Հայերի ցեղասպանության թեման ամերիկյան

պատմագրության մեջ (1985-1994թթ.)

 

Ամփոփում 

Հոդվածում տրվում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության պատմասոցիոլոգիական և քաղաքագիտական վերլուծությունը, որ հիմնված է 1985-1994թթ. ԱՄՆ-ում հրապարակված աղբյուրագիտական և պատմագրական նոր տվյալների վրա։ Հոդվածում մշակվում են ցեղասպանության ժողովրդագրական և հոգեբանական տեսանկյունները, լուսաբանվում են օսմանյան բանակում կատարված նորոգումները և բանակի դերը հասարակական կյանքում։ Զգալի տեղ է հատկացված միսիոներների գործունեությանը թե՜ դրական, թե՜ բացասական առումով։ Աղբյուրագիտության մեջ հետաքրքիր են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների հավաքած նյութերը, որոնք պարունակում են ոչ միայն փաստական տեղեկություններ, այլև իրենց երկրի ղեկավարության համար մշակված քաղաքական առաջարկներ։