Հայկական ազգային օջախի առաջացման ու տեղակայման

հարցի շուրջ (1920-1922թթ.)

 

Ամփոփում

1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը խթան հանդիսացավ քեմալական Թուրքիայի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սկսելու համար։ Դրա արդյունքում անհնարին դարձավ ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի իրավարար վճիռի իրականացումը: 1920թ. վերջին - 1922թ. իրավարար տարածք հասկացությունը փոխարինվեց անկախ, այնուհետև՝ ինքնավար «Հայկական ազգային օջախ» ձևակերպումով։ 1921թ. հունվարի 7-ին հաստատվեց այդ եզրույթը, որին սատար էին կանգնել  քարոզչական ու բարեգործական կազմակերպությունները, Ջ.Մոնտգոմերիի քաղաքականապես ազդեցիկ Հայաստան-Ամերիկա ընկերությունը և Վ.Վիսոնը։ Թեմայի շուրջ ծավալված բանակցությունները էապես ազդեցին Երևանում սկիզբ առած զարգացումների վրա։ Եվրոպացիներն Ազգային օջախը տեղադրում էին ՀՀ սահմհանամերձ գոտում, ԱՄՆ-ն ու Հայ ազգային պատվիրակությունը մատնանշում էին Կիլիկիան։ Նրանք աշխատում էին եթե ոչ ազգային, ապա գոնե կրոնական քրիստոնեական հատկանիշով գաղթականներին թեկուզ մեկ շրջան հատկացնել։ Թուրքերի անզիջում կեցվածքը՝ եվրոպացիների և ԱՄՆ-ի համակերպման պայմաններում, տապալեցին այդ ջանքերը։ //-96