Ի՞նչ տուեց 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեանը

բրիտանական զօրքի կէս տարուան առկայութիւնը

                    

Հայաստանի Հանրապետութիւնը ծնունդ առաւ համաշխարհային պատերազմի, ցեղասպանութեան ու ռուսական յեղափոխութիւնների բոցում։ Անկախութիւնը դարձաւ անհրաժեշտութիւն, որովհետեւ արտաքին ոչ մի ուժ ի վիճակի չէր հասնել ազգի փրկութեանն ու պաշտպանութեանը։ Երեւանից 38 քմ. հեռաւորութեան վրայ ազգը տուեց իր կենաց ու մահու կռիւը, որպէսզի ունենայ Բաթումի պայնամագրով գծած փոքր, ուժասպառ պետութիւն։ Բաթումը շատ աւելի ծանր էր, քան Բրեստ-Լիտովսկը, նա խաղաղութիւն չեր, այլ շունչ առնելու հնարաւորութիւն։ Ազգը չէր գոյատեւի այդքան նեղ շրջանակներում։

Այնուամենայնիւ, Սարդարապատի համազգային յաղթանակը հանգարեց աւարտի հասցնել մի ողջ ժողովրդի սպանութիւնը։ Այդ կռուի շնորհիւ պարզւեց, ինչն է հնարաւոր երեք տարի առաջ Եղեռն տեսաց ազգի համար, Թուրքիայի հետ դէմ առ դէմ մեն-մենակ մնալու պարագայում։

Յուրաքանչիւր պետութիւնը սկսւում է սահմաններով գծած յստակ տարածաշրջանից, հաղորդակցութեան միջոցներից, ընդհանուր, իրար համալրող տնտեսութիւնից, որն յագեցած է մէկ մշակույթով, կենցաղի ու աշխատանքի նոյնաձեւ եղանակներով, արժէքների նոյն գերակայութեամբ։ Իսկ մեր 1918թ. հանրապետութիւնը հարկադրուած էր լուծել ամենասկզբնական հարցերը, սկսելով բաժնեհատից ու բնակչութեան կեանքի ապահովումից, մինչեւ սով, գաղթականութեան սոսկալի դրութիւնն ու տարրական օրինապահութիւն։ Մայիս-հոկտեմբեր ամիսներին քաղաքական առումով ոչ մի բան երաշխաւորուած չէր, ու միայն Դաշնակիցների յաղթանակից յետոյ, երբ Անդրկովկասը թափանցեց նոր Մեծ Տէրություն, հնարաւոր էր կայունացնել վիճակը։

Որպէս հետեւանք, մեր քաղաքական իրողութիւնն ու միտքը բախուեց հին ու նոր պրոբլեմի` կողնմորոշման, նրա հետ աշխատելու, կամ վերաբերուելու անհրաժեշտութեանը։

Կանոնաւոր կերպով զարգացած, բարեկեցիկ ազգի համար նման խնդիր գոյութիւն չունի` անգլիական ժողովուրդը չունի հնդկական կողմնորոշում։ Բնականոն պայմաններում ազգը ունի ռազմավարական նշանակութիւն ունեցող տնտեսական ու քաղաքական կապեր, կամ յարաբերութիւններ։ Նա մուտք է գործում անհրաժեշտ շուկաներ, որտեղ վաճառում է իր արտադրածը, ստանալով հումք ու միջոցներ։

Բնականոն պայմաններում խոսքը չի գնում ժողովրդի ֆիզիկական գոյութիւնն ապահովելու մասին` նրան վտանգ չի սպառնում։ Բայց, եթէ կեանքի այդ կողմը ապահոված չէ, հասարակութիւնը անցնում է կողմնորոշումներին, որոնք, ճշգրիտ լինելու համար, նրա որոշման արդիւնք էլ չեն։ Ով որ հասնում է պաշտպանութեանը, նրան էլ յարում ես։ Հին ու նոր տէրերը կարող են ունենալ տարբեր մտադրութիւն ու նպատակներ, բայց մեր ժողովրդի ընտրութեան հնարավորութիւնը չափից սուղ էր եղել 1918-1919 թթ.:

Այսպիսով, 1918 թ. դեկտեսբերի 5-ից մինչև 1919-ի սեպտեմբերի 11-ը Անդրկովկասում հաստատվել էր Սալոնիկեան բանակի 80-րդ բրիգադի 27-րդ դիվիզիա, որին լրացրեցին 81-րդ բրիգադի, եւ 82-րդ բրիգադի 39-րդ դիվիզիայի ստորաբաժանումները, ինչպէս եւ ռազմաժովային ուժերի միջերկրական ու սեւծովեան նաւատորմիղները։ Բանակը միակամ չէր, որովհետեւ նրա ձեւաւորումը արտացոլում էր կայսրութեան մէջ գոյութիւն ունեցած տարբեր ձգտումները։ Դրան գումարած, բարձրաստիճան հրամանատարութիւնը ունէր ձեռքերի զգալի ազատութիւն, եւ ինքն էր ներգործում Հայստանի կացութեան վրայ, ազդելով ու նույնիսկ ձեւաւորելով Հանրապետութեան քաղաքական վարքը։ Սեւծովեան բանակի հրամանատար, ապագայ //-31 դաշտի մարաջախտ Ջ.Միլնին ենթարկվում էին 27-րդ դիվիզիայի հրամանատար Ջ.Տ.Ֆորեստյե-Ուոկերն ու 39-րդի հրամանատար Վ.Մ.Թոմսոնը։ Առաջինը մարմնավորում էր նոր տարածքներ կլանելու ձգտում, երկրորդին հրապուրում էր նաւթը։ Ջ.Ֆորեստյե-Ուոկերը ունէր բրիտանական կղզերում լրացրած, անգլոսաքսոնեան համակազմը, որն մարտնչում էր առաւել կարեւոր ճակատներում։ Վ.Թոմսոնի գումարտակները կազմուած էին հնդիկներից, որոնց չեին ցանկանում մեն-մենակ թողնել Հայաստանի ազատողների դերում։ Նրանք՝ փենջաբցիներ ու ռաջպուտներ, որեւէ դժգոհութեան վկայութիւն չեն թողել, թէեւ նրանց անգլիացի, շոտլանդացի հրամանատարները յաճախակի անդրադառնում էին «մահմեդական գործօնին», վկայակոչելով նրանց շարքայինների կրօնը։

Ինքը, բանակը, հաստատւում էր Դահլիճի 1918 թ. նոյեմբերի 21-ի որոշման համաձայն, որը լրացւեց կառավարական Արեւելյան կոմիտէի, դեկտեմբերի 2-ի եւ 9-ի մշակումներով։ Քննարկումների ժամանակ Ջ.Քերզոնը, ռազմական նախարար Ա.Միլները ու գլխավոր շտաբի պետ Հ.Ուիլսոնը պնդում էին երկարատեւ ռազմագրավման վրայ։ Սա մեկուսացնում էր երկրամասը ֆրանսիական ու բոլշեւիկեան ազդեցութիւնից։ Որպէս հնարաւոր նոր Տէրութիւն, վատագոյն դէպքում, ընդոնւում էր Միացեալ Նահանգները։ Իսկ ընդհանուր առմամբ Կովկասը հրապուրիչ էր թւում վերոյիշեալ քաղաքական գործիչներին։ Ա.Բալֆուրն, Է.Մոնտեգյուն ու Ռ.Սեսիլը դէմ էին նման մօտեցումի, բայց նրանց կարծիքը գերակշիռ չի եղել։ Հ.Ուիլսոնի ծրագրի համաձայն, ստորաբաժանումները տարածւում էին Բաթումից դէպի Բաքու, հսկողութեան տակ էին առնում Թիֆլիսը, իսկ Երեւանը մնում էր ուշադրութիւնից դուրս։ Ի դէպ, Բաքուն յայտարարում էին ռազմագրաւուած քաղաք, վիճելի կամ կարեւոր վայրերում ստեղծում էին գեներալ-նահանգապետութիւններ։ Իսկ բնակիչներից պահանջւում էր հնազանդուել։ Ոչ մի անկախութիւն ողջունել չէին պատրաստւում, եւ Անդրկովկասի ապագան դիտւում էր որեւէ Մեծ Տէրութեան իշխանութեան ներքո։ Սա ի սկբանէ դժգոհութիւն առաջացրեց Վրաստանի Սահմանադիր ժողովում, որտեղ չէին ցանկանում, որ բրիտանացիք մուտք գործեն իրենց մայրաքաղաքը։ Ամենայն դէպս, դեկտեմբերի 25-ին Ջ.Ֆորեստյե-Ուոկերը քաղաքում էր, իսկ յետոյ, լրացնելով Լոնդոնում մշակուած նախագիծը, հունուարի 12-ին նրա զօրքերը մտան Կարս, 26-ին նրանք Շարուր-Նախիջևանում էին, փետրուարի 7-ին բրիգադի գեներալ Վ.Ասսերը դարձել է Երեւանում կայսրութեան ռազմական ներկայացուցիչ։

Հանրապետութեան վիճակը ծանր էր` 300 հազար փախստական, փակ ճանապարհներ։ «Շտեմարանների հացի վերջին մնացորդները սպառվեցին։ Երկրորդ օրը բնաւ դադարեցուին հացի տալը հիւանդանոցներին, որբանոցներին ու սնման կէտերին։ Սովամահութիւնը ընդունում է սարսափելի չափերը։ Կարսից եւ այլ շրջաններից բերելու ուշացումը յանգելու է ժողովրդի կործանումի», - յայտնում էր Հ.Քաջազնունին։ Դեկտեմբերի սկզբի կացութեամբ, 3-4 շաբաթներում Թիֆլիսից Երեւան հազիւ ժամանում էր մէկ գնացք, մարտի կէսին - ապրիլին դրանք կատարում էին երթուղիներ՝ Բաթումից - Թիֆլիս 2-3 օրում, Թիֆլիսից - Կարս շուրջ 5 օրում, թէեւ յետադարձ ուղղութեամբ պաահանջւում էր 2-3 օր, Ալեքսանդրապոլից - Կարս գնալու համար պահանջւում էր 3 օր։ Մինչեւ 18 սպայ աստիճանաբար հասցրած տեխնիկական առաքերութեան ղեկավար, բրիգադի գեներալ Ա.Բրաֆի գնահատականով, մայրուղիներ աշխատում էին հզօրութեան 20 տոկոսով, ու նրանց վերականգման համար պահանջւում էր 100 հահզար ֆունտ ստեռլինգից ոչ պակասս։ Միայն յուլիսի 12-ին անգլիական յատուկ ծառայութիւնը կարողացել էր պնդել, որ Հայաստանի Հանրապետութեան երկաթուղիների աշխատանքը կարգաւորւած է։

Սա թոյլ տուեց բնակչութեանը հասցնել պարէնն ու դեղորայքը։ Յունիսի 4-ին, հանդէս գալով Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանում, մինիստր-նախագահը յայտարարեց, որ 1918 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 1919 թ. յունիսի 1-ը պետութիւնը մետրական տոննաներով ստացել էր որպէս օգնութիւն 20 հազար տ. Սննդամթերք։ Յունիսին ժամանել էր արդէն 11.170 տ. ցորեն, ալիւր, լոբի, կաթի փոշի։ Ճիշտ է՝ բեռների մեծ մասը ապահովում էր Միացեալ Նահանգները՝ Բրիտանիայի ներդրումը կազմեց 48 մլն. դոլարից քիչ աւելի, կամ ամբողջ ծաւալի 9 տոկոս։ Այնուամենայնիւ, առանց արտաքին հսկողութեան, առանց ամենատարրական կարգ ու կանոնի հարկադրմանը //-32 սա հնարաւոր չէր իրականացնել։

Տնտեսական հարցերից բացի, հրամանատարութիւնը անցաւ սահմանների գծմանը։ Թրքական բանակին ստիպեցին հեռանալ մինչեւ 1914 թուականի բաժնեհատը։ Ամբողջ Կարսի մարզն ու Շարուր-Նախիջեւանը ճանաչուեցին Հանրապետութեան կազմում։ Սկզբից այնտեղ հիմնադրեցին ռազմական նահանգապետութիւններ, բայց տարածաշրջանից գնալու հետ միասին մարզն ու գավառը յանձնեցին հայերի իշխանութեանը։ Կարսում, ի դէպ, Հայաստանում երրորդ ռազմական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ք.Մ.Դէվին նրան ենթակայ կայազօրը հասցրել էր 2.500 հոգու, ընդ որում, ուժերի մի մասը գալիս էր ուղիղ Բաթումից։ Ապրիլի 10-ին ինքը հրապարակեց Վ.Թոմսոնի հռչակագիրը, ամբողջ մարզը Հայաստանի Հանրապետութեան յանձնելու վերաբերեալ, եւ ամսի 12-ին արձակեց տեղի մահմեդականների մէջլիսը, որի ղեկավարութեանը Բոսֆորի վրայով ուղարկեց Մալթա։ Յաջորդ օրը գեներալը մարզում մտցրեց ռազմական դրութիւն՝ սկսուեցին խուզարկութիւններ, խլուած զէնքի արտահանում եւ ոչնչացում։ Այդ ամէնը տեղին էր, քանի որ մարզի բոլոր թաթարական գիւղերում, թուրք ու գերմանացի սպաների հսկողութեամբ ամէն օր գնդացրային վարժանքներ էին կատարում։ Ապրիլի 19-ին բրիտանական ռազմական նահանգապետ փոխ-գնդապետ Ջ.Ա.Պրեստոնը իր լիազօրութիւնները յանձնեց Ս.Ղորղանեանին, իսկ ապրիլի 23-ից 28-ը Ջ.Միլնի եւ Վ.Թոմսոնի աչքի առաջ զօրավար Հ.Հովսեփեանի 2-րդ հետեւակային գունդը Կարս քաղաքում եւ ամրոցում փոխարինեց գուրկոսներին ու սիկհերին, ինչից յետոյ անգլիացիք եկել էին Երեւան։

Նախիջեւանի յանձնումը անցել էր աւելի հանդարտ՝ ապրիլի 3-ին Ք.Դէվին վերացրեց դրա նահանգապետութիւնը ու Ջ.Չ.Սիմպսւնի փոխարէն նշանակեցին Վ.Գ.Վարշամեանին, որի նստավայր էր դարձել Ագուլիսը։ Այնուհետեւ, մայիսի 3-ին ինքը վաւերացրեց Դ.Կանայեանի պատրաստուած հռչակագիրը, որով Հայասհանի Հանրապետութեան կառավարութիւնը տեղեկացրեց իր լիազօրութիւնները հաստատելու մասին։ Յաղթահարելով Վ.Թոմսոնի դժկամութիւնը, մայիսի 13-16-ին զօրավարը, Ա.Խատիսեանն ու Գ.Վարշամեանը հաստատեցին կարգավիճակի, եւ գաղթականների՝ իրենց տուն-գոյքի հանդէպ իրաւունքի վերականգնումը։

Սրանով լրացւում է բրիտանական զօրքի առկայութեան դրական կողմը, ու ստիպուած ենք քննութեան առնել դրա բացասական հետեւանքները։ Առաջինը, Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին յանձնելու այն մեծ եռանդն էր, որը յաջողութեամբ պսակւեց Ղարաբաղի պարագայում։ Ռազմավարութիւնը պարզ էր՝ տալ այն, ինչ դժուար է պահել, ու վերցնել այն, ինչը Հայաստանի Հանրապետութեան բնականոն մասն է։ Զանգեզուրի դէպքում՝ որտեղ դիմադրութիւնը անզիջում էր, Վ.Թոմսոնն ու Դ.Ի.Շատլվորթը ստիպուած էին նահանջել։ Բայց Արցախի դէպքում հանրապետութիւնը չի կարողացել հասնել հարկաւոր աջակցութիւնը։ Մարդիկ դիմադրում էին, որքան հնարաւոր էր։ Վեց ազգային Խորհուրդ որոշում կայացրեց Հայաստանի հետ մէկ միաւոր լինելու մասին։ Միայն կոշտ ու հետեւողական ճնշման հետեւանքով բրիտանացի պարէկների աչքի առաջ ու նրանց միակողմանի գործողութիւնների արդիւնքում յունիսի 4-ից մանչեւ 7-ը տեղի է ունեցել Շուշիի վրայ յարձակում ու դրան հետեւող կոտորածը։ Նախ պարտադրեցին Խ.Սուլթանովին, որպէս բրիտանացիներին փոխարինող նահանգապետ, յետոյ քաղաքի շուրջ հաւաքեցին ադրբեջանական զօրամասեր։ Դրան հետեւեցին քաղաքական ձերբակալութիւններ, բռնագրաւումներ, սովի ու շրջափակման սպառնալիքներ։ Այնուհետեւ միլիցիայից պահանջեցին յանձնել դիրքերը, ու սկսեցին յարձակումը։ Փոխ-գնդապետ Ս.Հ.Կլատերբակի, ռազմական նախարարութեան ու Ֆորին օֆիսի համար տեղից գրած զեկուցագրում նշւում է, որ միայն Ղայբալիշենում սպանուեց շուրջ 600 մարդ, իսկ ինքը, գիւղը, Փահլուլի եւ Կրկժանի հետ միասին, աւերուեց ու հրդեհուեց։ Քաղաքի բրիտանական զօրամասերը չէին խանգարում հրոսակներին։ Իսկ երբ հայերի դիմադրական կարողութիւնը էապէս ջլատուեց՝ խնամակալները նախ պարտադրեցին «Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ ժամանակաւոր համաձայնութիւնը», ու դրանից յետոյ միայն թողեցին երկրամասը։

Իր քաղակաքական նպատակներին հասիելու համար, Վ.Թոմսոնը օգտագործում էր գաղթականների ու ամբողջ Հայաստանի Հանրապետութեան ծանր վիճակը։ Ինքը, Ջ.Միլնը, Վ.Բիիչն ու Ջ.Ն.Կորին արգելում էին Արեւմտեան Հայաստանն տունդարձը, քանի որ չէին կարող պահակազօր տրամադրել։ Հայկական պարէկներին փախստականներին ուղեկցել չէր կարելի, «ու նրանք չպէտք էլ զինուած լինէին»։ Աւելին, կառավարութիւնից եռաշխիքներ էին պահանջում, որ միայն թուրքահայերը կը գնան դէպի արեւմուտք։ Միաժամանակ, անգլիացի հրամանատարները դէմ էին Հայաստանի Հանրապետութեան բանակի ուժեղացմանը, իսկ Կարսի հարուստ զինանոցները անդադար առաքւում էին Բաքու, իբր Ա.Դենիկինին յանձնելու նպատակով։

Եվ ամենակարեւորը` Հայաստանում հաստատուելուց ի վեր, պետական գործունէութեան բոլոր ոլորտներից հեռացւում էին ռուսական մանսագիտական վարժուածութիւն ունեցող  անձինք։ Նրանք աւելի ռուսամէտ էին եւ աւելի ռազմունակ։ Բրիտանական հրամանատարութիւնը ոչ միայն հաշուեյարդար էր տեսնում։ Նա աւելի մեղմ դիրք ունէր Թուրքիայի նկատմամբ, ու նոյնը ակնկալում էր նրա դրածոններից։ Փոխւում էր պետական համակազմի կերպարը, ինչից յատկապէս տուժեց Հայաստանի բանակը։ Ճիշտ է, որ այն պահին Ռուսաստանը օգնել չէր կարող։ Սակայն Թուրքիայի վտանգը չվերացուեց, և երբ մեկ տարի յետոյ հարկ եղավ դիմադրութիւն ցոյց տալ, նոյն ասկյարներից պաշտպանելով հողն ու բնակչութեանը, հայ զինվորը  բարոյալքված էր ու ապակողմնորոշուած։ Միակողմանի, չափից երկար բրիտանական կողմնորոշումը նաեւ կադրերի փոփոխութեան հետեւանքն էր։ Սա էր բրիտանական զորքի, 1919 թ. յունուարի 7-ից մինչեւ օգոստոսի 28-ը ներկայութեան քաղաքական արդիւնքը։