Հայաստանը Թեոդոր Ռուզվելտի քաղաքական հայացքներում
Ամփոփում
ԱՄՆ-ի 26-րդ նահագահ Թեոդոր Ռուզվելտը (1858-1919) իր կառավարման տարիներին (1901-1909թթ.) ու մինչև իր կյանքի վերջը բազմիցս անդրադարձել է Օսմանյան կայսրության հայերի ծանր իրավիճակին։ Առաջին աշխարհամարտի և Հայերի ցեղասպանության տարիներին նա ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում էր անհապաղ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ։ Հայ-սիրիական նպաստամատույց կոմիտեի քարտուղար Ս.Տ.Դատտոնին (1915թ. նոյեմբերի 24, 1916թ. հունվարի 20) և Հայ օգնության կոմիտեի նախագահ Ք.Հ.Դոջին (1918թ. մայիսի 11) գրած նամակներում Թ.Ռուզվելտը խիստ դատապարտում է երիտթուրքերի հրեշավոր վայրագությունները՝ կշտամբելով նախագահ Վ.Վիլսոնին՝ չեզոքության ու ձգձգումների քաղաքականության համար։ //-44