Ուինստոն Չերչիլի արխիվը Անդրանիկ Օզանյանի մասին

 

Ամփոփում

Քեմբրիջի քոլեջում զետեղված Ու.Չերչիլի արխիվը վկայություն է պարունակում ռազմական նախարարի քարտուղար Ա.Սինկլերի զորավար Անդրանիկի //-110  հետ հանդիպման մասին։ Այն տեղի է ունեցել 1919թ. օգոստոսի 23-ին, Լոնդոնում, վերոհիշյալ նախարարությունում։ Ա.Օզանյանը պատրաստ էր վերադառնալ Հայաստան ու 2 դիվիզիա հավաքագրել, Բրիտանիայի կողմից նյութական ու ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու դեպքում։ Զորավարը պնդում էր, որ Դաշնակիցների զորքի բացակայության պայմաններում Հայաստանին սպառնում են թուրք-ադրբեջանական հարձակումներն, որոնք կարող են կործանել ազգը։ Ա.Օզանյանը պատրաստ էր գործել բրիտանական սպայակազմի հետ համատեղ ու ծառայության ընդգրկել բրիտանացի 40 մասնագետի։

Իր հանդիպման մասին նա տեղյակ է պահել զորավար Հ.Բագրատունուն՝ հույս ունենալով, որ հաջողության դեպքում կգործեն միասին։ Բանակցային ընթացքին ծանոթ էր նաև Պողոս Նուբարը։ Զրույցը զեկուցագրի տեսքով ներկայացվել է ռազմական նախարար Ու.Չերչիլին, որը համամիտ էր առկա մտահոգությանն ու երիցս` օգոստոսի 15-16 ու 23-ին իր հեղինակած «Վտանգ Հայաստանի համար» հուշագրեր ու հանդիպման բովանդակությամբ տեղեկանք է հղել Պատերազմական դահլիճի նիստերին։ Դրանք բաղկացած էին Ա.Ահարոնյանի և բրիտանական պառլամենտի անդամ Ա.Վիլյամսի նամակներից, ՀՀ վարչապետ Ա.Խատիսյանի՝ Փարիզի վեհաժողովին հաս- ցեագրած հեռագրից և այլ աղբյուրներից ստացված տվյալներից։

1919թ. օգոստոտսի 23-ի հանդիպումը անմիջական դրական արդյունք չի տվել, ու հայերին ինքնապաշտպանության միջոցներ տալու մասին վեճերը տևել են մինչև 1920թ. հունիսը։ Զենքն առաքվել է բրիտանական զորքերի հեռանալուց ու բանակցություններից մեկ տարի ուշ, և դրա լայնածավալ կիրառումը իրականություն է դարձել արդեն առանց Ա.Օզանյանի, Հ.Բագրատունու և Ա.Խատիսյանի՝ որպես վարչապետի, մասնակցության։ //-111