Հայաստանի Հանրապետության սահմանային խնդիրներն

ու բրիտանական քաղաքականությունը£

Պատմաբանների երկխոսություն

 

Ամփոփում 

2005թ. Մոսկվայում լույս է տեսել Տ.Մ.Ասոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տերիտորիալ խնդիրներն ու բրիտանական քաղաքականությունը (1918-1920թթ.)» ուսումնասիրորւթյունը, որն պարունակում է հայ և Անդրկովկասի այլ ժողովուրդների պատմա-ազգագրական պատկերը 1918թ. վիճակով, Հանրապետության սահմանների ձևավորումը Մեծ Բրիտանիայի քաղաքականության ներքո, սահմանագծային հարցերը Փարիզի վեհաժողովում, ինչպես և 1919թ. երկրորդ կեսի - 1920թ. իրադարձությունները։ Հատկապես մանրամասն ներկայացված են 1918թ. դեկտեմբերի - 1919թ. հունվարի հայ-վրացական ընդհարումը ՀՀ-ի հյուսիս-արևմտյան կողմում, հայ-ադրբեջանական ռազմական գործողություններն ու դիվանագիտական պայքարը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի համար, ինչպես և Մեծ Տերությունների վեճերը հայ-թուրքական սահմանը ձևավորելու առթիվ։

Ընդհանուր առմամբ, Տ.Մ.Ասոյանը կիսում է Հայաստանի պատմաբանների տեսակետը 1918-1920թթ. ՀՀ նկատմամբ, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այնուամենայնիվ, մենագրությունը առաջարկում է մի շարք գնահատականներ ու մեկնաբանություններ, որոնք կարոտ են լրացուցիչ ուշադրությանը։ Այդ, ոչ ավելորդ լրացումների համար հիմք են հանդիսանում Հայաստանի ազգային արխիիվի նյութերը, Փարիչի վեհաժողովի նամականին։

Որպես եզրափակում կարելի է մաղթել Փարիզի այն քարտեզների հետազոտում, որոնք կազմվել էին հայ-թուրքական սահմանը որոշելու համար և որոնք անշուշտ առկա են Ռուսաստանի արտգործնախարարության արխիվում։ Նման պարագայում աշխատությունը կունենա գիտական ավելի մեծ կշիռ ու նշանակություն։