Նախիջեվանի խնդիրն ամերիկյան քաղաքականության մեջ

(1919-1920թթ.)

 

Ամփոփում

Նախիջևանը Հայաստանի Առաջին Հանրապետությամ մաս է ճանաչվել բրիտանական հրամանատարության 1919թ. ապրիլի 24-ի կարգադրությամբ ու մայիսի 3-ի հրամանով։ Հունիսի 20-25-ին Նախիջևանում հաստատված հայկական վարչակազմի ու բնակչության վրա թուրք-թաթարական հարձակումից հետո Դաշնակիցների Գերագույն հանձնակատար, ԱՄՆ-ի բանակի գնդապետ Վ.Հասկելն առաջարկել է երկրամասում ստետղծել ամերիկյան գեներալ-նահանգապետություն՝ գնդապետ Է.Դելիի ղեկավարությամբ։ Սակայն Նախիջևանի Մահմեդական ազգային խորհուրդը (ՄԱԽ) դրան ընդդիմացավ։

1919թ. նոյեմբերի 23-ին Հայաստանն ու Ադրբեջանը ամերիկացիների հովանու ներքո կնքեցին ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը։ Սակայն 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի արագ խորհրդայնացումը, խորհրդա-թուրքական համագործակցությամբ հանդերձ, էապես փոխեց իրավիճակը։ Ամրապնդելով պետական իշխանությունը՝ 1920թ. //-53 հուլիսի 11-ին գեներալ Գ.Շելկովնիկյանի ջոկատը հարձակվեց թուրք-թաթարական զորքերի վրա և ամսի 14-ին թշնամու գնդերն ու մահմեդական բնակչությունը խուճապահար փախուստի մատնվեցին։ Ուստի, հուլիսի 16-18-ին ՄԱԽ-ը Երևանում բանակցություններ անցկացրեց երկրամասը Հայաստանին խաղախ կերպով հանձնելու համար։ Հուլիսի 20-ին ՄԱԽ-ը Նախիջևանն ու Շարուրը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անբաժան մաս, իսկ նրա բնակիչներին՝ ՀՀ քաղաքացիներ։ ՄԱԽ-ի կողմից պաշտոնական պատասխանը ժամկետին չստանալու հետևանքով ռազմական գործողությունները վերսկսվեցին ու թշնամու փախուստը կրկնվեց։ Հետևաբար, հուլիսի 27-ին ՄԱԽ-ը նորից ընդունեց վերջնագիրը։ Այնուհետև ձևափոխվելով Հեղկոմի և օգտվելով Կարմիր բանակի առկայությունից՝ նա չեզոքացրեց ՀՀ ռազմադիվանագիտական ձեռքբերումները։ Խորհրդային Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ՝ ԱՄՆ-ն այլևս նկատելի ազդեցություն չունեցավ իրադարձությունների հետագա զարգացումների վրա։ //-54