ԱՄՆ-ի օգնության կազմակերպումը և

Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ.

Ամփոփում

                    

1918-1920թթ. ՀՀ-ին հասցրած ԱՄՆ-ի օգնության համակարգը աճել է 1 հոգուց (Ջ.Էլդերից) մինչև Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն, Ամերիկյան նպաստամատույց վարչությունը և Դաշնակիցների գերագույն կոմիսար Վ.Հասկելի աշխատակազմը ներառող ցանց։ 1918թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ՀՀ-ում ընդունվել է 9 օրենք գաղթականների մասին, 1919թ. ապրիլի 8-ին, 12-ին և 28-ին կնքվել են երկկողմ համաձայնագրեր, նոյեմբերի 14-ին Վ.Վիլսոնը լիազորել է ՀՀ կառավարությանը ապառիկ եղանակով 35 հազար տոննա ցորենի վաճառքը։ 1919թ. ամառվանից սկսած և 1920թ. փրկարար աշխատանքներն ընդգրկում էին Կովկասում սփռված 700-800 հազար մարդ, այդ թվում՝ հանրապետության 500 հազար արևմտահայությանը։ Այստեղ 1 շնչին հասել է 57,6 դոլարի արժողության 238,3 կգ պարեն։ ՀՀ-ում ողջ են մնացել 350 հազար տուժածներ, ցորենը ձեռք էր բերվում արտոնյալ գներով՝ 1 կգ 12-ից 20 ցենտով, իսկ բեռների 44 տոկոսն անհատույց նվիրատվություններ էին։ Ընդ որում, հանրային ծրագրերը սկսվում էին պետականներից ավելի շուտ ու տևում էին ավելի երկար։