Շուշի քաղաքի 1920թ. մարտի 23-26-ի ողբերգությունը

հայրենական և օտար պատմագրության մեջ

 

Ամփոփում

Բանալի բառեր՝ Շուշի, 1920թ. մարտի 23-26, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ղարաբաղի հայության VIII համագումար, ինքնապաշտպանություն, ապստամբություն, կանխարգելիչ հարված, պատմագրություն։  

1920թ. մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերն ու մահմեդական բնակիչները, օգտվելով ՀՀԴ բյուրոյի լիազոր ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի փոքրաթիվ ջոկատի կանխարգելիչ հարվածից, իրականացրել են Շուշիի հայության կոտորածը և քաղաքի հրկիզումը։ Այդ մասին վկայում են ինչպես ժամանակակիցների հուշերը, այնպես էլ արխիվային բազմաթիվ նյութեր։ Շուշիի կործանումը լուսաբանել են Հայաստանի Հանրապետության պատմաբանները, սփյուռքի և օտար ուսումնասիրողները։

Բոլոր հետազոտողները միահամուռ գրում են, որ Շուշիում իրականացված քա-//-132  ղաքացիական բնակչության սպանդն ու քաղաքի հայկական մասի իսպառ ոչնաչումն եղել է մարդկության դեմ ուղղված ոճրագործություն, որը, ըստ էության, ցեղասպանություն է։  //-133