Սարդարապատից Բաթում. հայոց հերոսապատումն

ու Կառյակ դաշինքի կիսափլուզման շրջանը

(1918թ. ապրիլ - հուլիս)

 

Ամփոփում

Բանալի բառեր՝ Հայաստանի Հանրապետություն, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտեր, Կովկասյան ճակատ, Հայոց Ազգային խորհուրդ, Բաթումի պայմանագիր, Քառյակ դաշինք, Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, Անդրկովկաս։

Օգտվելով 1917թ. ռուսական հեղափոխություններով ստեղծված իրավիճակից՝ 1918թ. փետրվարի 5-ին թուրքական բանակը խախտեց Երզնկայի զինադադարը և անցավ հարձակման՝ նպատակ ունենալով վերագրավել Արևմտյան Հայատսանը, իսկ այնուհետև՝ Երևանը, Թիֆլիսն ու Բաքուն։ Առանց լուրջ դիմադրության հանդիպելու թուրքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան։ Հայ ժողովուրդը և նորակազմ բանակը մայիսի 21-29-ին Սարդարապատի, մայիսի 23-29-ին Բաշ-Ապարանի և մայիսի 25-28-ին Ղարաքիլիսայի հերոսամարտերում կասեցրին թուրքերի առաջխաղացումն ու ֆիզիկական բնաջնջումից փրկեցին արևելահայությանը՝ ծնունդ տալով անկախ պետականությանը։ Հայկական եռամարտի արդյունքում հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի պայմանագիրը, որով Թուրքիան, հսկայական տարածքներ ստանալու հետ միասին, առաջինը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այնուհանդերձ երիտթուրքերի պարագլուխները չէին թաքցնում Հայաստանը Օսմանյան կայսրության ինքնավարություն դարձնելու իրենց ցանկությունը։ Քառյակ դաշինքի պարտությունն Աշխարհամարտում ու հայ ժողովրդի տոկունությունը միայն կարողացան ի չիք դարձնել օսմանյան ծրագիրը։  //-94