ՀՏԴ:929.281.6 Խրիմյան + 947.925       Doi: 10.54503/0135-0536-2025.1-36

Մկրտիչ Խրիմյանի 1904թ. մայիսի 30-ի նամակները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին

Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հիմնահարցի համատեքստում*

 

Բանալի բառեր՝ Մկրտիչ Խրիմյանի նամակները, Արևմտյան Հայաստան, Օս­մանյան կայս­րութ­յուն, բարենորոգումներ, կոտորածներ, 1904թ. Սասունի ինքնապաշտ­պանություն, Թեոդոր Ռուզվելտ, Էմիլ Լուբե, Էդվարդ VII, Հով­սեփ Սարաճյան, Սահակ Այվատյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Գեղամ Տեր-Կա­րա­պետ­յան։

 

Ամփոփում

Ելնելով 1878–1904 թվականներին և, հատկապես, 1895 թվականից անզիջում պայ­քար էր ընթանում Մեծ տերութ­յունների կողմից Օսմանյան կայսրության լծի տ­ակ հեծող Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու և այդ գործընթացները խաթարելուն հետամուտ Բ․Դռան միջև։ Մեծ Բրի­­տա­­նիան, Ֆրանսիան և Ռու­­­­սաստանը, չնայած հակասություններին և մրցակցությանը, հա­մա­տեղ ծրագրեր էին մշակում Օսմանյան կայսրությունում կա­­պի­­տա­լիս­տական ​​հիմ­­քեր ստեղծելու համար։ 1895թ մայիսի 11-ին Կ․Պոլսում ստորագրված հայտ­­նի հուշագրում այդ երկր­նե­րի դես­պաններ Ֆ.Կարրին, Պ.Կամբոնը և Ա․Նելիդովն Արևմտյան Հայաստանը դիտար­կում էին որպես վար­­­­չական մեկ միաս­նական միավոր, որը պետական քաղաքա­կա­նութ­յամբ ենթարկ­­վում էր ազգա­յին, տնտեսական և ադմինիստ­րա­տիվ ճնշումների։ Բ․Դուռը, չցանկանալով ան­գամ տարրական օրենքներով սահմանափակել հա­­յե­րի ան­­սանձ շա­հա­գոր­ծու­մը, իրեն պարտադրվող նորամուծությունները փոխա­­րի­նեց Արևմտյան Հա­յաս­տանը հայաթափելու ու տեղաբնիկներին հողից զրկե­լու քաղա-քա­կա­նութ­յամբ․ այն դարձավ քրդական ցեղերի, ոստի­կա­­նութ­յան ու կանոնա-վոր բա­նակի ամե­նա­վայրագ բռնությունների թիրախ։ Հայերի կյանքի, ունեց­վածքի և տե­ղա­շարժի համար նույնիսկ նվազագույն անվտան­գություն չկար։ 18941896թթ․ համիդյան զանգվածային ջարդերից հետո՝ 1904թ․ հունվարի 23-ից մայիսի 14-ը, այնուհետև՝ մինչև հուլիսի 18-ը, այս քա­ղա­քա­կա­նության զո­հը նորից դարձավ Սասունը, որտեղ հայ­կական փոք­րա­­­թիվ ինքնապաշտ­պա­նա­կան ջոկատները փորձում էին պե­տա­կան ​​տե­ռո­րից պաշտ­պանել 30 հազար հայերի1: Սևրի պայմանագրի արդյունքները ի չիք դարձնելու անհրաժեշտությունից՝ քեմալական Թուրքիան համաձայնության եկավ //-36

Ձգտելով օգնել իր ժողովրդին՝ Մկրտիչ Խրիմյանը 1876թ․ ներգրավված էր ​​բարեփոխումների պետական ծրագրերի մշակման գործում։ 1878թ հունիսի 13-ից հուլիսի 13-ը նա, որպես պատվիրակության ղեկավար, փաս­տա­­­թղթեր է ներկայացրել Բեռլինի վեհաժողովի մասնակիցներին։ Սասունի վրա օսմանյան բանակի հարձակման ընթացքում՝ 1904թ. մայիսի 30-ին, կաթողի­­կո­­­սը նա­մակ­­ներ է գրել և պատվիրակություն ուղարկել Ֆրանսիայի նա­խա­գահ Էմիլ Լու­բեի, Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ի և ԱՄՆ նա­խագահ Թեոդոր Ռուզ­վելտի մոտ։ Հունիսի 1-ին Խրիմյանը նամակ է գրել նաև Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ին։ Հիմնվելով 1895թ․ մայիսյան հուշագրի վրա՝ Մկրտիչ  Ա-ն ձևակերպեց բարեփոխումների նվազագույն պահանջները և խնդրեց, որ Մեծ տերութ­յուն­ները վերահսկեն իրագործվելիք բարենորո­գում­ների կատա­րու­մը։ 1904թ․ հուլիսի 18-ին Սասունում տեղի ունեցող իրա­դար­ձութ­յուն­նե­րին հետևող եվրոպացի երեք հյուպատոսներին նման պահան­ջագիր ներ­կա­յաց­­րեցին ինք­նա­­պաշտպանական ուժերի հրամանատարներ Անդ­­րանիկ Օզան­յանը, Գևորգ Չաուշը և Գեղամ Տեր-Կարապետյանը։

Նույն թվականի հուլիսի 16-ին, օգոստոսի 10-ին և սեպտեմբերի 28-ին Մկր­տիչ Խրիմյանի կազմած պատվիրակության անդամները՝ արք­եպիս­­կո­պոս­­ներ Հովսեփ Սարաճյանն ու Սահակ Այվատյանը, Փարիզում, Լոն­­դոնում և Վա­­շինգ­­տոնում կաթողիկոսի խնդրագիր-նամակները հանձ­նե­ցին այդ երկր­ների ղեկա­­­վար­­ներին։ Դրանք վկայում էին ինչպես իրավի­ճակն Արևմտյան Հայաստանում փո­խե­­­լու անհրա­ժեշ­տության, այնպես էլ այն մասին, որ հայ ժողովուրդը գտն­վում էր անպաշտպան և ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Սակայն Հայ­րի­­կի նա­մակ­­ները ցանկալի արդյունք չտվեցին․ տերությունների ղեկա­վար­նե­րը և, մաս­նա­­վո­րապես, ԱՄՆ նախագահ Թ․Ռուզվելտը գիտակցում էին, որ Օս­­ման­յան կայս­րութ­յունը բարեփոխումներ չի իրականացնի առանց ար­տա­քին ուժով պար­­տա­դրված հսկողության։ //-37  ...

* Ներկայացվել է 11.XII.2024թ., գրախոսվել է 20․II.2025թ․, ընդունվել է տպագրության 27.III.2025թ.:  

1) 1894-1914թթ. Սասունի վարչական միավորի 156 գյուղերում ու ավաններում հայերի թիվը 40 հազարից նվազել է մինչև 24.233 հոգի, իսկ վարչական միավորի //-36  սահմանից դուրս գտնվող 53 գյուղերով հանդերձ կար 46-50 հազար հայ (տե՛ս, մասնավորապես, Kévorkian. 2001, 42-43)։ //-37  ...