Մի քանի նկատառում

 

1919թ. «Պատմաբանասիրական հանդեսի» այս տարվա առաջին համարում (էջ 237-241) լույս է տեսել ճանաչված թումանյանագետ բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանի գրախոսականը «Հովհաննես Թումանյան. Նոպահայտ փաստաթղթեր» ժողովածուի մասին: Այն կազմել է պ.գ.թ., դոցենտ Հ.Սուքիասյանը, և 2019թ. հրատարակել է ԳԱԱ Պատմության ինստիտուտը: Ի թիվս այլ վավերագրերի, գրախոսականում հատկապես ընդգծվել է Հովհ. Թումանյանի երկու ելույթը Հայոց Ազգային խորհրդի (ՀԱԽ-ի) 1918թ. մարտի 30-ի նիստում: Ընթերցողը տեղեկացվել է, որ այդ ուշագրավ ելույթները «վրիպել են նույնիսկ նրա տարեգրությունը կազմողների հայացքից» (էջ 238): Այնուհետև, այլ նյութերի շարքում առանձնացվել են «Ալեքսանդրապոլում 1918թ. ապրիլի 8-ի հայ ղեկավար գործիչների արտակարգ խորհրդակցության ՀԱԽ-ի, ...հուլիս 6-ի նիստերի... արձանագրությունները» (էջ 238):

Այդ ամենով հանդերձ, Ս.Հովհաննիսյանի դրական գնահատականն ու Հովհ. Թումանյանի ելույթների վրա կատարած շեշտադրումը չի ներառում իմ՝ խնդրո առարկա վավերագրերը հայտնաբերած, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Գայանե Մախմուրյանի անունը, ով այդ փաստաթղթերը հրատարակել է 2014թ. «Պատմաբանասիրական հանդեսի» երրորդ համարում: Ընթերցողը թյուր տպավորություն է ստանում, թե տվյալ գիտական նվաճումը պատկանում է ժողովածուի կազմողին: Վերջինս ժողովածուում հապամապատասխան վավերագրերի տակ, պետք է նշեր դրանք առաջին անգամ հրապարակած պատմաբանի անուն-ազգանունը, սակայն դրա փոխարեն նշել է՝ «Պատմաբանասիրական հանդես», 2014թ., № 3, ուստի և նպաստել է անցանկալի շփոտության£ Ժողովածուի կազմողն ու գրախոսության հեղինակը չեն գիտակցել այդ կերպ իրենց մոտեցման սխալ լինելը և այն հանգամանքը, որ մոլորության մեջ են գցել ընթերցող հանրությանը:

Հավելեմ, որ գրախոսվող ժողովածուում ներկայացվել է ՀԱԽ-ի հունիսի 24-ի նիստը՝ ըստ դրա ձեռագիր սղագրության: Հայաստանի Ազգային արխիվի ֆոնդ 222, ցուցակ 1, գ.120-ում պահվող ձեռագիրը պարունակում է նիստի մասնակինցների անուն-ազգանունների սկբնատառերը միայն: Դրանում «Յ.Թ.» նշումներն Ամենայն Հայոց բանաստեղծի հետ նույնականացման որևէ հնարավորություն չեն տալիս: Միայն «Պատմաբանասիրականում» մեքենագիր օրինակից մեր հրատարակած արձանագրություններն են պարունակում բանաստեղծի անուն-ազգանունը ամբողջությամբ՝ անկասկած, վկայելով նրա գործունեության մասին:

Նաև՝ Ալեքսանդրապոլի արտակարգ խորհրդակցության 1918թ. ապրիլի 8-ի երկու նիստերը ժողովածուում միացվել են որպես մեկ միջոցառում, ապա սղագրությունը ներկայացվել է լրացուցիչ համարա-կալմամբ, թեև պարզապես կրկնում է վերևում ներկայացվածը:

Գտնում ենք, որ գիտական տարրական բարեխղճությունը պահանջում //-285  է հետազոտողներից լինել ուշադիր և մոռացության չտալ արդեն կատարված աշխատանքն ու նրա հեղինակին: //-286