Հայաստանն ու նրա տարածքային խնդիրը

Փարիզի հաշտության կոնֆերանսում

(1919թ. հունվարի 18 - հունիսի 28)

 

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ռազմաճակատներում հայ ժողովրդի զավակներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին. ցարական բանակի կազմում կռվել են 250 հազար հայեր, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերում՝ 50 հազար։

Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքների առաջին փուլում (1919թ. հունվարի 18 - հունիսի 28) Անտանտի ղեկավարները բանակցելիս կիրառում էին զինվորականների գործելաոճ՝ նրանք ևս աշխարհի մասշտաբով փոխանակում էին տարածքներ ու ազդեցության գոտիներ։ 1919թ. հունվարի 28 և 30-31-ին, մարտի 20-ին, մայիսի 5-6-ին, 14-ին, 17-ին, 21-ին ու 31-ին, ինչպես նաև հունիսի 25-28-ին կայացած բանակցությունների ընթացքում հանգամանորեն անդրադարձ է եղել նաև Հայկական հարցին։ Կոնֆերանսում հայ ժողովրդին //-123  որպես պատերազմում տուժած կողմ ներկայացնում էին Պողոս Նուբարի Հայ ազգային և Ավետիս Ահարոնյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները։ 1919թ. փետրվարի 12-ին նրանք ստորագրում են «Հայկական հարցը Հաշտության կոնֆերանսի առջև» խորագրով հուշագիր, որը փետրվարի 26-ին ներկայացնում են Տասի խորհրդի նիստում։ Վեհաժողովի աշխատանքները սուր հակասություններ են ի հայտ բերում Անգլիայի և Ֆրանսիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի ու Իտալիայի միջև։ Նրա մասնակիցները խոստումներ էին շռայլում և մանդատի հետ առնչվող բազմաթիվ տեխնիկական հարցեր էին մշակում, միաժամանակ ջանում էին հասկանալ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է ստանձնել հայկական մանդատը։ Հանրագումարում՝ Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին փուլում այդպես էլ չընդունվեց հայերի քաղաքական հեռանկարին վերաբերող որևէ վճիռ։ //-124 ...