Հովհաննես Թումանյանի ելույթները Հայոց ազգային խորհրդի

և Ալեքսանդրապոլի արտակարգ խորհրդակցության նիստերում

(1918թ. ապրիլ-հուլիս)

 

Հայոց ազգային խորհրդի (ՀԱԽ)1 1918թ. ապրիլի 12-ի/մարտի 30-ի, հունիսի 24-ի և հուլիսի 6-ի արձանագրությունները նոր փաստեր են պարունակում Հովհաննես Թումանյանի կյանքի մասին այն ծանր ժամանակաշրջանում, երբ ձևավորվում էր մեր անկախ պետությունը, և ժողովուրդը լարված պայքար էր մղում իր գոյապահպանության համար։ Բրեստի հաշտության ստորագրման պահից նա հստակ գիտակցում էր, որ հեղափոխությունն արյունալի և դրամատիկ էջ էր լրացնում հարազատ ժողովրդի պատմության մեջ։ Համընդհանուր այդ ճգնաժամից երկրամաս փրկելու համար հարկավոր էր խաղաղություն հաստատել։ «Խաղաղություն, միայն խաղաղություն է հարկավոր հիմա բոլոր ժողովուրդներին»2։ Նամանավանդ, երբ արտաքին ներխուժումը սաստկացնում էր ազգամիջան հայ-թաթարական կոտորածը3։ Միևնույն միտքն է հնչել ՀԱԽ-ի, Անդրկովկասյան կոմիսարիատի և Սեյմի հայ անդամների, Կարսից, Երևանից, Ալեքսանդրապոլից ու հայկական բոլոր շրջաններից գործուղված պատվիրակների, կուսակցությունների և զինվորական ատյանների ներկայացուցիչների արտակարգ խորհրդակցության ժամանակ, որը գումարվել է 1918թ. ապրիլի 19-21/6-8-ին Ալեքսանդրապոլում4։ Ելնե- //-237 լով մուսավաթի՝ ամբողջ երկրամասը անկախ հռչակելու թիֆլիսյան պահանջներից՝ մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, իրենց քայլերը, իշխանության, Բրեստ-Լիտովսկի հաշտության և ինքնապաշտպանության խնդիրները։ Նիստերի եզրափակիչ օրը Հովհ. Թումանյանը հանդես է եկել երկու ելույթով՝ ընդգծելով խաղաղության, միասնության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Բայց հակառակ նրա ցանկությանը, հարձակվող թուրքական բանակի հրամանատարության հետ տարվող բանակցությունները ձգձգվում էին։ Հետևաբար, 1918թ. մայիսի 19-ին ելույթ ունենալով ՀԱԽ-ի խառը նիստում, ՀԱԽ-ի անկուսակցական անդամ Ս.Մամիկոնյանը հայտարարել է Լոռու գունդը վերակազմելու անհրաժեշտության մասին։ Նա դիմել է Հ.Թումանյանին՝ Լոռի մեկնելու, գունդը կարգի բերելու և այն Թ.Նազարբեկյանի հրամանատարության տակ դնելու առաջարկով5։ Հակական զորաբանակի (կորպուսի) հրամանատարին՝ սպայակուտով հանդերձ, ծրագրում էին տեղափոխել Ղարաքիլիսա։ Ս.Մամիկոնյանի առաջարկով Մեծ լոռեցուն հաստատում են Ղարաքիլիսայի պաշտպանության հարցերով ՀԱԽ-ի ընդհանուր լիազորի պաշտոնում։ Նրա պատասխանատվության գոտին ընդգրկում էր Լոռին, Ղազախը, Շամշադինը, Փամբակն ու Բորչալուն։ Հովհաննես Թումանյանը ստանձնած պարտականությունների կատարումն ավարտել էր 1918թ. հունիսի 27-ին, երբ հրաժարական է տվտել6։ Ըստ պաշտոնական տվյալների, նա ՀԱԽ-ի լիազորի պարտականություններն իրագործել է 1918թ. մարտի 15-ից հունիսի 15-ը7։

Նկատենք, որ Թումանյանի պատասխանատվության տակ գտնվող վայրերում տիրում էր անկառավարելի իրավիճակ, զինվորականներն ու տեղի բնակչությունը գործում էին ինքնուրույնաբար ու սա վերաբերում էր իչպես ջոկատների կազմակերպման ոլորտին, այնպես էլ բնակիչներին և գաղթականներին տարատեղելու ճիգերին։ Հ. Թումանյանը, թուրքական բանակի սրընթաց հարձակման և մայիսի 28-ին Ղիրաքիլիսայում տեղի ունեցած կոտորածի ու գազանությունների կենդենի վկան է եղել8։ //-238

Բանաստեղծը Թիֆլիս է վերադարձել հունիսի 24-ին ու դեպքերի վերաբերյալ զեկուցում ներկայացրել Հայոց ազգային խորհրդում։ Մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ՝ նա անդրադարձել է մի կարևոր հանգամանքի՝ Ղարաքիլիսայի վճռորոշ մարտերում մտերիմ ընկերոջ՝ Ա.Օզանյանի բացակայությանը9։ Որոշ ժամանակ անց՝ հուլիսի 21-ին, նա թվել է նաև այլ կարևոր հանգամանքներ. Ղարաքիլիսան թուրքերի հարձակման երկրորդ հիմնական ուղղությունն էր ու նրա արգելքը հաղթահարելու դեպքում հնարավոր էր գրոհել Թիֆլիսի վրա։ Հատկապես այդ կարևոր թևն ու ամենից շատ՝ երկաթուղին, վստահել են արևմտահայ դիվիզիայի մարտիկներին10։ Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ զորամասն անգործ ու պարապ չի մնացել։ 1918թ. մայիսի 21-ին, օրինակ, հայկական զորաբանակի սպայակույտի պետ գեներալ-մայոր Ե.Վիշինսկին Ազգային խորհրդին է փոխանցել Անդրանիկի հեռագիրը։ Այն պարունակում էր արևմտահայ զինուժի՝ մայիսի 13-ից 18-ը ծավալած ակտիվ մարտերի մասին հաշվետվություն11։ Այնուհետև՝ մայիսի 25-ին, ՀԱԽ-ը նոր զեկուցագիր է ստացել, թե թուրքական ռազմական ուժերը պատրաստվում են գրոհել Ջալալօղլու վրա, և Ա.Օզանյանն առաջարկում է մարտի մեջ մտնել12։ Սակայն զորաբանակի հրամանատար Թ.Նազարբեկյանն իր զորքերին դեպի Դիլիջան նահանջելու հրաման է արձակել, որն արվել է Ազգային խորհրդի մայիսի 21-ի կարգադրությամբ։ Ըստ այդմ՝ պահանջվում է անհապաղ բանակցություններ սկսկել օսմանցիների հետ՝ ապահովելով հակառակորդի ազատ տեեղաշարժը մինչև Ջուլֆա13։

Ողբերգական այն օրերին Անդրանիկին հասցեագրած Հ.Թումանյանի քննադատությունը բացառիկ երևույթ չի եղել, դրան հավելվել է բանաստեղծի՝ 1918թ. հունիսի 28-ին Ազգային խորհրդին և Անդրկովկասյան կոմիսարիատին տված հավասարապես տհաճ գնահատականները։ Ատյաններ, «որոնց ապիկարությունը հասնում էր ոճրագործության»14։ //-239 ...

 

Մեջբերումներ

1. Արևելահայ կամ Հայոց ազգային խորհուրդը գործել է Թիֆլիս քաղաքում 1917թ. սեպտեմբերի 16-ից (հին տոմարով) մինչև 1918թ. հուլիսի 15-ը։ Նրա առաջին կազմում ընդգրկվել է 15 հոգի՝ Լ.Աթաբեկյան, Հ.Այվազյան, Ա.Ահարոնյան, Ն.Աղբալյան, Տ.Բեկզադյան, Ա.Գյուլխանդանյան, Ա.Երզնկյան, Պ.Զաքարյան, Խ.Կարճիկյան, Կ.Ղազազյան, Ս.Մամիկոնյան, Ղ.Տեր-Ղազարյան, Հ.Տեր-Օհանյան, Ս.Հարությունյան ու Ռ.Տեր-Մինասյան։ Ընդ որում, Կորյուն Ղազազյանի անունը ճիշտ չեն գրել, բայց հինգերորդ նիստից ի վեր վրիպումն ուղղել են [տե'ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև՝ ՀԱԱ), ֆ.222, ց.1, գ.141, թ.1, 2 շրջ.]։ 1918թ. հուլիսի 19-ին ՀԱԽ-ը տեղափոխվել է Երևան ու իր աշխատանքը շարունակել որպես Հայաստանի Հանրապետության Խորհրդարան։ Բառի բուն իմաստով՝ այդ ատյանը պառլամենտ է դարձել 1919թ. օգոստոսի 1-ից՝ համազգային ընտրություններից հետո։

2. Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու (այսուհետև՝ ԵԼԺ), հ.7, Քննադատություն և հրապարակախոսություն 1913-1922, Երևան, 1995, էջ 352։ Նախադասությունը ռուսերեն է՝  ир, только мир нужен теперь всем народам":

3. Նույն տեղում։

4. Տե'ս Հ.Ավետիսյան. Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, 1997, էջ 144, Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.), Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ.Ա.Վիրաբյան, Երևան, 2004, էջ 332, 336։ Երրորդ փաստաթղթում հրապարակվող Հ.Թումանյանի ելույթի մասին տեղեկացվում //-237 է Հ.Ավետիսյանի վերը հիշատակված մենագրության 152-րդ էջում։ Երկրորդ և երրորդ փաստաթղթերի ձեռագրերը համեմատվել ու ճշտվել են ՀԱԱ-ի գլխավոր արխիվագետ Հ.Ճաղարյանի հետ միասին։

5. ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.141, թ.213 շրջ

6. Հ. Թումանյան. ԵԼԺ, հ.10, Նամակներ 1905-1922, Երևան, 1999, էջ 288, 644, տե'ս նաև ՀԱԱ, ֆ.222, ց.1, գ.123, թ.30։

7. Լ.Մ.Կարապետյան. Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը։ (Դրվագներ), Երևան, 1992, էջ 211-212, 215։ Տե'ս նաև Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը, կազմ.Լ.Հ.Հախվերդյան, խմբ.Լ.Ա.Բարսեղյան, Երևան, 2000, էջ 24, 216, 271, Հ.Այվազյան. Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004, էջ 162, Ս.Հովհաննիսյան. Թումանյանը և հայ գրողների կովկասյան ընկերությունը, Երևան, 2007, էջ 126, 307։

8. Նման անմիջական վկայություն կա պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի 1919թ. փետրվար-ապրիլին հրատարակված հոդվածաշարում [տե'ս  Поручик Алек-//-238 сей Колмаков. Историческая армянская рота  (сост. и подготовил к изд. А.Закарян), Ереван, 2009, с.29-31].

9. Թումանյանը և հայոց պատմական ճակատագիրը, էջ 219, Հ.Այվազյան. նշվ.աշխ., էջ 128։

10. Հ. Թումանյան. ԵԼԺ, հ.7, էջ 355:

11. ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.21, թ.69։

12. Նույն տեղում, թ.76:

13. Նույն տեղում, թ.73-74, Ա.Հ.Հարությունյան. Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984, էջ 190, 192-193:

14. Հ. Թումանյան. ԵԼԺ, հ.10, էջ 287: //-239 ...