Նախիջեվանի գավառը Մոսկվկայի պայմանագրի և 1920-1921թթ.

ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությոմւնների համատեքստում

 

Ամփոփում

Ելնելով Սևրի պայմանագրի արդյունքները ի չիք դարձնելու անհրաժեշտությունից՝ քեմալական Թուրքիան համաձայնության եկավ //-33   Խորհրդային Ռուսաստանի հետ և 1920թ. հուլիսի 28-ին Կարմիր բանակի աջակցությամբ վերադարձավ Նախիջևան, որտեղից նրան դուրս էր մղել Հայաստանի Հանրապետության բանակը։ ՀՀ-ն համաձայնեց շրջանը «վիճելի» տարածք համարել և ընդունեց այնտեղ Կարմիր բանակի զորքերի տեղակայումը։ Հաշվի առնելով 1920թ. թուրք-հայկական պատերազմի կորստաբեր զարգացումները՝ պաշտոնական Երևանը հոկտեմբերի 28-ին համաձայնեց Նախիջևանում հանրաքվե անցկացնել, իսկ ՌՍԴԽՀ-ն ընդունեց Հայաստանի աներկբա իրավունքը շրջանի նկատմամբ։ Սակայն դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված պայմանագրով, ՀՀ-ն թուրքական բանակին զիջեց հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանի հսկողության հնարավորությունը։ Այսպիսով, Հայաստանից խլվեց ինքնիշխան իրավունքը Նախիջևանի հանդեպ։ Թուրքիայի՝ հետագա անզիջում կեցվածքի և Ադրբեջանը խորհրդայնացնելու գործում նրա ներդրման հետևանքը դարձավ 1921թ. մարտի 16/18-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը։ Այդ գործարքը կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և առանց երրորդ՝ անկախ պետության՝ խորհրդային դարձած, բայց խռովության մեջ ներքաշված Հայաստանի մասնակցության, Ադրբեջանին հանձնեց Նախիջևանի հսկողությունը։ 1921թ. հոկտեմբերի 13-ին, ստանալով տարածքային փոքր զիջում, Խորհրդային Հայաստանը ստորագրեց Կարսի պայմանագիրն ու ճանաչեց Նախիջևանի նոր կարգավիճակը։

Բանալի բառեր՝ Հայաստանի Հանրապետություն, Նախիջևան, Խորհրդային Ռուսաստան, քեմալական Թուրքիա, Ադրբեջան, 1921թ. Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր։ //-34