Հայ պատմագրութեան/պատմագիտութեան բնագաւառներու, իւրայատկութիւններու, առաքելութեան, յառաջադրանքներու, բացթողումներու, մարտահրաւէրներու, միջազգային պատմագիտութեան քարտէսին վրայ տեղի հարցեր
Հայկազեան հայագիտական հանդէսի 42րդ հատորի երկրորդ գիրքով, խմբագրութիւնս նախաձեռնեց նոր աւանդոյթի մը, որով Հանդէսի իւրաքանչիւր հատորի երկրորդ գիրք սկսի հայագիտութիւնը շահագրգռող այժմէական նիւթի մը շուրջ հայագիտութեան վաստակաւոր մշակներու ուղղուած հարց-պատասխաններով։ Ստորեւ կը ներկայացնենք պատմութեան դոկտորներ Գայիանէ Մախմուրեանի, Վահրամ Շեմմասեանի, Խաչատուր Ստեփանեանի եւ Սիմոն Փայասլեանի տեսակէտները՝ հայ պատմագրութեան եւ պատմագիտութեան մասին։ - Խ.։
Ա.հարցում.- Ինչպէ՞ս կը բնորոշէք հայ պատմագրութեան առաքելութիւնն ու յառաջադրանքները։
Գայանէ Մախմուրեան.- Կարծում եմ, պատմագրութիւնը որպէս գիտութիւն պէտք է ուսունմնասիրի և վերլուծի հեռաւոր, նաեւ շատ թարմ անցեալը իր ժողովրդին աւելի ուժեղ ու տեղեակ դարձնելու համար։ Իւրաքանչիւր ազգ ու պետութիւն ընտրութիւն է կատարում պատմական բազմաթիւ փաստերից՝ ընտրելով օգտակարը։ Այսինքն՝ ողջ փորձից ընտրում է այն, ինչ յարգանք է առաջացնում իր հասարակութեան հանդէպ, որով ինքն աւելի հրապուրիչ է դառնում ու քիչ սխալներ կատարող։ Նկարարգրելով անցեալը մենք ստեղծում ենք այսօրուայ ժողովրդի կերպարն եւ այդ կերպարը ազդելու է նրա ապագայ գործունէութեան վրայ։
Ուրեմն պատմագրութիւնը ունի բուն գիտական, ազգապահպան ու զուտ քաղաքական նշանակութիւն։ Այդ բոլոր ճիւղերն էլ բարդ են։ Գիտութիւնը պահանջում է ոչ միայն նկարագրել անցեալն, այլեւ վերլուծել, համադրել ու համեմատել Հայաստանում տեղի ունեցածը՝ մօտ հարեւանների եւ առաջատար տէրութիւնների նվաճումների հետ։ Հետեւաբար՝ հարկաւոր է հին եւ արդի լեզուների իմացութիւն, լաւ աղբիւրագիտական զինուածութիւն։
Հայ պատմագրութիւնը պէտք է ձեւաւորի հայերի միասնութիւնը, իւրաքանչիւրին հասցնելով իր ժողովրդի անթիւ եւ աննման նուաճումները՝ լինի դա հին ժամանակաշրջանի հզօր տէրութիւնը, վաղ միջնադարի փիլիսոփայական, պատմական ու գրական երկերը, միջնադարեան պետութիւնների ռազ-//-7 մապաշտպանական գործունէութիւնն ու ճարտարապետութիւնը, ուշ միջնադարի օրէնսդրութիւնն եւ առեւտուրը կամ նորագոյն փուլի ազատագրական պայքարն ու կերտած Հանրապետութիւնը։ Իւրաքանչիւր հայ պէտք է տիրապետի եւ հետեւաբար հպարտ լինի իր ազգի շքեղ ու բացառիկ նվաճումներով։
Միաժամանակ մենք կանգնած ենք դառն անհրաժեշտութեան առաջ. հասկանալ՝ այդ ինչու՞ մեր լայնարձակ ու մարդաշատ Հայաստանը վերածուեց փոքրիկ մի երկրի, որն անընդհատ նուազում է իր չափերով։ Մեծ Եղեռնի իրականացնողը պէտք է խիստ կշտամբուի եւ դատապարտուի, իսկ Մեծ Ոճիրի զոհը բնավ նրա մեղաւորը չէ։ Սա հասկանալի է, թէեւ մեր թշնամիները չաճախ են նենղափոխում զոհի եւ մեղաւորի դերերը։ Յամենայնդէպս՝ հայ պատմաբանին անհրաժեշտ է վերլուծել մե'ր իսկ բացթողումներն ու չօգտագորուած հնարաւորութիւնները։ Արդեօ՞ք դատապարտված էինք եւ ենք բազմաթիւ նուաճողներին ներկայութեան հետեւանքով։ Հեռաւոր-մօտ անցեալն ու այժմէական վիճակն ուսումնասիրելիս կարող ենք մեծ օգուտ բերել մեր պետութեանն ու հասարակութեանը։ Մանավանդ եթէ չփաթաթենք մեր երիտասարդութեանը միայն հին ու ոչ-այդքան յաջող դուրս եկած միջոցները։ //-8 …
Բ.հարցում.- Ի՞նչ են հայ պատմագրութեան.- ա) գլխաւոր բնագաւառները, բ) յուրայատկութիւնները, բ) բացթողումները։
- Մենք ունենք հայագիտութեան գլխաւոր բնագաւառների բաժանումն, որը, կարծես, չի հակասում աշխարհում ընդունուած դասակարգմանը։ Միայն ցանկալի է յստակեցնել՝ արդեօո՞ք մութք ենք գործել նոր ժամանակաշրջան՝ նրան յատուկ գործարաններով, երկաթուղիներով, Անգլիայի կամ Նիդեռլանդների հետ միաժամանակ։ Բացի դրանից, մեզ հարկաւոր է շատ աւելի մեծ ուշադրութիւն դարձնել հին ու միջնադարի հատուածներին, որոնք մանրակրկիտ եւ աշխատատար վարժանք են պահանջում՝ աղբիւրագիտութեամբ ու լեզուներով հանդերձ։ Ուստի, մեր շեշտադրումն է՝ հին պատմութիւնն ու Մեծ Հայքը՝ ռազմաքաղաքական ու տնտեսական թեմաներով։ Ողջ միջնադարը՝ յատկապէս հայ-բիւզանդական ու հայ-պարսկական յարաբերութիւնները, Բագրատունիների եւ Կիլիկիոյ թագաւորութիւնները։ Ուշ միջանդարից՝ հայ-հնդկական առեւտուրը ԺԶ.-ԺԸ. դարերում: ԺԹ.-ԻԱ. դարերի առնչութեամբ՝ անկասկած, Արեւմտեան Հայաստանի տնտեսական կեանքը, մշակոյթն ու ազատագրական պայքարը։ Մեծ Եղեռնը պահանջում է քաղաքական ու ընկերաբանական տեսութիւնների, նրա նոր դրսեւորումների կանխարգելման, այդ ոլորտում միջազգային համագործակցութեան ու ջարդերից պաշտպանութեան ձեւերի դասավանդումը։
Հայաստանի առաջին Հանրապետութեան փորձը պահանջում է աւելի շատ վերլուծական, քան քարոզչական մօտեցում։ Նոյնն է պահանջում նաեւ արդիական գործընթացների զննումը՝ մեր այսօրուայ Հանրապետութեամբ ու նրա բազմաթիւ խնդիրներով հանդերձ։
Հաշուի առնելով մեր բազմաթիւ Սփիւռքը, հայերէնի կողքին գրքերը հարկաւոր է զանգուածաբար հրատարակել նաեւ օտար լեզուներով՝ մանաւանդ Հայաստանի պատմութեան համառօտ հատորները։ Նրանք ոչ միայն ազգապահպան, այլեւ գովազդի դեր են կատարելու՝ Հայաստանի արտադրանքը օտար շուկաներում հաստատելու համար։
Ինչ վերաբերում է բացթողումներին՝ մեր աշխատութիւնները յաճախակի ունեն նկարագրական բնոյթ, իսկ հեղինակները քիչ են հետեւում Հայաստանից դուրս հրապարակուող գրականութեանը։ Սա առնչւում է ոչ միայն կեղծարարութիւնների հետ, որոնք լիարժէք պատասխան չեն ստանում։ Ցաւոք, սա տարածւում է նաեւ արդիական մեթոդաբանութեան, արտերկրի հեղինակների պատմաքաղաքական վերլուծութիւնների եւ նրանց ձեւակերպած օրինաչափութիւնների վրայ։ Այդ իրողութիւնը նուազեցնում է մեր աշխատանքի որակը։ //10 …
Գ.հարցում.- Ի՞նչ են հայ պատմագրութեան արդի գիտական եւ տեքնիք մարտահրաւէրները (փոխգործակցուիւն, մեթոդաբանութիւն, լեզու, աղբիւր, նիւթական…).
- Արդի հայագիտութիւնը կանգ է արել բազմաթիւ մարտահրաւէրների առաջ։ Նրանցից առաջինը այն զանգուածային, մեր պատմութեան բոլոր հիմնական թեմաներն ընդգրկող կեղծարարութիւնն է, որը պետական մակարդակով իրագործւում է մեր բոլոր հակառակորդների կողմից։ Այդ չարիքին հակազդելու համար հարկաւոր է մտածուած թարգմանական ու քարոզչական աշխատանք։ Երեսուն տարի մեր պատմագրութիւնը աշխատել է բացառապէս ներքին շակայի համար, թէեւ արտաքին շուկան, պարզապէս դրսի աշխարհը //-14 ոչ-պակաս կարեւոր են։ Մենք բոլորովին ուշադրութիւն չենք դարձրել համացանցին ու միայն վերջերս սկսեցինք նիւթեր եւ ամսագրեր տեղադրել այդտեղ։ Այնինչ, համակարգչին վարժ լինելը ոչ միայն հեշտացնում է առօրեան, այլեւ վայրկեանապէս կապեր է ստեղծում Հայաստանից դուրս առկայ մասնագէտների հետ։
Իհարկէ, սա պահանջում է պատմաբաններին տրամադրուած գործիքակազմների էական շատացում եւ նրանց ծրագրերի թարմացում։ Ընդհանուր առմամբ, մեզ համար սովորական պէտք է դառնան արտերկրի գիտնականների հետ մշտական շփումը համակարգչի միջոցով, նոյնանման խորհրդատուութիւններ, գիտաժողովներ, համատեղ յօդուածների կամ ժողովածուների հրատարակում, գուցէ ուսանողների, ուսուցիչների կամ զբօսաշրգավարների հետ հանդիպումներ։ Չէի ասի, որ այդ ասպարէզը բոլորովին դատարկ է, բայց անելիքները շատ են։
Համակարգիչների աւելի արդիւնավէտ կիրառումը վերաբերւում է ոչ միայն գիտութեանը։ Մեր հակառակորդները պարզունակ, գռեհիկ բայց լարուած կերպով ստեր են տարածում Վիկիպեդիայում, Եութիուբում, համացանցի այլ համակարգերում։ Նշանակում է՝ ԳԱԱ հասարակագիտական իւրաքանչիւր ինստիտուտը պէտք է առնուազն երկու աշխատակից յատկացնի՝ Վիկիպեդիայի նիւթերն լրացնելու համար։ Ուրեմն պատմաբանները պէտք է պարբերաբար հանդիպեն լրագրողների հետ՝ նրանց տրամադրելով քարոզչական նշանակութեան փաստերն ու դրոյթները։
Իմ ներկայացված քարոզչական խնդիրը պահանջում է լեզուների իմացութիւն։ Լեզուների դրուածքը միշտ լուրջ էր ԳԱԱ աշխատակիցների համար՝ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումեանի տարիներից սկսած։ Այո, անցեալ տասնամեակների ծանր ժամանակահատուածը լաւ չազդեց գիտութեան վրայ։ Այնուամենայնին՝ հին լեզուներից մինչեւ արդիականները, այդ հարցը լուրջ ուշադրութիւն է պահանջում։
Նոյնն է վերաբերւում աղբիւրներին՝ պեղումներից եւ Հայաստանից դուրս տեղակայուած արխիւներից սկսած։ Աշխատելու համար հարկաւոր են միջոցներ՝ գործողումներ կատարելու եւ համապատասխան նիւթեր տուն բերելու համար։ Այնուամենայնիւ, առաջին հերթին այդ միջոցները հարկաւոր են բարեյաջող սերնդափոխութեան համար։ Երիտասարդները չեն կարող կատարել իրենց պարտականութիւններն առանց բակարար փոխհատուցման։ Այսօրուայ աշխատավարձով նրանց անհնարին է ընտանիք կազմել, երեխայ մեծացնել։ Բայց աշխատակիցը կամ ասպիրանտը աշխատում է. նա պէտք է գործն անի ամէն օր, առնուազն ութը ժամ։ Իդէպ, քանի որ դպիրը նաեւ ուսեալ մարդ էր նշանակում, արդեօ՞ք մեր ասպիրանտները չեն ցանկանա ու չեն կարող դպիր անուանւել։
Իսկ գիտութիւնը որպէս ողջ տնտեսութեան էական մասը սիրողական չի լինում՝ բարձրակարգ մարզիկի նման պէտք է շարունակ գիրք կարդաս, գիտելիք իւրացնես։ Ամբողջ աշխատանքային օրը։ Հետեւաբար, գիտութեան առաջին խնդիրն է՝ բարելաւել երիտասարդների կենսամակարդակը։ Առանց դրա որեւէ սերնդափոխութիւն չի լինելու ու մենք պարզապէս վերանալու ենք՝ պատմաբան թէ ֆիզիկոս, իրաւագէտ, քիմիկոս թէ կենսաբան։ //-15 …
- Ու՞ր է հայ պատմագիտութիւնը միջազգային պատմագիտութեան քարտէսին վրայ։
- Այդ ճշմարտութիւնից ելնելով փաստենք՝ երեսունհինգ տարի առաջ Հայաստանի պատմագիտութիւնը համար առաջինն էր հայագիտութեան ասպարէզում։ Այսօր նոյնը չենք ասի։ Հայագիտութեան ոլորտում անգամ հարկաւոր //-18 է ամրապնդել մեր համբաւը ԱՄՆ, Իտալիայի կամ Ֆրանսիայի մասնագէտների կողքին։ Հայագիտական ամսագրերը բացակայում են ՍԿՕՊՈՒՍի ցուցակում, մեր անունները քիչ են հնչում միջազգային գիտաժողովների ժամանակ։ Այդպէս որ անելիքները շատ են եւ առաւել ուժեղ գործիքն են՝ կադրային ճիշտ քաղաքականութիւնը, հետազօտման թեմաների մտածուած բաշխումը, լեզուների եւ աղբիւրների որակեալ տիրապետումը, հաշուիչ մեքենաների աւելի լայն կիրառումն ու Հայաստանի, Սփիւռքի եւ օտար մասնագէտների միջազգային լայն համագործակցութիւնը։ Այլ ճանապարհ չի նշմարւում։ //-19 …