐ Ֆ.ՅՈՎԵԼԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Չ.ՀՅՈՒԶԻՆ՝ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ ՄԱԱՕԿ-ԻՆ ԿԻՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԱԼԻԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԲԱՆՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1922թ.

N 10             Արաբկիր  

«Հակառակ մեր բազմիցս կրկնվող պնդումներին, որ պետք է ժամանակին (ամեն օր) տեղյակ լինենք որբանոցի բոլոր գործողությունների մասին, ու գտնելով, որ սա չի կատարվել, հարկադրվաթ ենք ընդունել հետևյալ որոշումը.

I. Որբանոցի համար հատուկ գնողի30 ջանքերով սննդամթերք, կարագ և ալն առնելուց առաջ պետք է ներկայացվի պաշտոնյայի կողմից ստարագրված ցուցակը գնումների համար նախատեսված պաշարի քանակով և արժեքով հանդերձ, որը կներկայացվի մեր ծառայողին։ Պարենը կարելի է ձեռք բերել գնելու համար պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո։

II. Փողը, զգեստը և այլն, որ շնորհվելու են հայ աղքատներին ու հույն գաղթականներին, պետք է նշվեն ցուցակում ու բաժանելուց առաջ ներկայացվի մեր ծառայողին, զննվելուց և վերջինիս ստորագրելուց հետո միայն ցուցակի ապրանքների համար կվճարվի [կամ կտրրվի

III. Գումարները, որոնք փոխանցվում են Ամերիկայից կամ որևէ այլ վայրից (նրանց տերերին վճարելու համար), ինչ ծավալի էլ լինեն, ուղարկվելու են մեր պաշտոնյայի միջոցով, հասցեատերերին հանձնելուց առաջ պետք է կարգավորվեն ստացականներով, հետո նոր միայն վճարվեն։

IV. Մեր ծառայողը պետք է տեղեկացված լինի յուրաքանչյուր անձի մասին՝ որբանոց ընդունելուց առաջ։ Պետք է կազմել նաև այն կանանց ու տղաների ցուցակը, որոնք թողնում են որբանոցը՝ նշելով նրանց մեկնելու վայրը։ Մեր պաշտոնյան պետք է անհապաղ՝ հենց նույն օրը, տեղյակ պահվի, եթե որևէ մեկը լքում է որբանոցը կամ մեռնում։

V. Պարտադիր է հաղորդագրության միջոցով զեկուցել՝ [նշելով ամենօրյա մուտքն ու ելքը,] հիվանդների գրանցումը, այստեղ ընդունված ու բուժվող անձանց իրական թիվը, ինչպես նաև հայտարարել նրանց հիվանդության բնույթը։

VI. Ամսվա վերջին հաշիվների ստուգումը հեշտացնելու և ստացված ու վճարված գումարի մասին ժամանակին (օրական) տեղեկացված լինելու համար ամեն երեկո կազմվելու է եկամտի և ծախսերի մանրամասն ցուցակ։

VII. Ամսվա վերջին (ամենաուշը՝ հաշիվները փակելուց երկու օր հետո) կազմվելու է մի ցուցակ որը պետք է ներկայացվի մեր ծառայողներին և ներառի բոլոր եկամուտներն ու ծախսերն՝ ամբողջությամբ և առանձին-առանձին (պայմանով, որ մանրամասները հետագայում ստուգվելու են), անսխալ և առանց բացթողումների, այն պետք է տրվի Ձեր ստորագրությունը դնելուց անմիջապես հետո։

Ակնկալում եմ վերոհիշյալ հոդվածների կարգադրության անշեղ կատարումը՝

Արաբկիրում Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեին] կից պետական հանձնակատար Ալի»։

ՀԱԱ, ֆ.430, ց.1, գ.1010, թ.17-18: Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։ //-84

N 6

ԽԱՐԲԵՐԴՈՒՄ  ՄԱԱՕԿ-Ի ՏՆՕՐԵՆ, ՄԱՅՈՐ Ֆ.ՅՈՎԵԼԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Չ.ՀՅՈՒԶԻՆ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ Ֆ.ՅՈՎԵԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆԳՈՐԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 1920թ.

Անգորա

«Հոդ[ված] 1. Անընդունելի է, որ Ամերիկան միայն հայերին օգնի։ Պայմանավորված է, որ այդ Հանձնաժողովը Կարմիր Մահիկի նման պետք է օգնի կարիքավորներին՝ առանց ազգության որևէ խտրականության։

Հոդ[ված] 2. ՄԱԱՕԿ-ի անդամներին ու ծառայողներին, ինչպիսիք են ամերիկացիները, հույները կամ հայերը, կտրականապես արգելվում է տեղաշարժվել իրենց ներկա կայանից որևէ այլ տեղ։ Ուղևորության կարող են մեկնել միայն նրանք, որոնց այստեղ շնորհվելու է արտոնագիր, այն էլ հնարավոր է միայն վատառողջության, կամ այլ նման պատճառներով։

Հոդ[ված] 3. ՄԱԱՕԿ-ի գործողություններում, հակառակ նրանց բարի նպատակներին ու ամեն անցանկալի պատահարների նկատմամբ իրենց բնական ատելությանը, զգացվում է քաղաքական ուղղվածության որոշակի աստիճան։ Այնուհետև որոշվել է, որ ՄԱԱՕԿ-ի յուրաքանչյուր միավոր կառավարությունից ստանալու է մի հանձնակատար, ինչպես դա արվել է տարբեր երկրներում Կարմիր Խաչի հանձնաժողովների նկատմամբ£ Հետևաբար, ՄԱԱՕԿ-ի բոլոր գործերը հետայսու իրականացվելու են հանձնակատարի իմացությամբ։

Հոդ[ված] 4. Այսուհետև նպաստամատույցի անդամների այժմյան քանակը չի աճի։ Ծառայողները, որոնք պետք է տեղափոխվեն մի տեղից մյուսը, կարող են տեղափոխվել միայն այն դեպքում, եթե ներկայացվել են պատճառները և մենք, ուսումնասիրելուց հետո, համաձայնել ենք այդ փոփոխությանը։

Հոդ[ված] 5. Խնդրում եմ տեղեկացնել վերոհիշյալ հոդվածների մասին ում որ հարկն է»։

ՀԱԱ, ֆ.430, ց.1. գ.1010, թ.19։ Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն անգլերենից։ 

N 7 [Այդ փաստաթուղթը կրճատվել է խմբագրության կողմից]

ՄԵԶԻՐԵՈՒՄ  ՄԱԱՕԿ-Ի ԱՆԴԱՄ  Մ.Հ.ՎԱՐԴԻ ՆԱՄԱԿԸ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ Չ.ՀՅՈՒԶԻՆ՝ 1920Թ. Ի ՎԵՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

3 մայիսի 1922թ.

Կ.Պոլիս

«Այդ հայտարարության ստորագրյալ ա.բ., բ.դ.Մարկ Հոպկինս Վարդը վերջին երեք տարիները Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] հաստատության բժիշկական աշխատանքի վարձու ծառայող էր Անատոլիայում. այդ ամբողջ ժամանակը նա գտնվում էր Խարբերդում՝ Թուրքիամ։ Առաջին անգամ նա Թուրքիա է եկել 1915թ. Արտասահմանյան առաքելությունների ամեիկյան վարչության հանձնարարությամբ, թեև առաջին երկու տարիները մասնակցում էր Կ.Պոլսում Կարմիր Խաչի և նպաստամատույցի աշխատանքներին։ Ամերիկայի պատերազմ մտնելուց հետո վերադարձել է հայրենիք և ընդունվել է ԱՄՆ-ի բանակ, որտեղ և ստացել է բժիշկական ծառայության կապիտանի կոչում։ Ֆրանսիայում բանակից զորացրվելուց հետո վերադարձել է Թուրքիա՝ քարոզչական գործունեություն ստանձնելու մտադրությամբ։ Այդ պահին, առաքելությունը նրան ժամանակավորապես գործուղել է Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտե], որտեղ նրան ուղարկել են Մամուրեթ ուլ Ազիզի (Թուրքիա) հիվանդանոցն ստանձնելու։ Այն գտնվում է Խարբերդի մոտ։ 1921-ի հոուլիսի 1-ին, նոր պայմանագրով, նա ամբողջությամբ անցել է Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] աշխատանքին։

Մամուրեթ ուլ Ազիզ նահանգում ՄԱԱՕԿ-ի գործունեության առաջին փուլում թուրքական տեղի պաշտոնյաներն ամեն պատիվ և աջակցություն ցուցաբերեցին, անգամ ճաշկերույթներին հրավիրելով ամերիկացիներին կառավարության ու ժողովրդի՝ մահմեդականների և ոչ մահմհեդականների անունից։ Մեզ թույլ էին տվել ճամփորդել նահանգով մեկ՝ հավաքել որբերին և օգնություն բաժանել բոլոր ռասաների և հավատքի աղքատներին ու կարիքավորներին։ Հիվանդանոցը բացվել է խանդավառությամբ, և երեք կլինիկաները լցվել էին թուրք և ոչ թուրք հիվանդներով։

Առաջին տարվա վերջին, Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեն] հավաքեց ավելի քան 4.000 որբ, բացի դրանից, նա օգնում էր այն շուրջ 1.000 գաղթականներին, որոնք կարողացան վերադառնալ իրենց տները, և ավելին՝ նահանգի տառապյալներին բուժում էին 80 մահճակալ ունեցող հիվանդանոցում։ Ինչպես կառավարությունն, այնպես էլ ժողովուրդը՝ թուրք լինի, հայ թե քուրդ, բարյացակամ էին ու երախտապարտ այն օգնության համար, որն նրանց հասցրել էին ամերիկացիները։               

Ինչևիցե, հենց որ ազգայնականներն անցան իրենց կառավարության հաստատմանը, մենք նկատել ենք, որ նրանց վերաբերմունքը սկսել է փոփոխվել։ Մեր աշխատանքը ենթարկվեց որոշ սահմանափակումների, զգալիորեն աճել է անպատիժ ապօրինություն։ 1920թ. նոյեմբերին ՄԱԱՕԿ-ի Խարբերդի կայանի տնօրեն պ.Հ.Հ. Ռիգզը ստացավ երկիրը թողնելու անակնկալ հրաման։ Չի բերվել և ոչ մի պատճառ կամ որևէ մեղադրանք, որ Անգորայի կենտրոնական կառավարությունը պարտավոր էր նրան ներկայացնել, չի տրվել նրան պատասխանելու ոչ մի հնարավորություն։ Մի քանի շաբաթ անց, Անատոլիայում գործող մեր կազմակերպության բոլոր կայաններին արձակվել է հրաման, որում սահմանվել են այն պայմանները, որոնցով պետք է առաջնորդվեին ամերիկացիներն իրենց ապագա աշխատանքում։ Ըստ դրանց՝ յուրաքանչյուր միավորին կից նշանակվում էր հանձնակատար, որը պետք է կատարեր կապի սպայի պարտականությունները։ Ամերիկացիների աշխատանքին աջակցելու սկզբնական մտադրության փոխարեն, Խարբերդում նշանակված հանձնակատարը մեզ համար շատ խոչընդոտներ հարուցեց ու փորձեց մեր ունեցած փողն ու պաշարներն ուղղել այն միջոցառումներին, որոնցից ինքն ու տեղական այլ պաշտոնյաները կարողանային օգուտ քաղել։

Խարբերդում կառավարությունը թուրքական դպրոցների համար զավթել է Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] որբանոցների մի քանի շենք, ու մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի մենք ստանձնենք կառավարական կառույցների լայնածավալ նորոգումներ։ Նրանք մտադիր էին օգտագործել վերջինները որպես աղջիկների ուսման համար արդյունաբերական դպրոց։ Սպառնալիքների ներքո, ՄԱԱՕԿ-ը ստիպված էր այնթապցի մահմեդական գաղթականներին բաշխել 19.000 թուրքական լիրա թղթադրամ, թեև այդ գաղթականներից շատերը այն պահին բացարձակապես աղքատ կամ չքավոր չէին։ Իրականում, ըստ մեզ հասած տեղեկությունների, դրամը հիմնականում գրպանել են թուրքական պաշտոնյաներն ու բաշխումներին օգնողները։ Կառավարությունը պահանջում էր հավասարաչափ օգնություն տալ մահմեդական և ոչ մահմեդական տարրին՝ անտեսելով յուրաքանչյուրի կարիքները։ Դրան հաջորդեց ռազմական նպատակով Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] սեփականության հետագա բռնագրավումն ու մեզանից հաճախ պահանջում էին փոխադրամիջոցներ կամ աշխատանք կատարել մեր որբանոցների գործանոցներում։ Խարբերդի ռազմական հրամանատարը չորս ամիս շարունակ իր համար էր բանեցնում ՄԱԱՕԿ-ի բեռնատարը՝ տեղափոխելով իր ընտանիքը Ադալիայից Խարբերդ, ինչը մեզ վրա նստեց 2.000 դոլար գումար, և որից ոչ մի ղուռուշ չի վճարվել։ Այսպես, մի քանի առիթով Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] մեքենաները բանեցվել են՝ օգնելով Սեբաստիա ռազմամթերք հասցնելու։ Կառավարական ծառայողներից շատերը անձնապես այնքան շահ են ստացել, որ թուրքական համայնքի լավագույն խավերը հօգուտ մեզ դիմել են Անգորայի իշխանությանը, և որոշ ժամանակ մեզ հետ ավելի լավ էին վարվում։ 1921թ. մայիսին տեղական թերթում հայտնվել են Մամուրեթ ուլ Ազիզի նահանգապետի քարտուղարի գրած հոդվածները, որոնք փնովում էին ամերիկացիների աշխատանքը։ ...Թեև կառավարության, մեր գործունեության վրա հարձակվելու միակ արդյունքը՝ մահմեդական ավելի պահպանողական հատվածի մեզ աջակցություն ցույց տալը եղավ։

1921թ. հունիսի կողմերը, հայ աղջիկների հետ աշխատելու և նրանց ՄԱԱՕԿ-ի որբանոցն ընդունելու պատճառով փորձ արվեց երկրից հեռացնել դր.Ռութ Պարմելիին, սակայն նրան պաշտպանող որոշ թուրք պաշտոնյաների և իսլամասեր տիկնանց միջամտության շնորհիվ, նրան թույլ են տվել վերադառնալ։ Այնուամենայնիվ, մեկ ամիս հետո մեր տնօրենից հարցնում են նախկինում քարոզիչ եղած անձանց անունները։ Նա էլ տվել է դր.Ռութ Պարմելիի, դր.Մարկ Հ.Վարդի և օրիորդ Իզաբել Հարլիի անուններն ու բացատրել, որ հիմա նրանք աշխխատում էին Մերձավոր Արևելքում օգնության [կոմիտեի] ներքո և այդ կազմակերպության համար։ Հոկտեմբերին իմացանք որ տեղական իշխանությունը մեր դեմ ուղղված զեկույց է ուղարկել Անգորայի կառավարությանը, սակայն ի վիճակի չէինք պարզելու՝ ինչում էին մեզ մեղադրում, և այդպես էլ երբեք հնարավորություն չենք ունեցել որևէ կերպ պատասխանելու։

Երբ ՄԱԱՕԿ-ի տնօրեն պ.Ֆ.Դ.Յովելը հրաժարվեց մեզ կամովին հեռացնել, 1922-ի հունվարին տեղական կառավարությունը արձակեց հրաման, որ դր.Ռութ Պարմելին և օր.Իզաբել Հարլին պետք է անհապաղ մեկնեն։ Հետագայում, երբ հեղինակն ուշքի եկավ տիֆային տենդի նոպայից, նրան նույնպես տեղեկացրին, որ եթե չգնա այստեղից հոժարակամ, նրան պահակներով դուրս կհանեն։ Հետևաբար, նա Դիարբեքիրում միացավ միավորի տնօրեն պ.Ֆ.Դ.Յովելին, որը մեկ շաբաթ առաջ մեկնել էր պահակների հսկողության ներքո, ու 1922-ի ապրիլի 3-ին մենք միասին և ապահով հասանք Հալեպ։

Քանի որ ազգայնականները հսկում էին տեղական կառավարությունը, տեղի այն քաղաքական գործիչներն, որոնք եռանդուն մասնակցություն էին բերել 1915-1916թթ. հայերի բռնագաղթին ու կոտորածներին, հետզհետե վերադարձան իշխանության£

Անցյալ տարի Մամուրեթ ուլ Ազիզ նահանգի կառավարությունը գտնվում էր ազգային պաշտպանության կոմիտեի ձեռքում՝ մի կազմակերպություն, որը հաստատված է Անատոլիայի բոլոր նահանգներում և որի շտաբակայանը Անգորայում է, իսկ նախագահը Մուստաֆա Քեմալ փաշան է։ Ոչ նահանգապետն, ոչ էլ նահանգի ցանկացած այլ պաշտոնյա չեն կարող որևէ բան անել առանց այդ կոմիտեի համաձայնության։ Նրանք զեկուցում են Անգորա այս պաշտոնյաների՝ զինվորական, թե քաղաքացիական, արարքների մասին և ի վիճակի են նրանց պաշտոնանք անել, եթե վերջիններս գործել են հակառակ իրենց կամքին։

Այդ ակումբի նախագահը քուրդ պարագլուխ Հաճի Կայան է՝ Իզօղլու գյուղից. նա խոստովանում է, որ 1915թ. կոտորածների ժամանակ հենց իր ձեռքով էր սպանել բազմաթիվ ականավոր հայերի, այդ թվում՝ հայ կաթոլիկ եպիսկոպոսին, և որ ինքն ու իր մարդիկ նահանգի շուրջ 10.000 հայերի մահվան պատճառ դարձան։

Զինադադարից անմիջապես հետո դաշնակիցները նրան կանչել են Կ.Պոլիս՝ այդ արարքների համար դատական քննության, բայց ճանապարհին նա փախչել ու թաքնվել է իր գյուղում, մինչև որ ազգայնականները իրենց իշխանությունն են հաստատել Սեբաստիայում։ Այնուհետև նա աստիճանաբար ձեռք է բերել տեղական քաղաքական գործերում շարունակ աճող իշխանություն, ու հիմա ինքը Մամուրեթ ուլ Ազիզ նահանգի տեղական կառավարության հետևում իրական ուժն է։

Զինադադարից հետո վերադարձած հայերը ի վիճակի են եղել նորից հսկողության տակ առնել իրենց ունեցվածքը նահանգի ավելի մեծ քաղաքներում, բայց գյուղերում ու նահանգի ավելի հեռավոր վայրերում նրանք այդ երեք անցած տարիների ընթացքում բնավ ի վիճակի չեն եղել ապահովել սեփականության իրենց իրավունքները կամ որևէ վարձ ստանալ այն թուրքերից, որոնք ապրում են իրենց տներում կամ մշակում են հայերի դաշտերը։

Բացի այդ, վերջերս հրապարակվել է նոր հրաման, որ հայերը երկիրը թողներու նպատակով ոչ մի տեղ իրենց գույքը վաճառելու իրավունք չունեն։ Պետք է հայերին ստիպել լքել իրենց կայքը, որ այն ընկնի կառավարության ձեռքը։

Անցյալ տարի կառավարությունը սահմանափակեց ՄԱԱՕԿ-ի աշխատանքային իրավունքները։ Ոչ մի որբի հնարավոր չէ որբանոց վերցնել առանց կառավարության համաձայնության, և ոչ մի հիվանդ չի ընդունվում ամեիկյան հիվանդանոց, եթե անձնապես չի ներկայանում առողջապահական գրասենյակ և այնտեղ չի ստանում սանիտարական ծառայողից փաստաթուղթ։

Մենք գիտենք որ շատ դեպքերում այդ արտոնագրերը տրվել են դրամով՝ վարչական ծառայողների ստացած կաշառքի դիմաց։ Մի քանի անգամ կառավարությունը մեր որբերի սպառիչ մարդահամարներ անցկացրեց, իսկ հիմա ստացել ենք նոր հրաման, ըստ որի՝ տասնհինգ տարեկանից բարձր մեր երեխաները պետք է լքեն որբանոցը։ Մեր որբերի թվում ունենք տասնհինգից մինչև քսանհինգ տարեկան հասակի հինգ հարյուրից ավելի երիտասարդ աղջիկներ, որոնք անցած երեք տարիներին փախել են թուրքական հարեմներից։ Թուրք պաշտոնյաներն արձակել են սույն հրամանը՝ այդ աղջիկներին իրենց ձեռքը նորից գցելու համար։ Մենք ի սկզբանե վճռական քայլեր ենք գործադրել այդ աղջիկներին վեներական այն բոլոր ախտերից, որոնցով նրանք կարող էին վարակվել թուրքերի միջավայրում լիներու ժամանակ, ձերբազատելու ուղղությամբ։ Այդ ամբողջ աշխատանքը ի չիք կդառնա, եթե նրանք հարկադրաբար վերադառնան նման այլասերված կենսակերպի։ Այդ աղջիկների համարյա քսանհինգ տոկոսը վարակված է եղել, ու չնայած գիտությանը հայտնի լավագույն բուժման կիրառմանը՝ չենք կարողացել բոլորին ազատել այդ նոխկալի հիվանդություններից։

Անցյալ տարի Անգորայի կառավարությունը Անատոլիայով մեկ թշնամացրել է մահմեդական բնակչության վերին և առավել պահպանողական խավը։ Մահմեդական հոգևորականությունը դեմ է այս կառավարությանը, քանի որ նա էությամբ կրոնասեր չը և կրոնն օգտագործում է քաղաքական նպատակներով միայն։

Իսլամ հոգևորականությունը դասվում է ամերիկացիների՝ Խարբերդում ունեցած լավագույն ընկերների շարքին։ Հայերի հետ վեց տարի առաջվա վարվեցողությունն ու հույների հետ ներկայիս դաժան վերաբերմունքը անհաղորդ են այդ մահմեդականների առավել առողջ և առավել կիրթ խավի զգացմունքներին։ ...Մարկ Հ.Վարդ»։ 

  ՀԱԱ, ֆ.430, ց.1, գ.1010, թ.20-23: Մեքենագիր։ Բնագիր։ Թարգմանություն անգլերենից։

 

Մեջբերումներ

1. Տես. Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր Ոսկեղեն դաշտը։ Յուշամատեան պատմական, մշակութային եւ ազգագրական։ Նիւ Եորք, 1959; Henry Harrison Riggs, Days of Tragedy in Armenia: Personal Experiences in Harpoot, 1915-1917. Ann Arbor, MI; Gomidas Institute, 1997; Armenian Tsopk/Kharpert, ed.by R.G.Hovannisian. UCLA Armenian History and Culture Series, Historic Armenian Cities and Provinces, 3. Costa Meza, Ca, Mazda Publishers, 2002:

2. Բողոքական քարոզիչները ԱՄՆ-ում ստեղծել են Արտասահմանյան առաքելությունների հանձնակատարների ամերիկյան վարչություն, որը Խարբերդում գործում էր 1855թ.։ Նա ունեցել է տարածված կառուցվածք և ընդգրկում էր նահանգի 63 դպրոց՝ մանկապարտեզներից մինչև քոլեջ, միաձույլ համակարգով, եկեղեցիներ ու մամուլ, հիվանդանոցներ, որբանոցներ, արհեստանոցներ։

3. Հայաստանի ազգային արխիվ (այնուհետև՝ ՀԱԱ), ֆ.200, ց.1, գ.193, թ.377։

4. ՀԱԱ, ֆ.200, ց.1,  գ.557, հ.I, թ.192, 198։

1. United States National Archives, Washington D.C., Record Group 59 Records of the Department of State, class 860J.01/document 9; T1192, Roll 1; Records of the Department of State relating to the internal affairs of Armenia, 1910-1929. Microfilm publications, Wash., the NA, NA and Records Service, General Services Administration, 1975, ՀԱԱ, միկրոժապավենների հավաքածու, հ. 1 (այնուհետև ՀԱԱ, ՄՀ)։

2. United States National Archives, Washington D.C., Records of the Department of State relating to the internal affairs of Armenia, 1910-1929. Microfilm publications, Wash., the NA, NA and Records Service, General Services Administration, 1975, T1192, Roll 7, ՀԱԱ, ՄՀ, հ.36։  

Ծանոթություններ

1. «Միություն և առաջադիմություն»՝ ստեղծված է երիտթուրքերի կոմիտեի կողմից։

2. Հայ կաթոլլիկ եպիսկոպոս Ստեփան Իսրայելյանը ծնվել է 1866թ. փետրվարի 15-ին, Մուշ քաղաքում, աշխարհական անունը՝ Սեդրակ։ Սովորել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ Արաբկիրի ժողովապետ էր, 1899թ. փետրվարի 6-ից Խարբերդի թեմի եպիսկոպոս։ 1912թ. սեպտեմբերի 1-ին Վիենայում պատարագ է մատուցել ս.Հաղորդության ժողովի առթիվ։ Սպանվել է 1915թ. հուլիսի 14-ին, Քեշիշ խանի մոտ, Դիարբեքիր տանող ճանապարհի վրա՝ Գեղվանք գուղի մերձակայքում։ [Տես. Վահէ Հայկ, նշվ.աշխ., էջ 1101-1102, 1441-1442; Թէոդիկ։ Յուշարձան նահատակ մտաւորականութեան։ «Նաւասարդ»-ի հրատ., թիւ 4: Երևան, 1990, էջ 110, Յովհաննես Արք. Նազլեան։ Յուշերը։ Մերձաւոր Արեւելքի 1914-1928 շրջանի քաղաքական-կրոնական դեպքերուն մասին։ Ա հատոր։ Թարգմ. Հ.Ստեփանյան։ Պեյրութ, Հայ կաթողիկէ տպարան, 1960, էջ 338-339: Տվյալները ճշտվել են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Արփինե Բաբլումյանի և armworkshop@umich.edu մասնագիտական խմբի մասնակցությամբ։]

3. Իզօղլու, Թմնիս բերդ, գետանց և գյուղ Ծովք լճակից արևմուտք, Եփրատի ճախ ափին, հին կամրջի դիմաց։ 1914թ. ուներ 280 հայ և 390 թուրք բնակիչ։ Հարակիցը ս.Լուսավորչի եկեղեցին էր։ [Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 4 հատորով, հ.2։ Ե., ԵՊՀ, 1988, էջ 459-460:]

4. [Վահէ Հայկ, նշվ.աշխ., էջ 1442-ում տրվում է Հաճի Քահյա անվանաձևը։]

5. Թարգմանված վավերագրում Խարբերդը հիմնականում օգտագործվում է Խարպութ անվանմամբ։

6. Ազատախոհ  հասարակական-քաղաքական հոսանք Օսմանյան կայսրությունում։

7. Ոստիկանության պետ։

8. Գտնվում է Զոնգուլդակից արևմուտք՝ Կ.Պոլսից 190 կմ հեռավորության վրա։ //-85

9. Դիվանապետ։

10. Փաստաթղթերը ներկայացվում են այն հերթականությամբ, ինչպես որ դրանք դասավորել է Հ.Դուայթը, երբ ընդգրկել է Բ.Կոլբիին ներկայացվող տեղեկանքում։

11. Վավերագրերում՝ Հայկական Հանրապետությունը։

12. Հ.Դուայթը նշել է Գ.Փաստրմաճյանի հուշագրի և այլ փաստաթղթերի Պետդեպարտամենտում գրանցման համարները։ Այժմ էլ դրանք նույն համարներով պահվում են ԱՄՆ-ի Ազգային արխիվի 59-րդ ֆոնդում։

13. Տես նաև. ՀԱԱ, ֆ.200, ց.2, գ.114, թ.1:

14. Ընդգծումները փաստաթղթինն են։

15. XIV դարի ադրբեջանական 7 քոչվոր ցեղերի «կարմրագդակ» անդամներ, իրանալեզու են, շիա Սեֆյանների հպատակներ։

16. Ֆրանսիացի հեղինակ Վիտալ Քինե, 1892թ. Փարիզում հրատարակել է «Ասիական Թուրքիա։ Փոքր Ասիայի բոլոր նահանգների վարչական աշխարհագրություն, նկարագրական ու հիմնավորված վիճակագրություն» երկհատորյակը, որի վիճակագրական տվյալները Թուրքիայում ընդունվում էին որպես խիստ հավաստի։ [Տես. Vital Cuinet, La Turquie d'Asie. Gèographie administrative, statistique descriptive et raisonnée de chaque province de l'Asie Mineure, 2 vols. Paris, 1892:]

17. Վավերագրում նշվել է երկու անվանում՝ Մամուրեթ ուլ Ազիզ (Մեզիրե)։

18. Փաստաթղթում՝ Կարա-սու՝ Սև ջուրը։

19. Ինչին ավելանում է ևս մեկ հանգամանք՝ զեկոուցագիրը ներկայացնելու պահին (1920թ. նոյեմբերի 11-ին) ՀՀ-ում տիրում էր պատեերազմական ծանր իրավիճակ։

[20. Այժմ Անկարա։

21. Վավերագրում ունի Էգին անվանաձևը։

22. Է.Ալենի օգնականը Անգորայում։

23. Սխալմամբ նշվել է որպես Հեքին Հեն։

24. Փաստաթղթում՝ Սվազ։

25. Իրականում՝ հունվարի 28-ին։

26. Ավելի ճիշտ՝ փետրվարի 2-ին։]

27. Իջևանատուն։

28. Խարբերդում օտարերկրյա քարոզիչներին «պրոդ» էին անվանում։

29. Ցածր գներով սպասարկվող ճաշարան։

30. Այդ գնումները անում էր Հենրի Ռիգզը։ //-86