Հայկական հարցը Փարիզի հաշտության կոնֆերանսում ու բրիտանական

քաղաքականությունը (1919թ. հունվար - մարտ ամիսներին)

 

Ամփոփում 

1919թ. հունվար - մարտ ամիսներին Ա.Ահարոնյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը, Պողոս Նուբարի Ազգային պատվիրակության հետ միասին, պնդում էին արևմտահայ նահանգների ազատման և նրանց, Անդրկովկասում հռչակված հանրապետության հետ միավորման անհրաժեշտությունը։ Հունվարի 23-ին, 27-28-ին, 30-ին, փետրվարի 4-ին ու 10-ին Դաշնակիցները հանգամանորեն քննել են այդ, և երկրամաս նրանց ստորաբաժանումներ ուղարկելու հարցն, ընդունելով մանդատների կարևորությունը։ Դրան հակառակ, փետրվարի 7-ի Գերագույն ռազմական խորհրդի, հունվարի 23-ի և փետրվարի 15-ի բրիտանականան դահլիճի նիստերում որոշվել էր Կովկասից դուրս բերել այնտեղ արդեն իսկ զետեղված բրիտանական զորքերը։

Ազգային շահերը պաշտպանելիս, Ա.Ահարոնյանն ու Պողոս Նուբարը Վեհաժողովի քարտուղարությանը հղեցին փետրվարի 12-ի ծրագրային հուշագիրն, որը ամսի 26-ին անձամբ ներկայացրել են Գերագույն խորհրդի անդամներին։ Դրան հետևել են Ա.Ահարոնյանի մարտի 3-ի հուշագիրը, նրա՝ Ա.Թոյնբիին հանձնված զեկուցագիրը՝ Վ.Մելետի համար, ու Ս.Տիգրանյանին հասցեագրած նամակները, Պողոս Նուբարի գրությունը կաթողիկոս Գևորգ V-ին ու Ա.Պիրալյանի Հ.Քաջազնունուն ուղղված բացատրագիրը։ Այդ փաստաթղթերը, ինյպես և հայ ազգային I համագումարի ընթացքը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ու Ազգային պատվիրակության գործունեությունը Փարիզում։

Վեհաժողովի մարտի 20-ի նիստում նորից մանրազնին քննարկեցին Հայաստանին վերաբերող հարցերն, որոնք ուղեկցվել են Ա.Միլների կազմած քարտեզի զննումով։ Քիչ հետո Դ.Լլոյդ Ջորջը հայտարարեց, որ ինքը ալևս չի հետապնդում Դաշնակիցների ընդհանուր քաղաքականությունն ու անցնում է իր կայսրության շահերի պաշտպանությանը։ Փարիզի վեհաժողովը մտնում էր զարգացման մի նոր փուլը։