Կնոջ  տեղը  հայկական  միջավայրում

 

Հայաստանում բավականին բարեհարմար ապրելուս տարիներին հաճախ եմ ուզեցել իմանալ, թե ինչն է կնոջ համար անհարմարավետություն ստեղցում մեր այդքան ջերմ ու զգացմունքային միջավայրում:

Ընդ որում, որքան լավ է կնոջ կրթությունը և ավելի հարուստ հոգևոր աշխարհը, այնքան բարձր է նրա անբարեհարմարության զգացողության աստիճանը: Իմ կարծիքով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեր՝ հայկական պայաններում, կնոջը ընդունում են որպես զոհի, այլ ոչ որպես նվերի: Համաձայնենք, որ այս երկու հասկացությունների միջև էական տարբերություն կա:

Զոհաբերությունը հասարակության ամրապնդման չափազանց գործուն միջոց է, բայց արժեքները միակողմանիորեն զոհասեղան հանելու հաշվին: Դա շարժում է մեկ ուղղությամբ, որում չկա փոխադարձություն, նաև մեծ հաշվով կամավորականություն չկա: Նվերը նույնպես հրաշալի միջոց է միասնության պահպանման, բայց միայն թե փոխադարձ փոքանակության և իսկապես կամավորականության հիման վրա: Աղկատը և անպաշտպանը զոհաբերում է, հարուստը ու առատաձեռնը՝ նվիրում:

Նվերը անում են անձնական ցանկությամբ, առանց ճնշման հոգեկանի և բարոյա-էթիկական ասպեկտների վրա, այն ծնում է կիսվելու ուրախություն: Դա նման է Ա.Էյնշտեյնի այն բացատրությանը, թե երբ երկու մարդ խնձորներ են փոխանակում, ապա նրանցից յուրաքանչյուրի մոտ լավագույն դեպքում մնում է մեկական խնձոր: Իսկ եթե երկուսը մտքեր են փոխանակում, ապա արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կունենա երկու միտք: Նվերը փոխանակությունն է, որը հարստացնում է:

Իսկ զոհին անհնար է համոզել, թե նրան դուր է գալիս իր դրությունը, այդ իսկ պատճառով նրան անհրաժեշտ է խնդրել, կոտրել համառությունը (երևացող ձևով կամ աննկատ), նրա հոգեկանի վրա պետք է ազդել: Եվ արդեն բացահայտ երկերեսանիություն կլինի ձևացնել, թե զոհի դերը իրեն դուր է գալիս, կամ դա պահանջել նրանից: Այստեղ վարվեցողության ստանդարտը պարտադրվում է դրսից, և զոհին վերապահում են ոչ թե անհատականություն, այլ խորհրդանիշի դերը:

Խորհրդանիշներին կարելի է հարգել կամ մեծարել, բայց իրական կյանքում նրանց կողքին բավականին ձանձրալի է լինում: Իսկ նվերները անակու անհատականությունն է անում, և նրա մեջ միշտ ավելի շատ կյանք կա և, ուրեմն, նա ավելի լավ է համապատասխանում ժամանակին: Անհատականությունները ավելի արագ և ավելի ազատ են զարգանում ու փոփոխվում, քան խորհրդանիշները: Նրանցում պակաս է քարացածությունը, այդ պատճառով նրանց հետ առավել հետաքրքիր է:

Անհատականությունը ստեղծագործություն է պարունակում, խորհրդանիշը՝ կանոն: Նկատենք, որ նորը և ավանդույթները հաճախ բարդ փոխհարաբերությունների մեջ են գտնվում, իսկ ճգնաժամի շրջանում՝ հատկապես: Ճգնաժամից հաջողությամբ և ոչ թե կորուստներով դուրս գալու համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր որակ, նոր, որը ստեղծվում է ոչ թե հնի մերժմամբ, այլ կանոնի հիման վրա: Մերժելով կանոնները, մենք ստեղծում ենք ոչ թե նոր բան, այլ անարխիա: Իսկ նորը ստեղծվում է նախկին կանոնի հիման վրա, բայց դրա ազատ ստեղծագործական վերաիմաստավորման պայմանով:

Իհարկե, ճգնաժամի պայաններում նոր որակի ի հայտ գալը նոր անբարեհարմարություն է առաջացնում, բայց ճգնաժամից հնարավոր է կամ փախչել (ինչն ավելի վտանգավոր է), կամ այն հաղթահարել: Չէ՞ որ նորը ոչ միայն անբարեհարմարությունն է, այլ անբարեհարմարություն է՝ գումարած նոր արժեք: Ուրեմն, դրա ի հայտ գալու դեպքում պետք է լինի նաև ուրախություն: Գուցե չափազանց տեսական թվա, բայց եթե հասարակությունը և առանձին մարդը իրենց անբարեհարմար են զգում, ապա երբեմն արժե դրա պատճառը հասկանալու փորձ անել:

Մենք բաժանել ենք տղամարդու և կնոջ հասարակական դերերը, իսկ աշխատանքի բաժանումը առաջադիմության շարժիչն է: Այդ բաժանմանը վերաբերող կանոններ և ավանդույթներ ստեղծեցինք, տեսական ու դաստիարակչական հիմք գցեցինք դրա տակ: Եկեք հարց տանք. ճգնաժամի պայմաններում ե՞րբ է նորը ավելի հեշտ յուրացվում և մարսվում: Այն ժամանակ, երբ այն աճել է սեփական ավանդույթներից և տրամաբանական է սեփական ազգային հոգեբանության համար:

Տնտեսական ճգնաժամը ծանր բեռ է ազգի ուսերին: Դրա վրա ավելացնելով քաղաքական հիմնախնդիրների լուծումը, մենք ավելացրեցինք այդ բեռը՝ չնայած հարկ է հաշվի առնել, որ քաղաքականությունը ուղեկցում է էկոնոմիկային, և որ ցանկությամբ դժվար է դրանք մեկուսացնել միմյանցից: Այդ պայմաններում մարդիկ, նրանց ներքին վիճակը արդեն կրկնակի ծանրաբեռնվածության տակ են: Այն նվազեցնելու հնարավորություն կա՞ արդյոք: Իմ կարծիքով, դա ոչ միայն կարելի է, այլև պետք է պետք է անել: Դրա համար նորը պետք է գա ոչ թե հայհոյանքով, այլ ուրախությամբ, այն բանի գիտակցությամբ, որ մարդիկ իզուր չեն դիմակայում դժվարություններին, որոնք պետք է ոչ թե համբերությամբ տանել, այլ լուծել:

Էնգելսը ասում է, որ մարդու հանդեպ ճշմարիտ բարոյական մոտեցումը նրան որպես տղամարդու և կնոջ վերաբերվելն է: Գուցե: Ես կուզենայի, որ մարդու մեջ տեսնեին անհատականությունը: Կհամաձայնվի՞, արդյոք, տղամարդը, որ նրա մեջ տեսնեն միայն սիրո և հայրության ֆունկցիան: Հազիվ թե: Չնայած նրա համար չափազանց թանկ են և' մեկը, և' մյուսը:

Մենք ասում ենք, որ կինը պետք է զբաղվի երեխաներով ու ընտանիքով: Իհարկե: Բայց միթե՞ հոր հետ շփումը նվազ կարևոր է երեխայի նորմալ զարգացման համար:

Ես, օրինակ, այնպիսի զգացողություն ունեմ, որ տղամարդը առավել կախյալ է սիրուց, ավելի շատ ունի դրա կարիքը և առավել զգացմունքային է, քան կինը: Իմ կարծիքով, դա բնական է ու լավ: Գուցե այդ պատճառո՞վ է նա դառնում դերասան, նկարիչ ու բանաստեղծ: Եվ քաղաքագետ՝ նույնպես: Բայց չէ՞ որ հասարակական դաստիարակությունը տղամարդու մեջ, շատ այլ որակների կողքին, զարգացնում է նաև խոցվող ինքնասիրություն: Գուցե այդ պատճառով քաղաքականության մեջ շատ պատերազմներ կան:

Իսկ կինը առավել համբերատար է, կարողանում է անուղղակիորեն ազդեցություն գործել ու ցանկալին ստանալ առանց ուժի գործադրության՝ այսինքն՝ զուտ քաղաքական մեթոդնեերով: Երևի այն պատճառով է նա զբաղվում տնով, որ անհատի կյանքում ընտանիքը կարևոր է պետությունից: Քաղաքականության սխալները ավարտվում են խաղաղությամբ կամ հակահեղափոխությամբ, ահաբեկչությամբ, բայց եթե ընտանիքում չկա խաղաղություն ու չկա մեկը, որ կարգավորի նրանում ծագած վեճերն ու տարաձայնությունները՝ կքայքայվի ընդհանրությունը, որովհետև նյութը կզրկվի միջուկից: Դա միջուկային պայթյունից էլ վատ է:

Մեր հասարակությունը ունի տղամարդու և կնոջ վարքի օրենքներ, բայց օրենքները այն դեպքում են լավ, երբ խմբագրվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Հազիվ թե արժե մեզ դատել Համուրապիի օրենքներով: Բացի դրանից, հասարակության մեջ ներքին, այդ թվում՝ նաև ընտանեկան կյանքը կարգավորվում է սեփական, ոչ պաշտոնական օրենքներով, որ կոչվում է բարոյականություն: Բարոյականությունը արժեքավոր է և պահպանվում համակարգի բուն սրտում, այն քայքայելը կործանարար է: Եվ, այնուամենայնիվ, այն մի կարգ ավելի բարձր ազատություն է տալիս, ու չարժե չափազանց պարտադրել ու ծանրաբեռնել բարոյական արժեքները, չպետք է դրանք ձևական դոգմաների վերածել: Կյանքում հազիվ թե անհրաժեշտ լինի բացառությունները սկզբունքորեն մերժող կանոն. այդպես մենք կոչնչացնենք ինքնակարգավորումն ու կյանքը կդարձնենք նեխած, իսկ այնուհետև՝ մեռած: Եվ չվկայակոչենք ժողովրդի համար ավանդույթների անհրաժեշտությունը. հասարակ մարդիկ միշտ բավարար չափով իրատես են ու խելամիտ: Վստահենք ընտրելու մեր կարողությանը: Ավանդապահ և անհատապաշտ մեր ազգում առաջինը վերապահում են կնոջը, իսկ երկրորդը՝ բացառապես տղամարդուն: Բայց սա պարզապես չի համապատասխանում իրականությանը:

Կնոջից պահանջում են միայն բարձր ստանդարտի համապատասխանող վարք, այլ նաև համակեցության գյուղական նորմերին համապատասխանող վարք: Ընդ որում, օրինակ են բերում մեր տատիկներին: Բայց առաջինը՝ մեզնից ոչ բոլորի տատիկները գյուղում են մեծացել և աշխարհին նայել գեղջկուհու աչքերով: Իմ տոհմում երկու կողմերից չորս սերունդ քաղաքում են  ապրել, իսկ դա հայերի համար հազվադեպ երևույթ չէ: Ինձ դաստիարակած տատս գիմնազիա է ավարտել, իսկ նրա հայրը դամեն երեկո պարտադիր թերթ էր կարդում: Տատիս մտքի ազատությունը կուզեի այսօր տեսնել շատերի մեջ: Գիտեմ, որ իմ ներաշխարհում շատ բան ձևավորվել է նրա դաստիարակությամբ:

Երկրորդ՝ ոչ բոլորս ենք ապրում  և աշխատում գյուղում, ընդսմին՝ այսօրվա գյուղում: Ներկա պայմաններում մենք գերազանցապես քաղաքաբնակ ազգ ենք:

Եվ, վերջապես, երրորդ՝ մեր վսեմ միջնադարը գիտե և' ծաղկուն քաղաքային մշակույթ, և' ուշադիր վերաբերմունք կնոջ ներաշխարհի հանդեպ: Դրա վկան է նաև միջնադարյան փայլուն պոեզիան: Սակայն XIV դարից, թուրքական ներխուժումների հետևանքով, սկսեցին նվազել քաղաքներն ու քաղաքային կյանքը: Հարկ եղավ սահմանափակել կնոջ ազատությունը՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով: Մենք սկսեցինք հետ մնալ աշխարհից ու ժամանակից՝ մեր ուժերը ուղղելով ագրեսիվ հետամնացության դեմ պայքարին: Այդ պայքարի արդյունքներից շատ բան մենք դեռ պետք է հետզհետե վերանայենք ու վերաիմաստավորենք:

Մեր պայմաններում կինը իրեն վատ է զգում նաև այն պատճառով, որ պակաս է հարգանքը նրա պահանջների և առանձնահատկությունների նկատմամբ: Կենցաղային դժվարորւթյունները  դեռ ամեն ինչ չեն:

Շատ հաճախ  սփյուռքի մեր գործընկերներից ու ծանոթներից զարմանք ու վրդովմունք ենք լսում մեր հանրապետությունում տղամարդկային շովինիզի առիթով:

Ինձ համար այսպիսի եսակենտրոնությունը ներքին թուլության շարունակությունն է՝ այդ թվում՝ նաև պատմության մեջ կրած հաշմվածքների պատճառով: Թուլությունները կարելի է և անհրաժեշտ է հարգել, բայց պետք չէ արմատավորել, կարիք չկա պահպանել:

Հակասությունները հաղթահարելու համար պետք է արտահայտել դրանք: Այդ թվում նաև ինքը՝ կինը, պետք է ի հայտ բերի այդ հակասությունները: Եվ սա հարկավոր է անել առանց սկանդալների, հանգիստ ու բարեհաճորեն: Իսկ սկանդալը կուտակված խոսքերն են, որոնք պարզապես չեն ասվել ճիշտ ժամանակին: