Հայկական մանդատի և նրա սահմանների հարցի քննարկումը

ԱՄՆ Սենատի 1920թ© հունիսի 1-ի վերջին լսումներում

 

ԱՄՆ-ի Սենատում հայկական մանդատին և նրա սահմաններին նվիրված վերջին լսումները տեղի են ունեցել 1920թ. հունիսի 1-ին£ Սենատի անդամները քննարկել են հետևյալ հարցերը© Հայաստանի մանդատը ստանձնելու հնարավորությունը, նախագահ Վ©Վիլսոնին արգելել իրականացնելու մանդատին փոխարինող քայլերը, Հայաստանի Հանրապետությանը տնտեսական ու ռազմական օժանդակություն ցուցաբերելը, հայերին պաշտպանելու համար եվրոպական տերությունների և Ազգերի Լիգայի հետ հնարավոր համագործակցությունը, մանդատային քննարկումները Մենատի միջազգային հարաբերությունների կոմիտե վերադարձնելը և այլն£ Ծավալված բուռն բանավեճերը վկայում են, որ ԱՄՆ-ը գերադասում էր Կիլիկիայից, Սիրիայից ու Մոսուլից բացի Օսմանյան կայսրության լայնարձակ հատվածի հովանավորումը, քան թե Հայաստանի Հանրապետության, Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի նահանգների և Վրաստանի մի մասի խնամակալությունը£ Նաև քննարկվում էր մանդատային գոտում ԱՄՆ-ի քաղաքական բացարձակ գերիշխանության հնարավորությունը£ Մանդատի մերժումը թելադրված էր ոչ միայն ռազմաքաղաքական, այլև՝ մեծապես տնտեսական ու Ռուսաստանի գործոններով£ //-89 ...