Տարածաշրջանային համագործակցության փորձերը

և Անդրկովկասյան հանրապետությունների II կոնֆերանսը

(1920թ. ապրիլի 9-22)

 

Ամփոփում

Ինչպես վկայում են 1920թ. ապրիլի 9-22-ին Թիֆլիսում գումարված Անդրկովկասյան հանրապետությունների II կոնֆերանսի բանակցությունները, երեք հանրապետություններից յուրաքանչյուրն ուներ խնդիրների իր հստակ առաջնահերթություններն ու նպատակները։ Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնի վրա, առաջ էր քաշում համադաշնության (կոնֆեդերացիայի) դրույթն ու աշխատում էր այն օգտագործել  Ռուսաստանի դեմ։ Վրաստանը մտահոգված էր Բաթումի մարզի  ապագայով  ու համագործակցության հնարավորությամբ։ Հայաստանի ղեկավարությունը իրավամբ համադաշնությունը համարում էր ինտեգրացիայի քիչ արդյունավետ ձև. նա գերադասում էր անկախությունը կամ իշխանության երկրամասային մարմիններ՝ վերահսկողական-գործադիր գործառույթներով։ Հայաստանի Հանրապետությունում ձգտում էին երկկողմ բանակցություններով լուծել երկրամասի խնդիրները. այդտեղ ակնկալիքներ ունեին դաշնակիցներից ու խաղաղություն էին պահանջում համագործակցության փոխարեն։ Ադրբեջանում, Վրաստանի հետ դաշինքը ձախողելուց հեիո և, անկասկած, Թուրքիայի մասնակցությամբ, կտրուկ փոխվեց ռազմավարությունը։ Այնտեղ անկախությունը փոխանակում էին հայերի հաշվին ակնկալվող հնարավոր  հողային ձեռքբերումների հետ և Թուրքիայի փոխարեն նոր գործընկեր էին ճանաչում ոչ թե վերջինիս հակառակորդ Անտանտին, այլ Թուրքիայի այն ժամանակվա մերձավոր գործընկեր Խորհրդային Ռուսաստանին։ Ադրբեջանը չի ունեցել մշակութային ավելի լայն կապեր, կողմնորոշում կամ հակում նոր բոլշևիկյան համակարգի նկատմամբ, քան իր հարևանները։ Այնուամենայնիվ, նա առաջինը դիմեց գաղափարախոսության ու հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխությունների՝ ներառյալ մասնավոր սեփականության վերացումը։ Եվ թուրք քաղաքագետների թելադրած այդ քայլը օգտաշատ դոուրս եկավ։ //-70

ՀՀ իշխանություններն էլ չէին խաբվում նրանց ամեն կերպ օգտագործելուն միտված վերաբերմունքից կամ ինտեգրացիայի մասին խոսակցություններով, քանի որ  վերջինս ենթադրում էր որոշակի ուժ և սահմանների կայունություն։ Ուստի Անդրկովկասյան հանրապեությունների II կոնֆերանսին միաժամանակ նրանք որոշում ընդունեցին ազգային բանակով զորակցել ղարաբաղահայերին, ինչն էլ հանգեցրեց Արցախի Հայաստանին միավորելու որոշմանը։ //-71